 |
öáÕáóÝ»ñáõÙ
µáÉáñÇÝ
óó ÁݹáõÝ»ÉáõÃÛáõÝ
¿ ëå³ëáõÙ: |
Փոքրիկ ավազակների նման՝ զինված ջրով լի դույլերով
և շշերով, երեխաները սպասում են ավանդույթով թույլատրված
այս միակ օրվան, երբ կարող են ջրել ոչինչ չկասկածող
անցորդներին:
Տարվա մեջ այս մեկ օրը սովորաբար խիստ պատժի արժանացող
արարքները թույլատրվում և, նույնիսկ, խրախուսվում
են հայ երիտասարդների շրջանում, ինչը կենդանի է
պահում առաջին քրիստոնյա ազգի դեռ նախաքրիստոնեական
ժամանակներից եկող ավանդույթը:
Բարի գալուստ, Վարդավառ: Բառն ինքը բազմաթիվ սահմանումներ
ունի, ինչպես և տոնը: Սակայն դրա մի բաղադրիչն ընդհանուր
է՝ ջուրը: Իսկ տոնի իմաստը, որը գթասրտորեն ընկնում
է տարվա ամենաշոգ սեզոնին, թրջվելն է:
Այն ամեն տարի նշվում է կիրակի օրը: ¶ալիք
կիրակին ամենամյա միջոցառման օրն է: Եվ եթե դուք
այդ օրը Հայաստանում լինեք, ընտրեք երկուսից մեկը՝
կամ մնացեք տանը, կամ հաշտվեք թրջվելու հեռանկարի
հետ:
«Սա գեղեցկության և երիտասարդության տոնակատարություն
է, - ասում է 52-ամյա Անյուտա Հովսեփյանը: - Դա
այն օրն է, երբ երիտասարդ սիրահարները իրար վրա
ջուր են լցնում: ¶յուղերում տոնակատարությունը
նույնիսկ ավելի հետաքրքիր է, քանի որ այս սովորույթի
արմատներն այնտեղ ավելի խորն են»:
Այո, արմատները: Դրանք իսկապես խորն են:
Վարդավառը սկիզբ է առել դեռ հեթանոսական ժամանակներում,
նվիրված է եղել ասվածուհիներ Աստղիկին ու Անահիտին
և մաքրության ու պտղաբերության խորհրդանիշ է հանդիսացել:
18-ամյա Սաթենիկ äողոսյանին պատմել են, որ
ավանդույթի հիմքում ընկած է մի առասպել, թե իբր
լողանալու ժամանակ գողացել են Աստղիկ աստվածուհու
զգեստը և նա ստիպված է եղել ծածկվել վարդի թերթերով:
Այստեղից էլ գալիս է «Վարդավառ» անվանումը:
Համաձայն մեկ այլ հայկական ավանդույթի, միչև Վարդավառ
արգելվում էր խնձոր ուտել, և Վարդավառի օրը մարդիկ
միմյանց խնձոր էին նվիրում:
Երբ Հայաստանը 301 թվին քրիստոնեութուն ընդունեց,
Վարդավառի նշանակությունը փոխվեց՝ ընդգրկելով նաև
այնպիսի խորհրդանիշներ, ինչպիսիք են Մեծ ջրհեղեղը
և Աստծո կերպարանափոխությունը:
Ոմանք ասում են, որ փոքր երեխայի ձեռքով լցրած
ջուրը մկրտվելուն համարժեք մի բան է: Իսկ ուրիշներն
ասում են, որ նման բան անողները փոքր սատանաներ
են:
Ընդհանուր առմամբ, սա զվարճալիքի օր է, երբ երեխաների
ճիչերը խառնվում են նրանց զոհերի բացականչությունների
հետ, փրկելով բոլորին ամառվա շոգից, անկախ նրանից,
գիտեն մասնակիցներն այդ ավանդույթի արմատների մասին,
թե ոչ:
Եվ թեև սա հիմնականում երիտասարդների օրն է, ջրային
պատերազմներին մասնակցում են նաև շատ չափահասներ:
«Ես անպայման մասնակցելու եմ Վարդավառին, թոռնիկներիս
համար: ¶իտեմ, որ սա կրոնական ավանդույթ է,
և ցանկանում եմ ամեն տարի մասնակցել այն պահպանելու
համար», - ասում է 71-ամյա Արամայիս Ղազարյանը:
Ի տարբերություն կրոնական այլ իրադարձությունների,
Վարդավառը ստույգ սանմանված օր չունի և փոփոխվում
է համաձայն եկեղեցական օրացույցի: Վարդավառը խենթության
ալիքներով տարածվում է ամբողջ երկրով մեկ:
36-ամյա բյուրականցի Ալբերտ Հովհաննիսյանն ասում
է, որ իր գյուղում անհամբեր սպասում են Վարդավառին:
«Քանի որ տոնակատարությունը երջանկության և սիրո
օր է, ես միանշանակ մասնկացելու եմ դրան՝ հավատալով,
որ այդ օրը ջրվելը խորհրդանշում է բարգավաճում եկող
տարվա ընթացքում»:
Սովորույթը հատկապես լայն տարածում ունի Լոռու
և Տավուշի շրջաններում:
«Երեխաները փակում են գյուղ տանող ճանապարհները
և ջրում նրանց, ովքեր հրաժարվում է իրենց փող տալ,
- ասում է 47-ամյա Ալբերտ Առաքելյանը Տավուշից:
- Շատ ընտանիքներ հավաքվում են դաշտում, ոչխարի
մատաղ են անում, ամբողջ օրը պարում ու երգում են»:
Ի տարբերություն Տավուշի, էջմիածինցիները չեն
կարողանում դաշտ հասնել, քանի որ երեխաները միշտ
ջրում են նրանց: Նույնիսկ երբ զբոսաշրջիկներն իջնում
են ավտոբուսներից, երեխաներն առանց խնայելու ջրում
են նրանց: Անգամ տանը մնալը ոչ միշտ կարող է լավ
որոշում լինել:
 |
ì³ñ¹³í³éÇ
³í³Ý¹áõÛÃÁ
·³ÉÇë ¿
¹áõÛÉáí: |
«Անցյալ տարի ջրվելուց խուսափելու համար ես տանը
մնացի, - ասում է ¶այանե Մկրտչյանն Էջմիածնից:
- Դուռս թակեցին, և երբ բացեցի, հարևաններս ինձ
վրա ջուր լցրեցին: Առաջին պահին զայրացա, սակայն
երբ տեսա հարևաններիս հրճվանքը, մոռացա զայրույթս
և միացա զվարճանքին»:
Սակայն ոչ բոլորն են մասնակցում և վայելում այս
ուրախ ավանդույթը: Վարդավառի օրը կարելի է տեսնել
թրջված և դժգոհ շատ մարդկանց, հատկապես վարորդների:
21-ամյա Ռոբերթ Մարտիրոսյանն ասում է, որ ջրային
զվարճանքը պետք է ունենա իր սահմանները:
«Սա լավ ավանդույթ է և կարող է զվարճալի լինել,
եթե մարդիկ սահմանները չեն անցնում, - ասում է նա:
- Ես տեսել եմ, թե ինչպես են մարդիկ ջուր լցնում
մեքենաների վրա, ինչը հանգեցրել է ճանապարհատրանսպորտային
պատահարների և կռիվների»:
Ինչևէ, Վարդավառն օրենքներ ու կանոններ չունի:
Առաջին հարկի հարևանները պատշգամբ դուրս գալիս հովհանոց
են վերցնում՝ վախենալով, որ վերևի հարևանները կարող
են ջրել իրենց:
Ամեն տարի, ոտքից գլուխ թրջվելիս մարդիկ ժամանակ
չեն ունենում մտածելու տոնի ծագման մասին: Նրանց
հիմնական նպատակն է կամ վայելել շոգ ամառվա այս
ավանդույթը կամ էլ առնվազն շնորհակալ լինել, որ
այն տարին միայն մեկ անգամ է լինում:
Իսկ մայրաքաղաքում այս Վարդավառը կարող է հատկապես
հիշվող պահեր պարգևել:
Մայրաքաղաքի կենտրոնի փողոցները վերանորոգվում
են, և մայթերը վերածվել են փոշոտ արահետների: Հաշվի
առնելով Վարդավառի սպասվող ջրհեղեղը, կարելի է կանխատեսել
ցեխոտ կիրակի: Ո՞վ գիտի, թե ինչ նոր ավանդույթ կարող
է ծնվել այս հնարավորություններից:
|