«Շողակն»
երաժշտական համույթն արժանացել է Անկախ երաժշտության
ասոցիացիայի (ԱԵԱ) և Ձայնագրող ընկերությունների
ազգային ասոցիացիայի (ՁԸԱԱ) սահմանած Ավանդական
երաժշտության աշխարհի լավագույն ձայնագրության մրցանակին՝
իր «Հայաստան անթոլոգիա» կոմպակտ սկավառակի համար:
Հայկական համույթը հաղթող է համարվել մարտի 18-ին
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի Օռլանդո քաղաքում անցկացված
մրցանակաբաշխությունում, որտեղ ԱԵԱ-ն մրցանակներ
է շնորհել 38 կատեգորիաներում:
Սկավառակում ընդգրկված են 19 երգեր, որոնք ձայնագրել
է Նյու Յորքի «Traditional Crossroads» ընկերությունը
(www.traditionalcrossroads.com):
(Սեղմեք այստեղ՝ օգոստոսի
2, համույթին նվիրված հոդվածը կարդալու համար)
«Ես շատ հուզված եմ այս անսպասելի հաջողությամբ
և շատ ցավում եմ, որ արտասահմանում մեր սկավառակը
շատ հայտնի է, իսկ Հայաստանում այն նույնիսկ չի
ներկայացվել», - ասաց խմբի մենակատար Հասմիկ Հարությունյանը:
«Traditional Crossroads» ընկերությունն արդեն
չորրորդ անգամ է արժանանում ԱԵԱ-ի մրցանակներին,
որը դիտվում է որպես Գրեմի մրցանակաբաշխություն
ավելի փոքր ընկերությունների համար:
Անցյալ հուլիսին «Շողակնը» մասնակցել է Վաշինգտոնում
Սմիթսոնյան հաստատության հովանավորությամբ անցկացված
համաշխարհային փառատոնին: Համույթը (www.roadtoarmenia.com)
նախատեսում է հաջորդ տարի հյուրախաղերով հանդես
գալ ԱՄՆ-ում:
|