ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 July 25 , 2003 




Թրջված ու գժված. կիրակին Վարդավառի հինավուրց սովորույթի օրն է


öáÕáóÝ»ñáõÙ µáÉáñÇÝ Ã³ó ÁݹáõÝ»ÉáõÃÛáõÝ ¿ ëå³ëáõÙ:

Փոքրիկ ավազակների նման՝ զինված ջրով լի դույլերով և շշերով, երեխաները սպասում են ավանդույթով թույլատրված այս միակ օրվան, երբ կարող են ջրել ոչինչ չկասկածող անցորդներին:

Տարվա մեջ այս մեկ օրը սովորաբար խիստ պատժի արժանացող արարքները թույլատրվում և, նույնիսկ, խրախուսվում են հայ երիտասարդների շրջանում, ինչը կենդանի է պահում առաջին քրիստոնյա ազգի դեռ նախաքրիստոնեական ժամանակներից եկող ավանդույթը:

Բարի գալուստ, Վարդավառ: Բառն ինքը բազմաթիվ սահմանումներ ունի, ինչպես և տոնը: Սակայն դրա մի բաղադրիչն ընդհանուր է՝ ջուրը: Իսկ տոնի իմաստը, որը գթասրտորեն ընկնում է տարվա ամենաշոգ սեզոնին, թրջվելն է:

Այն ամեն տարի նշվում է կիրակի օրը: ¶ալիք կիրակին ամենամյա միջոցառման օրն է: Եվ եթե դուք այդ օրը Հայաստանում լինեք, ընտրեք երկուսից մեկը՝ կամ մնացեք տանը, կամ հաշտվեք թրջվելու հեռանկարի հետ:

«Սա գեղեցկության և երիտասարդության տոնակատարություն է, - ասում է 52-ամյա Անյուտա Հովսեփյանը: - Դա այն օրն է, երբ երիտասարդ սիրահարները իրար վրա ջուր են լցնում: ¶յուղերում տոնակատարությունը նույնիսկ ավելի հետաքրքիր է, քանի որ այս սովորույթի արմատներն այնտեղ ավելի խորն են»:

Այո, արմատները: Դրանք իսկապես խորն են:

Վարդավառը սկիզբ է առել դեռ հեթանոսական ժամանակներում, նվիրված է եղել ասվածուհիներ Աստղիկին ու Անահիտին և մաքրության ու պտղաբերության խորհրդանիշ է հանդիսացել:

18-ամյա Սաթենիկ äողոսյանին պատմել են, որ ավանդույթի հիմքում ընկած է մի առասպել, թե իբր լողանալու ժամանակ գողացել են Աստղիկ աստվածուհու զգեստը և նա ստիպված է եղել ծածկվել վարդի թերթերով: Այստեղից էլ գալիս է «Վարդավառ» անվանումը:

Համաձայն մեկ այլ հայկական ավանդույթի, միչև Վարդավառ արգելվում էր խնձոր ուտել, և Վարդավառի օրը մարդիկ միմյանց խնձոր էին նվիրում:

Երբ Հայաստանը 301 թվին քրիստոնեութուն ընդունեց, Վարդավառի նշանակությունը փոխվեց՝ ընդգրկելով նաև այնպիսի խորհրդանիշներ, ինչպիսիք են Մեծ ջրհեղեղը և Աստծո կերպարանափոխությունը:

Ոմանք ասում են, որ փոքր երեխայի ձեռքով լցրած ջուրը մկրտվելուն համարժեք մի բան է: Իսկ ուրիշներն ասում են, որ նման բան անողները փոքր սատանաներ են:

Ընդհանուր առմամբ, սա զվարճալիքի օր է, երբ երեխաների ճիչերը խառնվում են նրանց զոհերի բացականչությունների հետ, փրկելով բոլորին ամառվա շոգից, անկախ նրանից, գիտեն մասնակիցներն այդ ավանդույթի արմատների մասին, թե ոչ:

Եվ թեև սա հիմնականում երիտասարդների օրն է, ջրային պատերազմներին մասնակցում են նաև շատ չափահասներ:

«Ես անպայման մասնակցելու եմ Վարդավառին, թոռնիկներիս համար: ¶իտեմ, որ սա կրոնական ավանդույթ է, և ցանկանում եմ ամեն տարի մասնակցել այն պահպանելու համար», - ասում է 71-ամյա Արամայիս Ղազարյանը:

Ի տարբերություն կրոնական այլ իրադարձությունների, Վարդավառը ստույգ սանմանված օր չունի և փոփոխվում է համաձայն եկեղեցական օրացույցի: Վարդավառը խենթության ալիքներով տարածվում է ամբողջ երկրով մեկ:

36-ամյա բյուրականցի Ալբերտ Հովհաննիսյանն ասում է, որ իր գյուղում անհամբեր սպասում են Վարդավառին:

«Քանի որ տոնակատարությունը երջանկության և սիրո օր է, ես միանշանակ մասնկացելու եմ դրան՝ հավատալով, որ այդ օրը ջրվելը խորհրդանշում է բարգավաճում եկող տարվա ընթացքում»:

Սովորույթը հատկապես լայն տարածում ունի Լոռու և Տավուշի շրջաններում:

«Երեխաները փակում են գյուղ տանող ճանապարհները և ջրում նրանց, ովքեր հրաժարվում է իրենց փող տալ, - ասում է 47-ամյա Ալբերտ Առաքելյանը Տավուշից: - Շատ ընտանիքներ հավաքվում են դաշտում, ոչխարի մատաղ են անում, ամբողջ օրը պարում ու երգում են»:

Ի տարբերություն Տավուշի, էջմիածինցիները չեն կարողանում դաշտ հասնել, քանի որ երեխաները միշտ ջրում են նրանց: Նույնիսկ երբ զբոսաշրջիկներն իջնում են ավտոբուսներից, երեխաներն առանց խնայելու ջրում են նրանց: Անգամ տանը մնալը ոչ միշտ կարող է լավ որոշում լինել:
ì³ñ¹³í³éÇ ³í³Ý¹áõÛÃÁ ·³ÉÇë ¿ ¹áõÛÉáí:

«Անցյալ տարի ջրվելուց խուսափելու համար ես տանը մնացի, - ասում է ¶այանե Մկրտչյանն Էջմիածնից: - Դուռս թակեցին, և երբ բացեցի, հարևաններս ինձ վրա ջուր լցրեցին: Առաջին պահին զայրացա, սակայն երբ տեսա հարևաններիս հրճվանքը, մոռացա զայրույթս և միացա զվարճանքին»:

Սակայն ոչ բոլորն են մասնակցում և վայելում այս ուրախ ավանդույթը: Վարդավառի օրը կարելի է տեսնել թրջված և դժգոհ շատ մարդկանց, հատկապես վարորդների: 21-ամյա Ռոբերթ Մարտիրոսյանն ասում է, որ ջրային զվարճանքը պետք է ունենա իր սահմանները:

«Սա լավ ավանդույթ է և կարող է զվարճալի լինել, եթե մարդիկ սահմանները չեն անցնում, - ասում է նա: - Ես տեսել եմ, թե ինչպես են մարդիկ ջուր լցնում մեքենաների վրա, ինչը հանգեցրել է ճանապարհատրանսպորտային պատահարների և կռիվների»:

Ինչևէ, Վարդավառն օրենքներ ու կանոններ չունի: Առաջին հարկի հարևանները պատշգամբ դուրս գալիս հովհանոց են վերցնում՝ վախենալով, որ վերևի հարևանները կարող են ջրել իրենց:

Ամեն տարի, ոտքից գլուխ թրջվելիս մարդիկ ժամանակ չեն ունենում մտածելու տոնի ծագման մասին: Նրանց հիմնական նպատակն է կամ վայելել շոգ ամառվա այս ավանդույթը կամ էլ առնվազն շնորհակալ լինել, որ այն տարին միայն մեկ անգամ է լինում:

Իսկ մայրաքաղաքում այս Վարդավառը կարող է հատկապես հիշվող պահեր պարգևել:

Մայրաքաղաքի կենտրոնի փողոցները վերանորոգվում են, և մայթերը վերածվել են փոշոտ արահետների: Հաշվի առնելով Վարդավառի սպասվող ջրհեղեղը, կարելի է կանխատեսել ցեխոտ կիրակի: Ո՞վ գիտի, թե ինչ նոր ավանդույթ կարող է ծնվել այս հնարավորություններից:


According to Agnes
  Click to enlarge.
Click to enlarge.
 

  Inside
 

Double Death: Siamese twins birth and death separate family.

Full story

 
 
 
 

Family Law: Newly enforced legislation makes surrogate birth more appealing to the childless.

Full story

 
 
 
The Week in Seven Days.

Full story

 
 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

This has been a nerve-wracking week for many students as they have waited to discover if they have passed entrance exams for universities in Armenia. For this student in Yerevan, success brought a smile and a kiss from a relative.

 

 



Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.