 |
70
տարվա ակորդեոնը զվարճության հազվադեպ աղբյուր
է: |
Լքված գյուղեր՝ ամեն մեկում հինգ-վեց ավերված տուն,
ցեխերի մեջ թաղված ճանապարհ, որի 40 կիլոմետրը ամենագնաց
մեքենան հաղթահարում է երեք ժամում՝ ահա սա է թողել
Ղարաբաղյան պատերազմը Բերձորի շրջանին:
Այստեղ չեն լսվում մեքենաների ձայներ, ոստիկանական
շչակներ կամ քաղաքակրթության որևէ այլ աղմուկ: Միայն
խաղաղ ու աներևակայելի գեղեցկության լեռների շղթաներն
են, որոնց չեն դիպել պատերազմի ավերածությունները:
 |
Ավանդաբար
կանացի աշխատանքներից... |
Մոռացված բնությունը, որ ժամանակին նախընտրում
էին քաղաքներ տեղափոխված հայերը, դրախտավայր է դարձել
այն մարդկանց համար, ովքեր մոռանալով անցյալ ու
ապագա, ցանկացել են ամեն ինչ սկսել սկզբից այս լքված
գյուղերում, ինչպիսին է Վազգենաշենը, որը հենց առաջին
պահից դյութեց այստեղ հայտնված Սամվել Գյուլիզադյանին:
Ճկուն, մոտ 190 սմ հասակով, երկար մազերով և երկար
մորուքով, խորամանկ բայց բարի աչքերով, մշտական
ժպիտը դեմքին՝ Սամվելը բոլորովին տեղացու տպավորություն
չի թողնում: Եվ այդպես էլ կար մինչև 1994 թվականը,
երբ նա որոշեց փոխանակել Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի
իր հագեցած կյանքը այստեղի մեկուսի ու խաղաղ ապրելակերպի
հետ:
Նա ամուսնացած է և ունի երկու երեխա, սակայն նրա
ընտանիքը նվազ խանդավառությամբ ընդունեց Վազգենաշեն
տեղափոխվելու գաղափարը, և այժմ մերձավորներն այցելում
են նրան տարին մեկ անգամ:
 |
ինչպես
լավաշ թխել... |
Սամվելը փոխանակեց քաղաքաշինարան-ճարտարապետի իր
կյանքը ճգնավորի կյանքի հետ: «Երևանում, երբ պառկում
էի քնելու, շուրջս միայն աղմուկ էր տիրում, իսկ
այստեղ ես գտա այն ներդաշնակությունը, որին ձգտում
էի»:
Արդյո՞ք Սամվելի համար դժվար էր հարմարվել Վազգենաշենի
մենակեցությանը: Դե, որպես ավանդապահ հայ տղամարդ,
որը սովոր չէ եփելու կամ տուն հավաքելու, նրա համար
հիմա էլ դժվար է: Սակայն ապրելով առանց իր կնոջ,
նա շատ բաներ է սովորել, որ տղամարդիկ սովորաբար
չեն անում:
 |
թարմ,
շաբաթը մի քանի անգամ... |
Սամվելի սիրած զբաղմունքներից մեկը լավաշ թխելն
է: Ի տարբերություն շատ հայ կանանց, ովքեր հաց են
թխում ամիսը մեկ անգամ, Սամվելը չի զլանում անել
դա շաբաթը երեք անգամ, որպեսզի թարմ ու խռթխռթան
հաց ուտի: Այդուհանդերձ, նա կուզենար, որ մեկն աներ
իր չսիրած աշխատանքները:
«Տան հետ կապված բոլոր գործերից ամենից շատ ատում
եմ լվացքը և ափսեներ լվանալը, - քթի տակ ծիծաղում
է նա, - այնպես որ, երբ կինս այցելության է գալիս,
միշտ շատ գործ է ունենում»:
Ամռանը Սամվելը ձկնորսություն ու որս է անում,
ձմռանն ապրում է ընդեղենով, պանրով ու բանջարեղենի
պահածոներով:
 |
Սամվելը
սովորել է... |
Նա նաև ունի մի կով և երեք շուն, իսկ անցյալ տարվանից
սկսել է մեղու պահել: Ասում է, որ ավելի շուտ պիտի
մեղու պահել սովորեր:
«Գյուղ տեղափոխվել չի նշանակում հրաժարվել երկրային
պատվախնդրությունից, ինչպես օրինակ՝ փող վաստակելուց»,
- ասում է Սամվելը՝ նկատի ունենալով մեղվապահության
գործ դնելը:
Սամվելը չունի հեռուստացույց կամ ռադիո և վերջին
լուրը որ լսել էր, այն էր, որ ամերիկա-բրիտանական
զինված ուժերը մտել ենի Բաղդադ: «Որքան քիչ լուրեր
ես լսում, այնքան ավելի երջանիկ ես»:
 |
Սամվելը
թողել է Սայաթ-Նովայի պողոտայի իր կյանքը հանուն
մենակյաց կյանքի... |
Երբ Սամվելը ձանձրանում է, սկսում է նվագել իր
70 տարվա «Հոհներ» ակորդեոնը: Դա ընկերոջ նվերն
է, որն ինքն այդպես էլ նվագել չսովորեց: Ակորդեոնը,
մեծ շունը և մի տոպրակ ուտելիք՝ ահա այն ամենը,
ինչով նա Վազգենաշեն եկավ ինը տարի առաջ: Մնացածը
գտավ այստեղ:
Տունը, որտեղ ապրում է, լքված էր շատ այլ տների
նման, սակայն ուներ ապրելու համար անհրաժեշտ ողջ
կահավորանքը: Նույնիսկ մի փոքր գրադարան ուներ՝
կազմված ռուսերեն գրքերից, որոնք խիստ համապատասխան
են Սամվելի ապրելակերպին՝ Մալոյի «Առանց ընտանիքի»,
Բալզակի «Խորտակված պատրանքներ» և այլն: «Սրանք
իմ գրքերը չեն, - բացատրում է Սամվելը, - պարզապես
հավաքել եմ այն, ինչ գտել եմ»:
Սամվելը չի կարոտում իր հագեցած քաղաքային կյանքին:
Տարին մի քանի անգամ գնում է մոտակա քաղաք՝ Բերձոր,
գնելու ալյուր, աղ, շաքար, ծխախոտ և սուրճ՝ այն,
ինչ բնությունը չի կարող տալ:
|