|
§öÛáõÝÇÏǦ
˳ճóáÕÇÝ
ßñç³÷³Ï»É
»Ý ѳϳé³Ïáñ¹Ý»ñÁ,
ë³Ï³ÛÝ Ýñ³
ÃÇÙÁ ѳÕóݳÏáí
¹áõñë »Ï³í
³Ûë ٻݳٳñïÇó: |
Չորեքշաբթի օրը՝ հուլիսի 16-ին, Երևանի Հանրապետական
մարզադաշտում «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը ՈՒԵՖԱ-ի
որակավորման փուլի առաջին խաղում հանդիպեց Իսլանդիայի
չեմպիոն «Ռեյկյավիկ» թիմի հետ:
Առավելություն ունենալով խաղի մեծ մասի ընթացքում,
երևանցիները կարողացան 1-0 հաշվով հաղթանակի հասնել
Կառլ Լոմբեի գերազանց փոխանցումից հետո 61-րդ րոպեին
Փաչաջյանի խփած գոլի շնորհիվ:
Հյուրընկալողները հնարավորություն ունեին կրկնապատկել
հաշիվը 77-րդ րոպեին, սակայն «Ռեյկյավիկի» դարպասապահ
Կրիստյան Ֆինբոգասոնը կարողացավ հետ մղել Ռաֆայել
Նազարյանի իրացրած 11-մետրանոց տուգանային հարվածը:
Հաղթանակը 1-0 հաշվով ѳݷÇëï
կյանք չի ապահովում «Փյունիկի» համար, քանի որ հաջորդ
չորեքշաբթի թիմը մեկնելու է Իսլանդիա՝ անցկացնելու
պատասխան խաղը «Լաուգարդալսֆոլեր» մարզադաշտում:
|