ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 July 18 , 2003 




Տարաներում պարփակված ավանդույթ. «զակատը» համեղ, սակայն դժվար ու շոգ արարողություն է


껽áÝÁ ëÏëíáõÙ ¿ óñÙ ÙÇñ· áõ µ³Ýç³ñ»Õ»Ýáí ¢ »ñϳñ³åáã ·¹³Éáí:

Հուլիսյան շոգն ավելի է տաքացել ամբողջ Հայաստանում. սկսվել է պաѳծոյացման սեզոնը:

Ամբողջ երկրով մեկ տղամարդիկ կրակ են վառում, իսկ կանայք խառնում են տաք կաթսաները՝ ամառվա բերքը վերածելով գալիք ձմեռվա համեղ ուտեստների:

«Զակատի» սեզոնը գալիս է մեծ, երկարապոչ գդալների հետ՝ ծաղկավոր գոգնոցներ կապած տանտիրուհների ձեռքերում, որոնք խառնում են եռացող մրգերն ու բանջարեղենը:

Պահածոնները տարբեր են՝ կախված ընտանիքի նախասիրություններից, հնարավորություններից ու տանտիրուհու հմտությունից: Կաթսաների պարունակությունը փոխվում է ամսե-ամիս:

Հունիս-հուլիսը հիմնականում մուրաբանների, ջեմերի և ծիրանի հյութի ժամանակն է, երբ հասունանում է ազգային այս միրգը: Այս սեզոնին են փակում նաև խաղողի տերևները, որպեսզի ամիսներ հետո տոլմա պատրաստեն:

¶յուղերում, փոքր քաղաքներում և անգամ մայրաքաղաքի բակերում կաթսաների տակ կրակ են վառում, և «զակատների» սեզոնը գալիս ու գնում է նույն անխուսափելիությամբ, ինչպես ամառը:

«Պահածոյացումը մեր ընտանիքի համար շատ կարևոր նշանակություն ունի», - ասում է Մանիֆա ¶ալստյանը Երևանից, որի մառանում ձմռանը կարելի է գտնել հնարավոր և անհնարին բոլոր ամառային բարիքները՝ պահածոների տեսքով: Նրա և շատ ուրիշների համար շոգ ու հոգնեցուցիչ այս աշխատանքը շատ ավելի խորը նշանակություն ունի, քան պարզապես դարավոր ավանդույթը պահպանելը:

«Ամուսնուս ու տղայիս աշխատանքը հիմնականում սեզոնային է, - ասում է Մանիֆան, - աշխատում են ամռանը, իսկ ձմռանը մեզնից ոչ մեկը չի աշխատում, այդ պատճառով էլ ամռանը փորձում ենք ամեն ինչ պահածոյացնել, որ ձմռանը կարողանանք գոյատևել: Միգուցե այլ հնարավորություն ունենալու դեպքում նման չարչարանքների չգնայինք»:

Պահածոյացումն իր յուրահատկություններն ունի Հայաստանի տարբեր շրջաններում: Սյունիքի և Վայոց ձորի մարզերում, ինչպես նաև Լոռիում և այլ լեռնային շրջաններում, տանտիրուհիները հմտացել են թթուների և վայրի բույսերի ու հատապտուղների պահածոյացման մեջ: Արարատյան դաշտավայրում հիմնականը մրգերն ու բանջարեղենն են, կարևոր են նաև զանազան արևահամ չրերը՝ ծիրանի, սպիտակ կեռասի, սերկևÇլի, տանձի, խնձորի և այլ մրգերի:
²Ûëûñ` ÙÇñ·, í³ÕÁª Ùñ·³ÑÛáõÃ:


Պահածոյացման ողջ ընթացքն էլ ավելի արտիստիկ է դարձնում կրակը: Իհարկե, պահածոյացումը կատարում են տանը՝ էլեկտրական կամ գազօջախների վրա, սակայն շատ հայկական բակերում բաց կրակը պահածոյացման գործը վերածում է սոցիալական հավաքույթի: Եվ, որ էական է, շատերը դա համարում են ավելի էժան:

«Կրակը մի յուրահատուկ համ է տալիս հատկապես բադրիջանի խավիարին, բանջարեղենի այլ պահածոների, - ասում է Երևանի բնակչուհի Մարո ¶ալստյանը: - Կաթսաններն արտաքինից պատվում են ցեխով, որպեսզի հետո լվանալը հեշտ լինի, և սկսվում է համատեղ աշխատանքը: Շատ դեպքերում օգնության են գալիս հա-
րևաններն ու երեխաները: Դրսում էլ համտես են անում ձմեռվա պաշարի առաջին գդալը: Բացի այդ, կրակը հնարավորություն է տալիս տնտեսել էլեկտրաէներգիան»:

Պահածոյացման խոհարարական արվեստը, որը հատուկ է ոչ միայն Հայաստանին, ազգային հպարտության խնդիր է տնտեսուհիների համար: Եվ դա մի ավանդույթ է, որը հետևում է նրանց Հայաստանի սահմաններից դուրս:

«Շատ ամերիկացիներ ապշած են մնում մեր որոշ սովորությունների վրա, - պատմում է ¶լենդեյլի բնակչուհի Ջեսիկա Այվազյանը, - և դրանցից մեկն էլ հենց պահածոյացումն է: Բայց դա մերն է ու դրանից փախչել չենք կարող, ուղղակի, օրինակ Ամերիկայում, այն հայերի մոտ մի փոքր ձևափոխված է: Ես պատրաստում եմ մեր որոշ պահածոներ՝ լոլիկով, կարմիր պղպեղով, սակայն, ի տարբերություն Հայաստանի, ես դրանք կաթսաներով դնում են սառցարանի մեջ և օգտագործում եմ ամբողջ տարին, և ոչ թե պահածոյացնում եմ հայկական ավանդական եղանակով»:

Եթե ոմանց համար պահածոները տնտեսելու միջոց են, մյուսների համար դրանք իրենց նրբաճաշակ պահանջները բավարարելու միջոց են. տնական ուտեստները պարզապես ավելի համեղ են, քան խանութից գնվածները:

«Սոցիալական պայմաններն ամեն դեպքում նշանակություն ունեն, սակայն, պահածոյացման երևույթն ավելի խորն է, քան պարզապես կարիքի արտահայտություն լինելուց, - ասում է Ռուսաստանի Սոչի քաղաքի բնակչուհի Մարիետա Խաչատրյանը: - Կարմիր պղպեղ, լոլիկ, մուրաբաներ ես ինքս պահածոյացնում եմ Ռուսաստանում, չնայած իմ բնակարանային սուղ պայմաններին: Սա հայկական խոհանոցի մի մասն է, որը գործում է աշխարհի գրեթե բոլոր անկյուններում ապրող հայերի մոտ»:

Իսկ մայր հայրենիքում առողջապահության նախարարությունը մշտապես մտահոգված է պահածոյացված մթերքների օգտագործումով պայմանավորված հիվանդություններով:

«Ամեն տարի մենք ուղերձով դիմում ենք բնակիչներին, խնդրելով նրանց շատ զգույշ լինել և հնարավորության դեպքում խուսափել պահածոյացված սննդից», - ասում է առողջապահության նախարարության հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության վարչության պետի տեղակալ Մարիետա Բասիլիսյանը:

ԱմÇëÝ»ñ Ñ»ïá ëÏëáõÙ »Ý արձանագրí»É բոտուլիզմի բազմաթիվ դեպքեր:

Սակայն «զակատի» սեզոնին բոլորը եփել-թափելու եռուզեռի մեջ մոռանում են այդ մասին:

«Այս ամենն այնքան խորն է արմատացած, որ մեր աշխատանքն էլ ավելի է բարդանում», - ասում է Բասիլիսյանը:



According to Agnes
  Click to enlarge.
Click to enlarge.

  Inside
 

Prevention and Treatment: International agency joins Armenia's fight against AIDS

Full story

 
 
 
 

Consolidated Governing: Newly finished government building puts seven ministries in one place

Full story

 
 
 

First Family Times Two: Elder son of President has wedding suited for a commoner

Full story

 
 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

Chillin'

In a village near Tsakhkadzor an Armenian burro finds shelter from the Armenian summer.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.