 |
â˳µí»ù
÷³Ã»Ã³íáñٳٵª
"Lepton"-Á ϳñáÕ
¿ "Lipton" ãÉÇÝ»É: |
Հայաստանում վաճառվող սննդամթերքի ավելի քան 60
տոկոսը ժամկետանց է, իսկ դրանց մի մասը սպառնալիք
է ներկայացնում սպառողների առողջությանը՝ ասվում
է Սպառողների
շահերի պաշտպանության հայաստանյան միության վերջին
հետազոտության մեջ:
Միության նախագահ Աբգար Եղոյանի հավաստմամբ Հայաստան
ներմուծված մթերքների մի զգալի մասը չի համապատասխանում
ապահովության չափորոշիչներին և սպառնալիք է ներկայացնում
հասարակության առողջության համար:
Արտասահմանյան արտադրության շատ մթերքների վրա,
օրինակ, տեղեկությունները տրված են միայն արտադրող
երկրի լեզվով:
Հայաստանում արտադրված որոշ մթերքների վրա, այդ
թվում՝ կաթնամթերքների, նշված չէ արտադրության ժամկետը:
«Հայաստանում՝ չնայած 2002 թ. հունվարին ընդունված
սպառողների շահերի մասին օրենքին, սպառողները պաշտպանված
չեն: Օրենքը հիմնականում մնում է թղթի վրա և չի
անդրադառնում շուկայական գործընթացների վրա», -
ասում է Եղոյանը:
Եղոյանի հավաստմամբ ապրանքների կեսից ավելին չունեն
համապատասխան հարկային վկայագրեր, ինչը հատկանշական
է ստվերային տնտեսությանը:
«Եթե Հայաստան ներմուծված և տեղում արտադրված
բոլոր ապրանքներÁ վկայագրեր ունենային, ապա
հարկերի ընդհանուր գումարը եռապատիկ ավելի կլիներ»,
- ասում է Եղոյանը:
Սպառողների շահերի պաշտպան ակտիվիստը պնդում է,
որ ստեղծված իրավիճակը մասամբ քաղաքական խնդիր է:
Ազատ շուկայական երկրների մեծ մասում սպառողների
շահերը ներկայացնում են լոբբիներն ու անկախ օրենսդիրները:
Իսկ Հայաստանում կանոնները խստացնող օրենքները պետք
է ընդունվեն խորհրդարանի կողմից, որը հիմնականում
բաղկացած է հենց այն գործարարներից, որոնց եկամուտները
կարող են տուժել ավելի խիստ սպառողական օրենքներից:
Համաձայն օրենքի Հայաստանում արտադրված կամ ներմուծված
բոլոր ապրանքները պետք է ենթարկվեն լաբորատոր ստուգման,
որպեսզի պարզվի դրանց համապատասխանությունը ներկայացվող
չափորոշիչներին:
Սակայն մաքսային ստուգման է ենթարկվում ներմուծված
ապրանքների միայն մի փոքր մասը, իսկ մնացած ապրանքները
հայաստանյան շուկա են թափանցում աննկատ, առանց որևէ
ստուգման:
Որպես արդյունք շուկա են մտնում «հիբրիդային»
ապրանքներ, որոնք ոչ մի կապ չունեն իսկական ապրանքատեսակների
հետ, օրինակ՝ սուրճ "Nescofe"՝ "Nescafe"-ի փոխարեն,
թեյ "Lepton"՝ "Lipton"-ի փոխարեն:
Թուրքական շոկոլադի փոքրիկ սալիկն արժե 20-50
դրամ (5-10 սենթ) և ամենամատչելի կոնֆետն է բնակչության
մեծ մասի համար:
Ցածրորակ ապրանքների մեծ մասը՝ շոկոլադը, հյութի
փոշին, մաստակը, ներմուծվում են Թուրքիայից և Իրանից:
Սպառողների միության նախաձեռնած լաբորատոր հետազոտությունները
աղիքային ցուպիկներ են հայտնաբերել թուրքական «Զուկո»
հյութի փոշու և «Թոֆիթա» կոնֆետների մեջ:
 |
â˳µí»ù
÷³Ã»Ã³íáñٳٵª
"Lepton"-Á ϳñáÕ
¿ "Lipton" ãÉÇÝ»É: |
Այս երկու ապրանքնատեսակ-
ներն էլ շատ տարածված են Հայաստանում իրենց ցածր
գնի պատճառով, և դրանց հիմնական սպառողները երեխաներն
են:
«Սպառողների
շահերի մասին օրենքը սահմանափակեց հասարակական կազմակերպություն-
ների գործունեությունը», - ասում է Եղոյանը:
«Համաձայն օրենքի, հասարակական կազմակերպությունները
լիազորված չեն ապրանքների լաբորատոր հետազոտություններ
անցկացնել: Իրականում մենք կարող ենք հետազոտություններ
անցկացնել, սակայն դրանց արդյունքները չեն անդրադառնա
իրավիճակի վրա, քանի որ մենք իրավասու չենք պատասխանատվության
կանչել նրանց, ում բիզնեսը վտանգ է ներկայացնում
հասարակության առողջության համար»:
Սպառողների շահերի մեկ այլ ջատագով է ՀՀ առևտրի
և տնտեսական զարգացման նախարարության որակի տեսչությունը:
Սակայն պաշտոնատար անձանց հավաստմամբ, տեսչության
գործունեությունը սահմանափակվում է աղքատիկ բյուջեով,
փոքրաթիվ աշխատակազմով և անկատար օրենքներով:
«Ըստ օրենքի, նպարեղենի բաժնի ստուգում կարող
ենք անցկացնել տարեկան մեկ անգամ, - ասում է տեսչության
պետի տեղակալ ¶ևորգ ¶յոզալյանը: - Բացի
այդ, ստուգումից երեք օր առաջ պարտավոր ենք ներկայացնել
մեր աշխատանքային գրաֆիկը, իսկ ստուգումը պետք է
տևի ոչ ավելի, քան 14 օր»:
Ստուգայցերի ժամանակ ստուգում են íϳÛագրերը,
որոնք պետք է áõݻݳÝ
բոլոր ապրանքներÁ:
Եթե ապրանքը íϳÛագÇñ
չունի, ապա ձեռնարկատերը կարող է տուգանվել մինչև
100000 դրամ (մոտ 170 դոլար):
Տեսուչները կարող են ստուգել նույն կետը տարին
միայն մեկ անգամ:
Օրենքի հոդվածը կոչված է պաշտպանելու ձեռներեցների
անկախությունը և շահերը: Սակայն այն ոչ մի կերպ
չի ապահովում սպառողների շահերը:
«Մեր տեսչությունում կա 55 աշխատակից, որոնք ստուգայցեր
են կատարում ամբողջ հանրապետությունում: Եվ, իհարկե,
այսպիսի փոքրաթիվ աշխատակազմով դժվար է կատարել
ամբողջ անհրաժեշտ աշխատանքը», - ասում է տեսչության
պետ Աշոտ Մանուկյանը:
Վերջերս որակի տեսչությունը լրացուցիչ լիազորությունների
խնդրանքով դիմել էր կառավարությունը, սակայն նրանց
առաջարկները չընդունվեցին Ազգային ժողովի կողմից:
Տեսչության աշխատակիցներն ասում են, որ մարդիկ
մեղադրում են իրենց ապրանքների վատ որակի համար:
Սակայն տեսուչների հավաստմամբ որակի խնդիրը սկսվում
է մաքսատանը:
Մեծ մասամբ այն սկսվում է Հայաստանի և Վրաստանի
սահմանի վրա գտնվող Սադախլոյում, որը Ռուսաստանում,
Թուրքիայում, Իրանում և այլ երկրներում արտադրված
ապրանքների ներմուծման հիմնական կայանն է:
«Հայաստան մտնող բոլոր ապրանքներն անցնում են
84 լաբորատորիաներից մեկով: Սակայն դա վերաբերում
է միայն այն գործարարների ապրանքներին, ովքեր տոննաներով
ապրանք են ներմուծում», - ասում է Մանուկյանը:
 |
²µ·³ñ
ºÕáÛ³ÝÁ
ëå³éáÕÝ»ñÇ
߳ѻñÁ
å³ßïå³ÝáÕ
ϳ½Ù³Ï»ñåáõÃÛ³Ý
ջϳí³ñ
¿ ¢ å³Ûù³ñáõÙ
¿ ëÝݹ³ÙûñùÇ
íñ³ ³í»ÉÇ
ËÇëï í»ñ³ÑëÏáÕáõÃÛáõÝ
ë³ÑٳݻÉáõ
ѳٳñ: |
Հայաստան եկող (սովորաբար ավտոբուսով) յուրաքանչյուր
անձ իրավունք ունի փոխադրել 50 կգ ուղեբեռ: Եթե
գործարարներն արտասահմա-
նում ապրանք են գնում Հայաստանում վերավաճառելու
համար, ապա ստուգումից խուսափելու համար նրանք սովորաբար
վճարում են մյուսներին իրենց ուղեբեռի մի մասն անցկացնելու
համար: Այս ճանապարհով Հայաստան են մտնում հարյուրավոր
կիլոգրամ կոնֆետ և այլ ապրանքներ:
Մանուկյանի հավաստմամբ իրավիճակը բարելավվում
է, և ամեն տարի ցածրորակ և առողջության համար վտանգավոր
ապրանքների քանակը նվազում է:
«Սակայն մարդիկ իրենց հերթին պետք է ավելի ուշադիր
լինեն, թե ինչ են գնում և ուտում: Մենք այն հաստատությունն
ենք, որը պաշտպանում է սպառողների շահերը, իսկ նրանք
կարող են օգնել մեզ գոնե չգնելով ժամկետանց ապրանքները»:
Մանուկյանն ասում է, որ իրենք բարձր են գնահատում
սպառողների շահերը պաշտպանող տարբեր խմբերի գործունեությունը,
սակայն երբեմն նրանք ոչ ճշգրիտ տեղեկություններ
են հրապարակում:
Ե՛վ Սպառողների շահերի պաշտպանության միությունը,
և՛ որակի տեսչությունը հանդես են գալիս սպառողական
հարցերին նվիրված հրապարակումներով, ինչպես նաև
ելույթ են ունենում սպառողական կրթական ծրագրերով
հեռուստատեսությամբ և ռադիոյով: Երկու կառույցներն
էլ համամիտ են, որ հիմնական խնդիրը տնտեսական պայմաններն
են, որոնք ստիպում են մարդկանց պարզապես գնել այն,
ինչ ավելի էժան է:
|