Անցյալ շաբաթավերջին Հայաստանի Առաջին որդի
Սեդրակ Քոչարյանը
Երևանում ամուսնացավ Զառա Բադալյանի հետ: Արարողությունը
փակ էր լրագրողների համար, ëակայն ոչ վետերան
լրագրող Նաիրա Մանուչարովայի համար:
Նաիրայի հոդվածն արդեն հայտնվել է «ԱրմենաիՆաուի»
էջերում՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և հավակնորդ
Ստեփան Դեմիրճյանի փետրվարյան հեռուստաբանավեճի
վերլուծությամբ:
Իր ներկա հոդվածով նա անդրադառնում է շատ ավելի
կարևոր մի իրադարձության՝ նախագահական ամուսնությանը:
 |
²é³çÇÝ
áñ¹ÇÝ ¢
²é³çÇÝ
ѳñëÁ: |
Քաղքենիներին պետք է որ հետաքրքրի, թե ինչով է
նախագահական հարսանիքը տարբերվում մյուս հարսանիքներից:
Քանի որ ոչ մի քաղքենի բան օտար չէ մեզ, մենք կփորձենք
ձեզ ներկայացնել, թե ինչպես անցավ այն՝ Հայաստանի
Հանրապետու-
թյան նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդի Սեդրակ
Քոչարյանի հարսանիքը... Սեդրակի և Զառայի պսակը
տեղի ունեցավ հարսանիքների անցկացման սիրված վայրում՝
Էջմիածնի ս. Հռիփսիմեի եկեղեցում: Չկային «հատուկ
էֆեկտներ» կամ իշխանական հանդիսություններին ուղեկցող
այլ արարողություններ:
Նորապսակների համար լիմուզին էին վարձել, սակայն
դա էլ Երևանում արդեն արտասովոր մի բան չէ, քանի
որ դրանք սովորաբար կայանված են լինում Աբովյան
փողոցի վրա գտնվող «Աստաֆյան» հյուրանոցի մոտ:
Հարսանեկան բանկետը նույնպես չարդարացրեց քաղքենիների
ակնկալիքները: Այն անցավ «Նոր Ձորաբերդ» ռեստորանի
հսկայական դահլիճում, և թեև մեզնից բոլորը չեն կարող
իրենց նման բան թույլ տալ, մայրաքաղաքում շատ են
այնպիսիք, որոնք նախագահազարմ չլինելով, կարող են
այստեղ անցկացնել իրենց հանդիսությունները: Հսկայական
դահլիճը լեփ-լեցուն էր, ինչը կարել էր ակնկալել՝
հաշվի առնելով, որ փեսացուն Առաջին որդին էր, իսկ
հարսնացունª խորհրդարանի պատգամավոր Վլադիմիր
Բադալյանի դուստրը:
Հյուրերի մեջ ներկայացված էին բոլոր քաղաքական
խմբակցությունները: Ինքը նախագահը հրավիրել էր վարչակազմի
միայն մի քանի անդամների, վարչապետին և խորհրդարանի
խոսնակին: Շուրջ 400 հրավիրված հյուրերի թվում էին
նաև Հայաստանի մի քանի դեսպաններ արտերկրում:
Հարսանեկան հանդեսի սկզբում (որը, հաշվի առնելով
ամուսանցողներին, բավականին համեստ էր) նորաթուխ
տեր և տիկին Քոչարյանները իրենց տեղերն էին զբաղեցրել
ճաշակով զարդարված բեմի վրա կնքահոր՝ պաշտպանության
նախարար Սերժ Սարգսյանի կողքին:
Առաջին հայրը խոսքով հանդես չեկավ և թույլ տվեց,
որ անընդհատ երաժշտությունն ու պարերը որոշեն իր
որդու ամենամեծ օրվա տրամադրությունը: Այն էլ ավելի
բարձրացավ, երբ բեմում հայտնվեցին Հայկոն և Թաթան:
Ցուցամոլություն ակնկալողները հուսախաբված կհեռանային.
սեղանները չէին ճկռում ուտեստների առատությունից,
խավիարը տակառներով չէին մատուցում, ոչ էլ թառափը՝
արծաթե սկուտեղներով:
Ամենահաս «¶րանդ քենդին» զգացրեց իր ներկայությունը
հարսանյաց հանդեսում՝ հրավիրվածներին նվիրելով շոկոլադե
սալիկներ, որոնց վրա նորապսակների անուններն էին,
նրանց սիրո կարճ պատմությունը և ամուսնական երջանկության
մի բաղադրատոմս:
Եթե չհաշվենք հրավիրված հյուրերի անվանացանկը,
ապա հանդեսում շատ չէին բաները, որոնք պատահականորեն
այստեղ հայտնված մարդուն կստիպեին իրեն օտար զգալ:
Շատ քիչ էր նաև բամբասանքի նյութը:
Եվ խոսելով ավանդույթներից շեղումների մասին՝
բացակայում էր հարսնացուի սեղանի մոտ հերթի կանգնած
նվիրատուների շքերթը: Իհարկե, պետք է լինեին պատշաճ
մատուցված նվերներ, սակայն հավաստի աղբյուրից մեզ
հայտնի դարձավ, որ Պետության ղեկավարը խստորեն «պատվիրել»
էր հյուրերին չվերածել միջոցառումը Շեֆին քծնելու
հնարավորության: Առաջին կեսրայրը հինգ ժամ շարունակ
նախագահավայել մասնակցեց հանդեսին, մինչև որ բերեցին
ավանդական տորթը: Եվ անգամ տորթը շեղում էր ավանդույթից՝
այն իսկապես համեղ էր:
|