ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 July 18 , 2003 




гٳËÙµí³Í ϳé³í³ñáõÙ. ϳé³í³ñáõÃÛ³Ý Ýáñ³Ï³éáõÛó ß»ÝùÁ ÙÇ Í³ÍÏÇ ï³Ï ¿ ѳí³ùáõÙ Ûáà ݳ˳ñ³ñáõÃÛáõÝÝ»ñÇ


Նալբանդյան փողոցի վրա գտնվող Կառավարության դեռ խորհրդային տարիներից կիսակառույց 3-րդ շենքը կառուցվեց, և այժմ հանրապետության 7 նախարարություններ տեղափոխվում են այնտեղ։

Կառավարության 3-րդ շենքը գտնվում է Նալբանդյան փողոցի վրա Հանրապետության հրապարակի անմիջական հարևանությամբ, և կառավարությունը հույս ունի բարձրացնել իր գործունեության արդյունավետությունը՝ մեկ շենքի մեջ հավաքելով այդ նախարարությունները:

Շենքի շինարարությունն ավարտվեց նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջադրած քաղաքի կենտրոնի անավարտ կառույցներն ավարտելու խնդրի շրջանակներում:

Շինարարական ծրագրի իրականացումը տրվեց Ռուսաստանի հայ գործարարների «Միջազգային բիզնես կենտրոն» կազմակերպությանը, որն իր աշխատանքի դիմաց ստացավ 3 նախարարությունների (մշակույթի, առողջապահության և սոցիալական ապահովության) նախկին շենքերը։
ì»ñç³å»ë ³í³ñïí³Í ϳé³í³ñ³Ï³Ý ß»ÝùáõÙ Ïï»Õ³íáñí»Ý Ûáà ݳ˳ñ³ñáõÃÛáõÝÝ»ñ:

«¶նելու առաջարկներ եղան 150-200 հազար դոլարով, - ասում է Պետական գույքի կառավարման վարչության պետ Դավիթ Վարդանյանը: - Հետագայում նախագահի մոտ խորհրդակցու-
թյուն եղավ, որի ժամանակ որոշվեց, որ այդ շենքը մնա կառավարությանը, նախարարությունները տեղափոխվեն այդտեղ, քանի որ մի շենքում լինելով նրանց ծախսերը կրճատվում էին։ Կնքվեց գործարք, համաձայն որի շինարարությունն ավարտող կազմակերպությունը ստանում էր 3 նախարարությունների շենքերը»։

¶ործարքը կնքվում է առանց մրցույթ հայտարարելու։

Շինարարությունն ավարտելու արժեքը գնահատվել էր 2 միլիոն դոլար, մինչդեռ երեք նախարարությունների հին շենքերի արժեքը շուկայական գներով երեք անգամ ավելի էր՝ 5,4 միլիոն դոլար:

Այդուհանդերձ «Աս» անշարժ գույքի գործակալության տնօրեն Թորգոմ Հովհաննիսյանը համարում է, որ գործարքը շահավետ է եղել, քանի որ մեծ տարածքներ վաճառելը դժվար է: «Քաղաքում պահանջարկ ունեն փոքր տարածքները։ Մեծ տարածքները գրեթե անհնար է վաճառել, մեծ օբյեկտներին մոտեցող չկա», - ասում է նա։

Կառավարության նոր շենքի տարածքը 7 հազար քմ է, ինչը մոտ 2,5 անգամ փոքր է 7 նախարարությունների նախկինում զբաղեցրած տարածքից։

Նախարարությունների որոշ ծառայողներ դեմ են տեղափոխվելուն, քանի որ նոր շինությունում հատկացված սենյակներում նեղվածք է, իսկ որոշ բաժիններ հրաժարվել են տեղափոխվել (օրինակ՝ Սոցիալական ապահովության նախարարության զբաղվածության գործակալությունը)։ Աշխատակիցները նաև դժգոհում են, որ տեղափոխման ծախսերի համար յուրաքանչյուրից 5000-ական դրամ են հավաքել։ Սոցիալական ապահովության նախարարության փոխնախարարներից մեկը ãÇ ·ÝáõÙ ³ß˳ï³ÝùÇ, áñáíÑ»ï¢ ³ß˳ï»Éáõ ë»ÝÛ³Ï ãáõÝÇ:

Կառավարության մամուլի քարտուղար Մերի Հարությունյանի հավաստմամբ, աշխատակազմի կրճատումներ սպասվում են, սակայն դա «կապ չունի նախարարությունների տեղափոխման հետ»։



According to Agnes
  Click to enlarge.
Click to enlarge.

  Inside
 

Prevention and Treatment: International agency joins Armenia's fight against AIDS

Full story

 
 
 
 

Consolidated Governing: Newly finished government building puts seven ministries in one place

Full story

 
 
 

First Family Times Two: Elder son of President has wedding suited for a commoner

Full story

 
 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

Chillin'

In a village near Tsakhkadzor an Armenian burro finds shelter from the Armenian summer.

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.