 |
´³ñÓñ³óÝáõÙ
»Ý гٳѳÛϳϳÝÇ
¹ñáßÁ: |
Երկուշաբթի օրվանից շուրջ 550 երիտասարդներ Հայաստանից
և ëփյուռքից կհավաքվեն Դիլիջանում մասնակցելու
Երկրորդ համահայկական երիտասարդական հավաքին:
Ութ օրերի ընթացքում 18-30 տարեկան երիտասարդները
բաժանվելով երեք խմբերի (և հագնելով կարմիր, կապույտ
áõ նարնջագույն շապիկներ) կմասնակցեն
մարզական և ինտելեկտուալ մրցույթների:
«Բազե» երիտասարդական հավաքի կազմակերպիչը Համահայկական
երիտասարդական հիմնադրամն է (ՀԵՀ): Վերջին 5 տարիների
ընթացքում ՀԵՀ-ը ֆինանսավորել է ծրագրեր, որոնք
կոչված են եղել կապեր հաստատել տարբեր բուհերի ուսանողների
միջև:
«Այս հավաքն առաջին հերթին երիտասարդությանը տալիս
է հայրենասիրական դաստիարակություն և համախմբում
նրանց պետության շուրջը, - ասում է ՀԵՀ-ի գործադիր
տնօրեն Արթուր Պողոսյանը, - և միայն վերջում կարելի
է ասել, որ սա նաև հանգիստ և լավ ժամանց է»:
Այս տարվա «բազեների» ճամբարին մասնակցելու հրավեր
են ստացել Հայաստանի պետական և մի քանի ոչ պետական
բուհերի տասնհինգական ուսանողներ:
Անցյալ տարվա «բազեների» հավաքն արժանացավ բարձր
գնահատականի, քանի որ այն երիտասարդների միջև հաստատեց
կապեր, որոնք պահպանվում են առ այսօր:
Պողոսյանի հավաստմամբ հավաքը չունի քաղաքական
ուղղվածություն (թեև անցյալ տարվա հավաքի մասնակիցներն
ակտիվորեն մասնակցում էին անցյալ գարնանը կայացած
Ռոբերտ Քոչարյանի նախագահական ընտրարշավին):
Հավաքի ութ օրերի ամբողջ ծրագրի արժեքը կկազմի
մոտ 114000 դոլար, որից 74000 դոլարը (42 միլիոն
դրամ) տրամադրվելու է պետական բյուջեից:
Անցյալ տարի հավաքին մասնակցած թիմերը պետք է
առնվազն 70 տոկոսով փոխեն իրենց կազմը: Բացի այդ,
15 հոգանոց թիմում պետք է առնվազն հինգ աղջիկ լինի:
 |
²ÝóÛ³É
ï³ñí³ Ñ³í³ùÇÝ
¸ÇÉÇç³ÝáõÙ
¿ÇÝ Ñ³í³ùí»É
áõë³ÝáÕÝ»ñ
³ÙµáÕç
г۳ëï³ÝÇó:. |
Սփյուռքը հավաքին ներկայացված է Ֆրանսիայից, Իրանից,
Սիրիայից, Լիբանանից և Ռուսաստանից ժամանած թիմերով,
ինչպես նաև ամերիկա-կանադական մեկ համատեղ թիմով:
Ըստ ՀԵՀ-ի գործադիր տնօրենի, սփյուռքի երիտասարդները
պետք է վճարեն «միայն Հայաստան հասնելու ճանապարհածախսը»:
Պետական ճարտարագիտական համալսարանի ուսանող Էդգար
Փայտյանը մասնակցել է հավաքին նաև անցյալ տարի:
«Ճամբարում օրերը չափազանց ակտիվ են անցնում, -
ասում է նա, - ֆուտբոլ էինք խաղում, հետո լոգանք
էինք ընդունում ու վազում շախմատ խաղալու»:
Այս տարի առանձնակի ուշադրություն է դարձվելու
հայկական թեմաներով ինտելեկտուալ խաղերին:
Ուսանողները նաև հնարավորություն կունենան շփվելու
Հայաստանի քաղաքական և մշակութային գործիչների հետ:
Ակնկալվում է, որ նախորդ տարվա նման ճամբար կայցելեն
նախագահ Քոչարյանը, պաշտպանության նախարար Սերժ
Սարգսյանը և վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
«Անցյալ տարվա հավաքից հետո երիտասարդները ակտիվ
կապեր էին պահպանում միմյանց հետ, - ասում է Պողոսյանը:
- Ոմանք հիմնել են հասարակական կազմակերպություններ
և այժմ միջոցառումների ընդհանուր ծրագրեր են կազմում
և ներկայացնում մեզ: Հիմնադրամը, լինելով դրամաշնորհային
կառույց, փորձում է հնարավորինս աջակցել նրանց»:
Բազեականների հավաքում միայն մարզական, ինտելեկտուալ
և հայրենասիրական ոգին չէ, որ ծաղկում է ապրում:
Անցած տարին արձանագրել է նաև երեք ամուսնություն,
որոնք «բռնկվել» են անցյալ տարվա ճամբարի կայծերից:
|