 |
¶áÉÇ
Ñ»ÕÇݳÏ
²Õí³Ý ØÏñïãÛ³ÝÁ
è»ÛÏÛ³íÇÏáõÙ
ϳ۳ó³Í
˳ÕáõÙ: |
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը դուրս եկավ ՈՒԵՖԱ-ի
չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ այն
բանից հետո, երբ չորեքշաբթի օրը Ռեյկյավիկի «Լաուգարդասֆոլուր»
մարզադաշտում 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Ռեյկյավիկ»
ակումբի հետ:
Հայ ֆուտբոլիստները դաշտ էին դուրս եկել փոքր
առավելությամբ իրենց իսլանդացի մրցակիցների նկատմամբ.
մեկ շաբաթ առաջ կայացած առաջին խաղում նրանք հաղթել
էին 1-0 հաշվով: «Ռեյկյավիկին» առնվազն երկու գոլի
առավելությամբ հաղթանակ էր պետք «Փյունիկի» արգելքը
հաղթահարելու և հաջորդ փուլ դուրս գալու համար:
Չնայած իր առավելությանը «Փյունիկը» չանցավ պաշտպանության
և ձեռնարկեց մի քանի վտանգավոր գրոհներ: Դրանցից
մեկն Աղվան Մկրտչյանի հարվածից հետո պսակվեց գոլով
72-րդ րոպեին:
Տանտերերը հավասարեցրին հաշիվը 80-րդ րոպեին,
երբ Բյարկի ¶ունլաուգսոնն իրացրեց 11-մետրանոց
տուգանային հարվածը:
Ընդհանուր 2-1 հաշիվը թույլ տվեց «Փյունիկին»
կրկնելու իր անցյալ տարվա հաջողությունը, երբ երևանցիները
6-0 ընդհանուր հաշվով հաղթեցին Ֆինլանդիայի «Տամպերե
յունայթիդ» թիմին: («Փյունիկը» դուրս մնաց ՈՒԵՖԱ-ի
մրցաշարից՝ հաջորդ փուլում զիջելով Կիևի «Դինամոյին»:)
Երկրորդ փուլում «Փյունիկը» հաջորդ չորեքշաբթի
Երևանում կընդունի Սոֆիայի ԲԿՄԱ թիմին:
|