ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 July 25 , 2003 




Օրենք ընտանիքի մասին. նոր օրենսդրությունը փոխնակ ծնունդն ավելի գրավիչ է դարձնում անզավակ ընտանիքների համար


²ñß³Ï ¼»ÛݳÉÛ³ÝÁ ó³ÝϳÝáõÙ ¿, áñ ÷áËÝ³Ï Ù³ÛñáõÃÛáõÝÁ ϳÝáݳϳñ·íÇ:

Լուսինե Մկրտչյանի դեմքը բերկրանքով է լցվում, երբ գրկում է իր «սևուկ ուլիկին»՝ 6-ամյա Կարենին: 12 տարի անզավակ ամուսնությունից հետո 40-ամյա կինն ու նրա ամուսինը որոշեցին երեխա ունենալ փոխնակ մոր միջոցով:

Վեց տարի առաջ, մեկ այլ կնոջ օգնության շնորհիվ, Մկրտչյանների ընտանիքում վերջապես երեխայի ճիչ լսվեց:

«Դրանք հոգեբանորեն չափազանց դժվար ժամանակներ էին, - ասում է Լուսինեն: - Աստված չկամեցավ, որ մենք երեխա ունենանք, մենք էլ չէինք ուզում որդեգրել, ուստի հատուկ պայմանավորվածությամբ մի կին ամուսնուցս ծնեց որդուս: Սակայն դժվարությունները շարունակվեցին նաև դրանից հետո»:

Լուսինեն պատմում է, որ նախքան բեղմնավորումը ամուսինները պայմանավորվել էին փոխնակ մոր հետ, որ հոգալու են հղիության ընթացքում նրա սննդի և հիգիենայի խնդիրները, իսկ երեխայի ծննդից հետո վարձատրելու են նրան 1500 դոլարով: Իսկ կինը, իր հերթին, համաձայնել է որևէ իրավունք չվերապահել իրեն երեխայի հանդեպ:

Սակայն մարդկային հարաբերությունների հորձանուտում միայն խոստումներով ու պայմանավորվածությամբ հնարավոր չէ ինչ-որ արդյունքի հասնել: Որոշ ժամանակ անց երեխայի կենսաբանական մայրը սկսել է տեսակցություն պահանջել երեխայի հետ, ինչպես նաև գումար գոյատևելու համար:

«Մենք կանգնած ենք երկու կրակի արանքում, - ասում է Լուսինեն, - չենք ցանկանում, որ հասարակությունը և մեր որդին իմանան այս պատմությունը, սակայն հետապնդումները շարունակվում են, և մենք ոչինչ անել չենք կարող, քանի որ օրենսդրությամբ պաշտպանված չենք: Մենք մեկ գումար ենք տալիս նրան, մեկ համոզում, մեկ սպառնում, սակայն դրանով ոչ մի հարց էլ լուծվել չի կարող»:

Առողջապահության նախարարության մոր և մանկան վարչության պետ Կարինե Սարիբեկյանը հավաստում է, որ նմանօրինակ պատմություններ հայ իրականությունում սկիզբ են առել վաղուց, քանի որ հայ ընտանիքն առանց երեխայի պատկերացնելը գրեթե անհնարին է:

«Այս և մի շարք այլ խնդիրներին իրավական լուծում տալու համար էլ տարիներ առաջ սկսվեց այս ոլորտը կարգավորող օրենքի մշակումը, - ասում է առողջապահության նախկին փոխնախարար Արտակ Զեյնալյանը, որը սույն օրենքի հեղինակներից մեկն է: - Այս օրենքում էլ առաջին անգամ երևացին փոխնակ մոր իրավունքների և իրավասությունների մասին դրույթները»:

ՀՀ «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքը կյանքի կոչելու համար աշխատանքի են լծվել առողջապահության և արդարադատության նախարարության մասնագետները, քննարկումներ են անցկացվել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ:

«Օրենքի դրույթները քննարկելիս շատ կարծիքներ հաշվի առնվեցին, ոմանք էլ մերժվեցին, - ասում է Կարինե Սարիբեկյանը: - Նման օրենք ունենալը մեզ համար չափազանց կարևոր էր, քանի որ այս օրենքով ամրագրվում են վերարտադրողականության հետ կապված մարդու իրավունքները»:

Մասնագետի հավաստմամաբ, փոխնակ մոր մասին օրենքը վաղուց գոյություն ունի աշխարհի շատ երկրներում, սակայն Հայաստանում այդ օրենքը մշակելիս հաշվի են առնվել նաև մշակութային ավանդույթները և հասարակական մտածելակերպը:

Եթե շատ երկրներում արհեստական բեղմնավորումը փոխնակ հղիացման ամենատարածված մեթոդն է, ապա Հայաստանում իրավիճակն այլ է: Այստեղ դա սովորաբար նշանակում է, որ զույգը գտնում է որևէ կնոջ, որը համաձայնում է հղիանալ ամուսնուց:

Բացի երեխային կրելուց, փոխնակ մայրը նաև հանդիսանում է ձվաբջջի դոնորը և կրում է երեխայի գենոտիպը: Եվ խնդիրներ ծագում են հատկապես նման դեպքերում, որոնք մինչև այժմ իրավական լուծում հավանաբար չեն ունեցել:

Այս տարվա հունիս ամսից ուժի մեջ է մտել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքը, որը կոչված է պաշտպանելու ինչպես փոխնակ մորը, այնպես էլ ծնողներին, ÝáõÛÝÇëÏ Ñ³ßíÇ ³éÝ»Éáí í»ñáÑÇßÛ³ÉÁ:

Օրենքը փոխնակ մայր դառնալու իրավունք է վերապահում 18-35 տարեկան այն կանանց, ովքեր սահմանված կարգով ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտության: Բացի այդ, օրենքը սահմանում է, որ «փոխնակ մայրն իրավունք չունի հրաժարվել իրենից ծնված երեխային հանձնել սույն օրենքով սահմանված կարգով պայմանագիր կնքած անձանց՝ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձին, կամ ամուսիններին»:

Օրենքը նաև ազատում է փոխնակ մորը երեխայի հանդեպ հետագա պատասխանատվությունից: Այս օրենքում կա նաև մի դրույթ, որը պաշտպանում է փոխնակ մոր իրավունքները, եթե վերջինս հանդիսանում է նաև ձվաբջջի դոնորը:

Ըստ այդ դրույթի, եթե փոխնակ մայրը հանդիսանում է նաև ձվաբջջի դոնոր, ապա նա իրավունք ունի մինչև երեխայի ծնվելը հրաժարվել պայմանագրի կատարումից՝ հատուցելով պայմանագրի կողմ հանդիսացող անձանց ծախսերը:

Վճարումների և հատուցումների հարցերը նույնպես կարգավորվելու են օրենքով:

Ըստ օրենքի, փոխնակ մայրը հղիություն կրելու և ծննդաբերելու համար կարող է ստանալ դրամական փոխհատուցում, եթե դա նախապես ամրագրված է պայմանագրով: Ապագա ծնողներն օրենքով պարտավոր են հատուցել հղիության ընթացքի հետ կապված բոլոր ծախսերը:

Մի խոսքով, օրենքում հաշվի են առնված բոլոր այն նրբությունները, որոնք հնարավորություն են ընձեռելու առավելագույնս կանոնակարգելու փոխնակ ծննդաբերության ոլորտը:

«Շատ ամուսնական զույգեր տարիներ շարունակ երազում են երեխայի մասին, սակայն չեն համարձակվում փոխնակ մոր տարբերակն ընտրել օրենսդրության (բացակայության) պատճառով, - ասում է Սարիբեկյանը: - Այսօր նրանք հնարավորություն ունեն ապահով կառուցել իրենց ընտանիքի ապագան ու երջանիկ լինեÉ, քանի որ երեխան հայ ընտանիքում արդեն երջանկություն է»:



According to Agnes
  Click to enlarge.
Click to enlarge.
 

  Inside
 

Double Death: Siamese twins birth and death separate family.

Full story

 
 
 
 

Family Law: Newly enforced legislation makes surrogate birth more appealing to the childless.

Full story

 
 
 
The Week in Seven Days.

Full story

 
 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

This has been a nerve-wracking week for many students as they have waited to discover if they have passed entrance exams for universities in Armenia. For this student in Yerevan, success brought a smile and a kiss from a relative.

 

 



Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.