ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 March 21, 2003 




Հետընտրական շորշոփներ. իրավապաշտպանը՝ կալանքի տակ, ևս 32 հոգի՝ ձերբակալված


Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակի տնօրենը ձերբակալվել է այն բանի համար, որ դիմադրել է իր ձերբակալությանը՝ մարտի 15-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընտրախախտումների դեմ բողոքի հավաք կազմակերպելու համար:

Անցյալ շաբաթ օրը ձերբակալված Արթուր Սաքունցին մեղադրանք է ներկայացվել երկու հոդվածներով: Առաջին հոդվածով, որով Սաքունցը մեղադրվում էր ցույց կազմակերպելու անօրինական փորձ կատարելու մեջ, Սաքունցն անմեղ է ճանաչվել: Սակայն նա 10-օրյա վարչական կալանքի է ենթարկվել՝ ձերբակալությանը դիմադրելու մեղադրանքով:

Սաքունցի ձերբակալության նախորդ օրը հրդեհվել է ՀՔԱ-ի գրասենյակը, որի արդյունքում հասցվել է մոտ 1000 դոլարի վնաս:

Մարտի 5-ին ՀՔԱ-ն ուղարկել է իր դիտորդներին ընտրատեղամասեր և անցյալ շաբաթ օրը հավաք է հրավիրել՝ բողոքելու իրենց կարծիքով տեղի ունեցած խախտումների դեմ:

Անցյալ շաբաթ օրը ՀՔԱ-ի գրասենյակի դիմաց հավաքվել էին շուրջ 50 մարդ՝ «Պաշտպանենք մեր ընտրական իրավունքը» պաստառով: Ոստիկանությունը ցրել է ամբոխը և տարել է Սաքունցին՝ ասելով, որ ցանկանում են խոսել նրա հետ, սակայն հետո ձերբակալել է նրան:

«Մարդու իրավունքների պաշտպանություն» միջազգային կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով ձերբակալությունն ու նշելով իշխանության չարաշահման այլ դեպքեր նախագահ Ռոբերտ Քոչարյանին հաղթանակ բերած վիճահարույց ընտրություններում:

Վերջին չորս օրերի ընթացքում, հետընտրական զարգացումների կապակցությամբ, բացի Սաքունցից ձերբակալվել են ևս 32 քաղաքացիներ:

Sakunts was jailed for 10 days.«Արթուր Սաքունցը պետք է անհապաղ և առանց պայմանների ազատ արձակվի, - ասել է «Մարդու իրավունքների պաշտպանություն» միջազգային կազմակերպության Եվրոպայի և Ասիայի գրասենյակի գործադիր տնօրեն Էլիզաբեթ Անդերսենը, - Հետաքննության ուշադրության կենտրոնում պետք է լինեն նրա գրասենյակը հրդեհողները և իր իրավունքները չարաշահող ոստիկանությունը, և ոչ թե այն մարդը, որը պաշտպանում է հայ ընտրողների շահերը»:

Երեքշաբթի օրը Վանաձորում տեղի ունեցած ասուլիսին ներկա էին 9 տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ (Երևանի մամուլի ակումբ, «Ինտերնյուս», Հայաստանի հելսինկյան կոմիտե և այլն), որոնք պահանջեցին ազատ արձակել Սաքունցին:


  Inside
 

Flight of Fear: As war begins, some from Iraq seek refuge in Armenia

Full story

 
 
 
 

Border War: Kurds in Armenia watch fighting in Iraq with special interest

Full story

 
 
 
 

Before the Bombs: Locals and foreigners gather in small war protest

Full story

 





  Photo of the week
  Minor Protest
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Minor Protest

Members of "Mister and Miss Armenia", an organization that produces children's pageants and contests held a beauty protest outside the United States Embassy in Yerevan Thursday. The kids recently were in Iraq, and wanted to demonstrate their feelings to the US presence here.

 




Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.