ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 March 21, 2003 




Ռումբերից առաջ. տեղացիներն ու օտարերկրացիներն իրենց բողոքն են հայտնում պատերազմի դեմ


Երևանի շուրջ 100 բնակիչներ անցյալ կիրակի հավաքվել էին Կասկադի մոտ, որպեսզի միանան այն 136 երկրներին, որտեղ անցկացվում էին բողոքի ցույցեր՝ ըննդեմ Իրաքում սանձազերծվող պատերազմի:

Միջոցառումը կազմակերպել էր Ֆրանսիայից ժամանած Ստեֆան Պրովոստը, որն աշխատում է Հայաստանում:

«Ես էլնամակ էի ուղարկել իմ չորս ընկերներին, - ասաց Պրովոստը, - Ակնկալում էի, որ կգան մի 10-15 հոգի: Սա իմ բողոքի ցույցն է պատերազմ կոչվող այն կոտորածի դեմ, որ ուզում են իրականցնել Ջորջ Բուշի գլխավորությամբ: Հայաստանում բոլորը գիտեն, թե ինչ է պատերազմը, և ես գիտեմ, որ այստեղ ոչ ոք պատերազմ չի ուզում՝ ոչ այստեղ, ոչ որևէ այլ վայրում»:

Հոգևորական Տաճատ Դավթյանն ասաց, որ նման ակցիաները կարող են կանխել պատերազմը:

«Միացյալ Նահանգները պետք է հասկանա, որ աշխարհի մեծ մասը դեմ է պատերազմին, - ասաց նա, - Մենք չենք ասում, որ Իրաքի դիրքորոշումը շատ լավն է, սակայն մենք գիտենք, որ պատերազմը խնդիր լուծելու միջոց չէ: Եթե բավականաչափ թվով մարդիկ բարձրացնեն իրենց ձայնը, այս հիմարությունը կդադարեցվի»:

Տասնվեցամյա Կարեն Շավոյանը միացել է ակցիային «Օ՛Կարինա» մասնավոր դպրոցի իր համադասարանցիների հետ:

«Մենք եկել ենք այստեղ, որպեսզի լինենք այն մարդկանց հետ, ովքեր պատերազմ չեն ուզում, - ասաց Կարենը, - Ես գիտեմ, որ աշխարհը չի կարող առանց պատերազմների, սակայն որոշ անիմաստ պատերազմներ կարելի է կանխել»:

Բոտերոյի «Կատու» քանդակի մոտ հավաքվածների մեծ մասն օտարերկրացիներ էին: Մի ամերիկուհի ասաց, որ ակնկալում էր ավելի շատ կազմակերպված բողոքի ակցիաներ տեսնել Հայաստանում:

«Թվում է, թե հայերն անտարբեր են այս հարցի նկատմամբ, մինչդեռ ամբողջ աշխարհում բողոքի ցույցեր են կազմակերպվում պատերազմի դեմ, - ասաց նա, - Սակայն իմ ընկերներից մեկն ասաց, որ դրա պատճառը վերջերս անցած ընտրություններն են, որ մարդկանց մեծ մասը հոգնել է ընտրություններից ու հանրահավաքներից, և որ կառավարությունը չի ուզում տեսնել 10 մարդուց մեծ խմբեր»:

«Այաս» ծովային հետազոտությունների ակումբի նախագահ Կարեն Բալայանն ասաց, որ ակցիային ավելի շատ հայեր կմասնակցեին, եթե տեղեկացված լինեին:

«Իմ ընկերների հետ ուզում էինք ԱՄՆ դիրքորոշման դեմ մեր բողոքն արտահայտող նման ակցիա կազմակերպել, - ասաց նա, - Սակայն հետո իմացանք, որ ուրիշներն արդեն հավաք են հայտարարել և հաճույքով միացանք նրանց: Բոլոր հայերը դեմ են պատերազմին, որովհետև մենք գիտենք, թե դա ինչ է:

«Եթե նման ակցիաները որևէ ազդեցություն ունենան ԱՄՆ դիրքորոշման վրա, մենք նորից ու նորից բողոքի ակցիաներ կկազմակերպենք»:


  Inside
 

Flight of Fear: As war begins, some from Iraq seek refuge in Armenia

Full story

 
 
 
 

Border War: Kurds in Armenia watch fighting in Iraq with special interest

Full story

 
 
 
 

Before the Bombs: Locals and foreigners gather in small war protest

Full story

 





  Photo of the week
  Minor Protest
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Minor Protest

Members of "Mister and Miss Armenia", an organization that produces children's pageants and contests held a beauty protest outside the United States Embassy in Yerevan Thursday. The kids recently were in Iraq, and wanted to demonstrate their feelings to the US presence here.

 




Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.