Ծանոթանալով հեռախոսային նոր ծառայությանը՝ դեռահասները
«կախվում» են հեռախոսներից, իսկ նրանց ծնողները
դիմում են դատարան:
Երեք ամիս առաջ տեղական հեռուստատեսությունը սկսեց
ցուցադրել գովազդ, որը հրավիրում էր հեռուստադիտողներին
համար հավաքելով ընկերներ ձեռք բերել, բախտագուշակից
իմանալ սեփական ճակատագիրը և մասնակցել վիկտորինաներին:
|
Ü»ñϳ۳óí³Í
Ñ»é³Ëáë³ÛÇÝ
ѳßÇíÝ»ñÁ
ϳ½ÙáõÙ
»Ý ÙÇçÇÝÁ
862 ¹áɳñ:
лéáõëï³ï»ë³ÛÇÝ
ͳé³ÛáõÃÛ³Ý
Ñ»ï Çñ»Ýó
í»×Á ѳñûÉáõ
ѳٳñ ÍÝáÕÝ»ñÁ
¹ÇÙ»É »Ý
¹³ï³ñ³Ý
: |
«Թելեպլաս» ՍՊԸ-ի հեռուստատե-
սային գովազդը ներկայացնում է բիլիարդ խաղացող գրավիչ
երիտասարդ աղջիկների, իսկ գայթակղիչ մի ձայն կոչ
է անում հաճելի ժամանց փափագող հեռուստադիտողներին
հավաքել վեցանիշ հեռախոսահամարը: ¶ովազդային
հայտարարություններ տպագրվել են նաև
մամուլում: ¶ովազդն ասում է, որ ծառայությունների
արժեքը` կախված ծառայության տեսակից, 15 վայրկյանի
համար մոտ 82 դրամ է (մոտ 14 սենթ):
Ռուզաննա Մայիլյանի 16-ամյա որդին` Վլադիմիրը,
գովազդի արդյունավետության ապացույցն է: Ռուզաննան
համոզվեց դրա արդյունավետության մեջ, երբ ստացավ
վերջին հեռախոսային հաշիվները:
«Ես խոսելու ունակությունս կորցրի, երբ ձեռքս
տվեցին հաշիվն ու պահանջեցին վճարել 723000 դրամ
(մոտ 1250 դոլար), - ասում է Ռուզաննան: - Պարզվեց,
որ որդիս տնից իմ բացակայության ընթացքում օգտվել
է «Թելեպլասի» ծառայությունից, և ահա ընկել ենք
այսպիսի պատուհասի մեջ»:
Նման պատմություններից շատերը փորձում են դուրս
գալ դատի դալով «Թելեպլասին». նրանք պնդում են,
որ գովազդը մոլորության մեջ է գցում անչափահասներին:
Դատարան դիմած 14 քաղաքացիներից առաջինը (մինչդեռ
սպառողների գործակալությանն են դիմել ավելի քան
300 քաղաքացիÝ»ñ ) տնային տնտեսուհի
Քրիստինե Տերյանն է, որի 13-ամյա որդին՝ Արամը,
մայիսի 10-ից հունիսի 10-ն ընկած ժամանակահատվածում
հեռախոսով «զրուցել» է 647000 դրամի (մոտ 1115 դոլար):
Դատարան դիմած ծնողներին ներկայացված հեռախոսային
հաշիվները միջին հաշվով կազմում են 862 դոլար:
«Ես չեմ գտնում, որ թերացել եմ ծնողական պարտավորություններիս
մեջ և լավ չեմ հետևել տղայիս, - ասում է Քրիստինեն:
- Դրա ապացույցն է, որ նա շատ լավ սովորում է, և
ոչ ոք չի բողոքել նրա վարքից: Այս գովազդը պարզապես
նրան մոլորության մեջ է գցել, նա մի քանի վայրկյանում
չէր կարող հաշվել, որ եթե 15 վայրկյանի համար պահանջում
են վճարել 82 դրամ, ապա 10 րոպեն կամ 1 ժամն արդեն
կլոր մի գումար է կազմելու»:
Տերյանների շահերը դատարանում ներկայացնում էր
Դավիթ Սանդուխչյանը, որը պնդում էր, որ «Թելեպլասի»
գովազդն անբարեխիղճ է, «քանզի ընկերությունը պետք
է նախատեսեր, որ ծառայությունից կարող է օգտվել
անչափահասը և դա կանխելու միջոցներ պետք է ձեռնարկեր,
ինչը չի արվել»: Փաստաբանը նաև բողոքել է, որ գովազդում
օգտագործվում են «աղջիկներ» և «տղաներ» բառերը,
որոնցով դիմում են միայն անչափահասներին»:
«Թելեպլաս» ընկերության շահերի ներկայացուցիչ Արտակ
Խաչատրյանն ասաց, որ տեխնիկապես հնարավոր չէ կանխել
անչափահասների մուտքը, և բացի այդ, ոչ մի իրավական
ակտ Հայաստանում չի արգելում անչափահասներին օգտվել
նման ծառայություններից:
«Եթե մենք գովազդի մեջ նշեինք, որ մինչև 18 տարեկաÝների
մուտքն արգելվում է, միթե ձեր կարծիքով անչափահասը
չէր զանգելու, - ասաց Խաչատրյանը: - Ընդակառակը,
նրա մեջ ավելի մեծ հետաքրքրություն կառաջանար, քանզի
արգելված պտուղը միշտ էլ ավելի գայթակղիչ է: Բացի
այդ, սա հեռախոսային սեքս չէ, սա պարզապես ծանոթությունների
ակումբ է, որից բոլորը կարող են օգտվել»:
|
ö³ëï³µ³Ý
ʳã³ïñÛ³ÝÝ
³ëáõÙ ¿,
áñ ³ÝÑݳñ
¿ ³Ýã³÷³Ñ³ëÝ»ñÇÝ
Ñ»éáõ å³Ñ»É
³é³ç³ñÏíáÕ
ͳé³ÛáõÃÛáõÝÝ»ñÇó
: |
Խաչատրյանը նաև նշեց, որ հեռախոսային զրույցն
ընդհատվում է յուրաքանչյուր 10 րոպեն մեկ` հիշեցնելով
զանգահարողին, որ ծառայության համար պետք է վճարել:
«Մեզ մոտ հաշիվներ կան, որոնցում օրվա մեջ 20
անգամ զանգել են, - ասաց Խաչատրյանը: - Դա նշանակում
է, որ զանգողը ոչ թե մոլորության մեջ է, այլ գիտակցում
է, թե ինչ է անում և թե որքան պետք է վճարի»:
Մի քանի բողոքներ են ներկայացվել Հայաստանի տարբեր
հասարակական կազմակերպություններից: Անցյալ ամիս
«Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան»
հրավիրեց մամլո ասուլիս, որպեսզի տեղյակ պահի բաժանորդներին
այդ ծառայության մասին: Ասոցիացիայի փոխնախագահի
հավաստմամբ, դեռ մայիս ամսին իրենք ստացել են 100-ից
ավելի բողոքներ:
Ասոցիացիան պատրաստել է հայցադիմումի ձև, որով
տուժածները կարող են դիմել դատարան, նաև կարողացել
է հասնել այն բանին, որ «ԱրմենՏելը» միացնի «Թելեպլասից»
օգտվելու հետևանքով առաջացած պարտքերի պատճառով
անջատված բոլոր հեռախոսագծերը:
Դատարան դիմած որոշ հայցվորներ լավատեսորեն չեն
տրամադրված դատավճռի կապակցությամբ:
«Այս աղետի դեմ հարկավոր է ազգովին պայքարել,
և ոչ թե անհատապես դիմել դատարան և պարտվել», -
ասում է հայցվորներից մեկը` Սուսաննա Միրիջանյանը:
Ռուզաննա Մայիլյանի խոսքերով իր որդին դարձել
¿ այս ծառայության զոհը, նա անընդհատ ցանկանում
է խոսել մի հոգեբանի հետ, որի հետ ծանոթացել է հեռախոսազրույցներից
մեկի ժամանակ: Ռուզաննայի հավաստմամբ, «Թելեպլասի»
հեռ առնչվելու հետևանքով իր որդին տարօրինակ վարք
է ձեռք բերել:
Մոր կարծիքով «Թելեպլասն» ավելի վատ է, քան կազինոները,
որովհետև կազինո մտնելու համար գոնե պետք է կանխիկ
գումար ունենաս: Իսկ հեռախոսային այս ծառայությունից
օգտվելիս, անակնկալ պարտքերը քեզ հետո են գտնում:
|