ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 July 25 , 2003 




Հայացք դրսից. օտարերկրացու տեսակետն իր որդեգրած երկրի կյանքի մասին


Մենք սկսեցինք հավատով: Չունեինք ոչ գրասենյակ, ոչ անվանում, ոչ փող:

Ունեինք աշխատակազմ, որը կիսում էր մեր հավատը՝ որ այն, ինչ մենք կարող ենք ավելացնել Հայաստանի լրատվական համայնքին, իսկապես պետք է:

Անցյալ տարվա այս օրվանից ցայսօր «ԱրմենիաՆաուն» ձեր ուշադրությանն ¿ առաջարկել շուրջ 600 հոդվածներ և ավելի մեծ թվով լուսանկարներ, ինչպես նաև մեկնաբանություններ, ընտրությունների լուսաբանումներ, երգիծանկարներ և հնարավորություն է տվել ձեզ միանալու մեզ Հյուրերի էջի միջոցով:

Դուք գտել եք մեզ 73 երկրներում, և այն փաստը, որ մեր ընթերցողների քանակն ավելանում է գրեթե ամեն շաբաթ, ցույց է տալիս, որ դուք ուրիշներին էլ եք պատմում մեր մասին:

Սակայն անգամ մեր տարեդարձի օրը թվերը չեն մեր չափաձողը: Մենք գնահատում ենք մեզ նրանով, թե որքանով ենք իրականացրել մեր նախնական հավատը՝ որ մենք օգտակար ներդրում ենք անում մեզ շրջապատող աշխարհի մեջ:

«ԱրմենիաՆաուի» առաջին տարին, անտարակույս, հարուստ էր իրադարձություններով, և մեկ անգամ չէ, որ կասկածում էինք, կգոյատևենք արդյոք մինչև մեր տարեդարձը:

Հիմա, որ գոյատևել ենք, անցածի վրա կանգնելու փոխարեն նախընտրում ենք մտածել ապագայի մասին: Ինչպես ցույց է տալիս «Ա1+» հեռուստաընկերության հետ կապված վիճահարույց պատմությունը, Հայաստանում խոսքի ազատության և բազմակարծության հանդեպ հարգանքի վերաբերյալ լուրջ հարցեր են ծագում:

Պրոֆեսիոնալ անկախ ժուռնալիստիկաի կարիքը, ինչպես միշտ, մեծ է: Վերջերս կայացած նախագահական և խորհրդարանական ընտրություններից հասարակությունը դուրս եկավ ավելի բաժանված, իսկ նրա մի մասն ավելի օտարվեց կառավարությունից, քան առաջ էր: Պարադոքս է, սակայն քաղաքական սայթաքումների ֆոնի վրա ակնհայտ են տնտեսական բարելավումները շատերի համար, թեև շատ ուրիշները շարունակում են պայքարել դժվարությունների դեմ:

Լրագրողի գործն է լուսաբանել այս զարգացումները, արտացոլել հասարակության իրական վիճակը, և ոչ թե այն վիճակը, որից մարդիկ վախենում են կամ որին ձգտում են: «ԱրմենիաՆաուի» լրագրողներին մենք սովորեցնում ենք հրաժարվել պարզունակ սև-սպիտակ բացատրություններից: Սակայն մենք նաև մերժում ենք ամեն ինչ մոխրագույն երանգներով ներկայացնելու գաղափարը:

Սա բազմերանգ երկիր է, որի ժողովուրդն ապրում է զգացմունքների ամբողջ «ներկապնակով» և երբեմն, թվում , թե նույն օրվա ընթացքում: Դա յուրահատուկ բարդություններ է ստեղծում լրագրողների համար, ովքեր փորձում են բանականորեն մոտենալ իրադարձություններին կամ սառնասրտորեն վերլուծել հաճախ չափազանց թեժ վիճաբանությունները:

Դժվար է անգամ հաշվել, թե քանի անգամ են տեղացիներն ու օտարերկրացիները մեզ դիմելիս սկսել իրենց խոսքը «Բայց սա ոչ մի իմաստ չունի...» արտահայտությամբ: Սակայն մենք զբաղվում ենք լրագրությամբ հենց մեր հասարակության գործընթացների իմաստը վեր հանելու համար: Հակառակ դեպքում մենք պետք է այլ մասնագիտություն ընտրեինք: Եվ կատարելով մեր գործը, մենք հույս ունենք օգտակար լինել այդ հասարակությանը:

Ինչպես և անցած 12 ամիսների ընթացքում, առաջիկա տարվա համար «ԱրմենիաՆաու»-ում մենք հենց այդ առաջադրանքն ենք դրել մեր առջև: Մենք փորձում ենք կիրառել լրագրության ԿԼԶ-ն (կրթել, լուսավորել, զվարճացնել) ամեն շաբաթ՝ ձգտելով Հայաստանի և սփյուռքի մեր ընթերցողներին ներկայացնել այսօրվա Հայաստանի կյանքի ճշմարիտ պատկերը:

Սա առաջ նայող երկիր է, և նրա ժողովուրդը նայում է ապագային մի վստահությամբ, որը ծնվել է նորանկախ Հայաստանի առաջին տարիների հսկայական դժվարությունները հաղթահարելուց: Ներկա դժվարությունները, շատ կարևոր լինելով հանդերձ, նախկինների համեմատ զարգացման հարցեր են, և ոչ թե գոյատևման կենաց-մահու պայքար:

Տեղի ճամփորդական գործակալություններից մեկը արկածախնդիր զբոսաշրջիկների համար ուղևորությունը Հայաստան գովազդում է որպես «ուղևորություն դեպի արտասովորը»: Մեկ տասնամյակ առաջ Հայաստանը մի վայր էր, որն այցելելը վեր էր հյուրերի դիմացկունության սահմաններից՝ չնայած նրա ժողովրդի անսպառ հյուրասիրությանը:

Եթե փոփոխական լեզուն արտացոլում է ցայսօր անցած ուղին, ինչպե՞ս կվերափոխի Հայաստանի ընկալումը ևս մեկ տասնամյակը: Առկա են հիմքեր ինչպես զգուշավոր լավատեսության, այնպես էլ մռայլ հոռետեսության համար:

«ԱրմենիաՆաուի» լրագրողները գալիք 12 ամիսները նվիրելու են այս երկու զգացմունքերի միջև պայքարի ժամանակագրությանը: Մենք խորապես գնահատում ենք մեր աշխատանքին անցյալ տարվա ընթացքում ընթերցողների տված լավ թե վատ գնահատականները: Ձեր մեկնաբանություններն արտացոլում են ձեր մեծ հետաքրքրությունը մեր աշխատանքի հանդեպ, ինչի համար մենք երախտապարտ ենք ձեզ:

Մենք էվոլյուցիա ենք ապրում: Եվ չնայած անդրադարձն անցյալին էվոլյուցիայի մի մասն է կազմում, մենք չափազանց լավ ենք գիտակցում, թե ինչ ուղղությամբ պետք է շարժվենք, որպեսզի դոփենք տեղում:

Մենք նայում ենք մեր երկրորդ տարվան վստահությամբ և լավատեսությամբ: Մեր երկրորդ տարին սկսվում է նախ և առաջ ցանկությամբ ցուցադրել այն ներդրումը, որ բարեխիղճ ժուռնալիստիկան կարող է անել տեղեկացված հասարակայնություն և ուժեղ քաղաքացիական հասարակություն ստեղծելու ճանապարհին:


According to Agnes
  Click to enlarge.
Click to enlarge.
 

  Inside
 

Double Death: Siamese twins birth and death separate family.

Full story

 
 
 
 

Family Law: Newly enforced legislation makes surrogate birth more appealing to the childless.

Full story

 
 
 
The Week in Seven Days.

Full story

 
 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

This has been a nerve-wracking week for many students as they have waited to discover if they have passed entrance exams for universities in Armenia. For this student in Yerevan, success brought a smile and a kiss from a relative.

 

 



Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.