Անցյալ տարի ստեղծված «¶լոբալ հիմնադրամ»
միջազգային կազմակերպությունը 3,2 միլիոն դոլարի
դրամաշնորհ է տրամադրել Հայաստանին ՁԻԱՀ-ի դեմ կանխարգելիչ
միջոցառումներ ծավալելու համար (Ïազմակերպության
լրիվ անվանումն է ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի
դեմ պայքարի գլոբալ հիմնադրամ, սակայն Հայաստանին
տրամադրված դրամաշնորհը նախատեսված է հատկապես ՁԻԱՀ-ի
դեմ պայքարի համար):
Եթե ծրագիրը հաջողոõթյամբ իրականացվի առաջին
երկու տարիների ընթացքում, ապա հիմնադրամը կտրամադրի
ևս 4 միլիոն դոլար հաջորդ երեք տարիների համար:
Ծրագրի շրջանակներում Հայաստանի բոլոր մարզերում
հիմնվելու են բնակիչների արյան կամավոր հետազոտման
հատուկ լաբորատորիաներ: Ստեղծվելու են նաև նոր լաբորատորիաներ
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների հետազոտման և բուժման համար:
Իրականացվելու են նաև կանխարգելիչ և կրթական ծրագրեր
երիտասարդների և բարձր ռիսկի խմբերի (թմրամոլներ,
մարմնավաճառներ և կալանավորներ) շրջանում:
 |
ä³ßïáݳϳÝ
³ÝÓÇÝù
ëïáñ³·ñáõÙ
»Ý ÒƲÐ-Ç
ϳÝ˳ñ·»ÉÙ³ÝÝ
áõÕÕí³Í
¹ñ³Ù³ßÝáñÑÇ
Ù³ëÇÝ å³Ûٳݳ·ÇñÁ: |
Հայաստանում ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի տնօրեն
Սամվել ¶րիգորյանի հավաստմամբ, Հայաստանում
ՄԻԱՎ վարակակիրնե-
րը չունեն հակավիրուսա-
յին բուժման հնարավորու-
թյուն, բացի վերջին 5 տարվա ընթացքում հայ գիտնականների
կողմից մշակվող «Արմենիկում» փորձնական դեղամիջոցից:
«Աշխարհում ՄԻԱՎ-ի դեմ օգտագործվող դեղամիջոցներից
շատերը Հայաստանում պաշտոնական գրանցում չունեն,
որի պատճառով էլ անհասանելի են հիվանդների համար»,
- ասում է ¶րիգորյանը:
Ներկայումս Հայաստանի ³ռողջապահության նախարարությունում
իրականացվում են միջոցառումներ, որպեսզի այդ դեղորայքները
գրանցվեն: ¶րիգորյանի հավաստմամբ, դրամաշնորհի
գումարներով արտասահմանից գնվելու են նման դեղամիջոցներ
և տրամադրվելու են ՄԻԱՎ վարակակիրներին:
Անցյալ տարի ՁԻԱՀ-ն աշխարհից խլել է ավելի քան
երեք միլիոն մարդկային կյանք: ¶րանցվել են
շուրջ հինգ միլիոն նոր դեպքեր` վարակվածների ընդհանուր
թիվը հասցնելով 42 միլիոնի: Այս թվից 3,2 միլիոնը
երեխաներ են, որը հավասար է Հայաստանի բնակչության
թվին: Մինչ դուք ընթերցում եք սայթի նյութերը, շուրջ
50 մարդ ողջ աշխարհում կմահանա այս համաճարակից:
Մինչև վերջերս Հայաստանում հիվանդությունը լայն
տարածում չուներ: Այսօր Հայաստանում գրանցված են
234 ՄԻԱՎ վարակակիրներ: ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի
հաշվարկներով ՄԻԱՎ վարակակիրների իրական թիվը շուրջ
2500 է: Մինչ այժմ գրանցվել է նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով
հիվանդների մահվան 29 դեպք:
Մասնագետների կանխատեսմամբ, Հայաստանը շատ խոցելի
թիրախ է հիվանդության համար: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածումը
Ռուսաստանում համեմատելի է անդրսահարյան Աֆրիկայում
հիվանդության տարածման տեմպերի հետ, իսկ քանի որ
մարդկային հոսքը Հայաստանի և Ռուսաստանի միջև հանրապետության
համար ամենամեծն է, մասնագետները երկյուղում են,
որ Ùիայն ժամանակի հարց է, թե Հայաստանը
երբ կժառանգի Ռուսաստանի խնդիրները:
¶լոբալ հիմնադրամի դրամաշնորհը Հայաստանում
համակարգելու է պետական, հասարակական և միջազգային
կազմակերպություններից ստեղծված հանձնաժողովը: Որպես
հիմնական ռեցիպիենտ ընտրվել է «Վորլդ վիժըն Հայաստան»
կազմակերպությունը:
«Նոյեմբեր ամսից արդեն ականատես կլինենք բնակչության
տարբեր խավերին áõÕÕí³Í
միջոցառումների», - ասում է «Վորլդ վիժըն Հայաստան»
կազմակերպության տնօրեն Դեյվիդ Թոմսոնը՝ ավելացնելով,
որ որոշ վարակակիրներ կսկսեն օգնություն ստանալ
այս տարվա ընթացքում:
«Սա հինգ տարվա ծրագիր է և նրա ընդհանուր ազդեցությունը
կզգացվի ժամանակի ընթացքում»:
Ներկայումս հիմնադրամը 93 երկրներում ֆինանսավորում
է 150 ծրագրեր՝ 1,5 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ:
«Այս խնդիրը տարբեր երկրներում տարբեր վիճակում
է գտնվում: Հայաստանում այս փոքր գումարով նպատակ
ունենք ֆիքսել այս խնդիրը», - ասաց ¶լոբալ
հիմնադրամի տարածաշրջանային մենեջեր Վալերի Չերնյավսկին:
Պայմանագրի կնքման արարողության ժամանակ Չերնյավսկին
ասաց. - «Դժվար է միաժամանակ և՛ ուրախ լինել, որ
մեկնարկում է ծրագիրը, և՛ տխուր, որ նման բան կա
նաև այս երկրում: Հայաստանի խնդիրն այն է, որ այս
գումարը հնարավորինս արդյունավետ ծախսվի»:
|