ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 March 28, 2003 




Բաց դռների օր. Հայաստանի ամերիկյան համալսարանը հրավիրում է ապագա ուսանողներին ծանոթանալու իր հետ ներսից


Ինչպես կյանքի գրեթե բոլոր այլ ասպարեզներին, այնպես էլ համալսարաններին վերաբերող տեղեկությունները, Հայաստանում ձեռք են բերում ոչ թե անմիջականորեն, այլ հիմնվելով ուրիշներից ստացած լուրերի վրա:

Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) ուսանողներին գրավելու համար այլ մոտեցում է ցուցաբերել: Վերջին տասը տարվա ընթացքում ՀԱՀ-ը կազմակերպում է «Բաց դռների» ամենամյա օր, որը հնարավորություն է տալիս ապագա ուսանողներին և նրանց ընտանիքի անդամներին սեփական աչքերով տեսնել, թե ինչ է առաջարկում համալսարանը:

Վերջին անգամ դա տեղի ունեցավ անցյալ շաբաթ օրը:

«Սա մի օր է, որով նաև մենք տարբերվում ենք Հայաստանի մյուս ուսումնական հաստատություններից, - ասում հասարակության հետ կապերի կոորդինատոր Էլմիրա Դանիելյանը, - Ի տարբերություն ընդունված հայկական տարբերակի, երբ ուսանողներն ազգականներից ու ծանոթներից են տեղեկություն ստանում այս կամ այն ֆակուլտետի մասին ու նոր որոշում ընդունում, որը շատ դեպքերում սխալ է լինում, մեզ մոտ կազմակերպված բաց դռների օրերին յուրաքանչյուր ցանկացող կարող է լիարժեք ու սպառիչ պատասխաններ ստանալ իր բոլոր հարցերին»:

Այդ պատասխանները ստանալու համար, անցյալ շաբաթ օրը ՀԱՀ-ի դահլիճում էին հավաքվել Հայաստանի մյուս բուհերի մի քանի հարյուր շրջանավարտներ: Ներկաների մի մասը համալսարան էր եկել զուտ հետաքրքրությունից դրդված, մյուսները՝ առավել բարձրակարգ մասնագիտական կրթություն ստանալու ակնկալիքով:

«Ամերիկյան համալսարան ընդունվելու համար անհրաժեշտ է անգլերենի լավ իմացություն, իսկ հետո, որքան տեղյակ եմ՝ համբերություն ու սովորելու կամք, - ասում է տնտեսագետ Լուսինե Հարությունյան, - Քանի որ այստեղ կրթությունը խիստ է, ակնկալիքները բարձր են: Սակայն հանուն կայուն գիտելիքների, հնարավոր է ամեն ինչ անել: Այդ իսկ նպատակով էլ այստեղ եմ»:

ՀԱՀ-ի 2001 թվականի շրջանավարտ Արսեն Ստեփանյանը, որն աշխատում է ԱՄՆ-ի Զարգացման գործակալությունում, պատրաստ էր կիսվել շրջանավարտի իր փորձով:

«Գործատուն աշխատանքի ընդունելիս նախ և առաջ հաշվի է առնում մասնագետի հմտություններն ու գիտելիքները, և ոչ թե վկայականը կամ դիպլոմը, - ասում է Ստեփանյանը, - Իսկ եթե նման կարծիք է ստեղծվել, ուրեմն մեր համալսարանն արժանավոր շրջանավարտներ ունի»:

Ամերիկյան համալսարանի ներկա ուսանողներից ոմանց էլ այլ պատճառ է այստեղ բերել:

«Թեև շատերը կարծում են, թե Ամերիկյան համալսարանն ավարտելով, լավ վարձատրվող աշխատանք են գտնելու, ես այստեղ եմ եկել առաջին հերթին գիտելիքի համար, - ասում է առաջին կուրսի ուսանողուհի Արմինե Անտոնյանը, - Ես ավարտել եմ ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետը և շատ մեծ տարբերություն եմ զգում: Այստեղ ուսանողը շատ ակտիվ միջավայրում է, ձևական բան շատ քիչ կա: Եվ, թերևս, ամենակարևորն այն է, որ ուսանողին շատ լուրջ են վերաբերվում և պահանջում են, որ ինքն էլ իր արածին լուրջ վերաբերվի»:


  Inside
 

Crackdown or Crime?: Arrests continue to follow Presidential Election

Full story

 
 
 
 

Disturbing the Dead: Concern grows for fate of Armenian cemeteries in Azerbaijan

Full story

 
 
 
 

Cybervision: Work of Iraqi-Armenian and American-Armenian meets in the net

Full story

 





  Photo of the week
  Snowball
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Snowball

At today's Under-21 football match between Armenia and Northern Ireland, played in Abovian, the match had to be delayed for nearly an hour while workers cleared the pitch of snow. When the field was cleared, the home team played to a 2-0 victory.

 




Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.