Միսս Հայաստան, Միսս ուսանողուհի, Միսս գարուն,
Միսս ամառ, Միսս ջրաշխարհ, Միսս էլչգիտեմինչ...
¶եղեցկության նման մրցույթների կուլտուրան
ակտիվորեն թափանցում է Հայաստան արևմտյան մշակույթի
այլ ասպեկտների հետ, և օրեցօր դրանք ավելի ու ավելի
մեծ ժողովրդականություն են ձեռք բերում:
Հուլիսի 15-ի երեքշաբթի օրը Երևանի և Հայաստանի
մեծաքանակ «միսս»-երի բանակը համալրվեց ևս մեկով՝
Միսս կարաոկե 2002/2003:
Մոռացեք այն ամենը, ինչ գիտեք կարաոկեի մասին:
Մոռացեք Կամերոն Դիազին «Իմ լավագույն ընկերոջ հարսանիքը»
ֆիլմում: Այս միջոցառումը և դրան մասնակցող մարդիկ
ոչ մի կապ չունեն սիրողական կատարումների հետ, որոնց
սովորաբար ականատես ենք լինում կարաոկե սրճարաններում:
|
ÚáÃ
»ñ·ãáõÑÇÝ»ñ
Ù³ëݳÏó»óÇÝ
ÙñóáõÛÃÇÝ,
áñå»ë½Ç
å³ñ½»Ý,
û áí ¿
¹³éݳÉáõ
γñ³áÏ»Ç
ó·áõÑÇÝ: |
Սրճարանում այս գեղեցիկ ձայները լսելուց հետո
մարդիկ մի ավելորդ անգամ կմտածեն՝ մինչև կարաոկեյում
նորից երգելը, գոնե ոչ սթափ վիճակում:
Մրցույթը տեղի ունեցավ Երևանի կարաոկե բարերից
մեկի՝ «Ակումբ 15»-ի բացօթյա սրճարանում:
Մրցույթի գաղափարը պատկանում է «Ակումբ 15»-ի
բարմեն Մարտին Կարապետյանին: Դեմտեմբերյան մի օր
նա որոշեց մի փոքր մրցույթ կազմակերպել պարզապես
հյուրերին զվարճացնելու համար: ¶աղափարն այն
էր, որ 100 միավոր վաստակած մասնակիցն արժանանում
էր փոքր մրցանակի:
Օրը վերածվեց ամսվա, ամիսը՝ մեկ այլ ամսվա, և
այդպես «Ակումբ 15»-ը սկսեց երևանյան փողոցներից
մեկի իր բացօթյա սրահում անցկացնել այս անսովոր
միջոցառումը:
«Ոչ ոք չէր հավատում, որ կստացվի, բայց ստացվեց»,
- ասում է Կարապետյանը:
Մրցույթում երգում էին յոթ մասնակիցներ, որոնք
ճանաչվել էին դեկտեմբերից հունիս ընկած յոթ ամիսներից
յուրաքանչյուրի լավագույն կատարող:
Ձայնագրությունների փոխարեն հնչում էին իսկապես
ուժեղ և գեղեցիկ ձայներ: Եթե չլիներ մեծաթիվ հանդիսականների
առաջ առաջին անգամ ելույթ ունեցող մասնակիցների
ակնհայտ հուզմունքը, կարելի էր մտածել, որ դա սիրված
հայ երգիչների համերգ է:
|
ØÇëë
γñ³áÏ»
2002/2003-Á ߳ѻó
áõÕ»·Çñ
ê¢ Íáí »ñÏáõ
Ñá·áõ ѳٳñ: |
Մրցույթը բաղկացած էր երեք բաժնից: Վերջին բաժնում
մասնակիցները պետք է երգեին առանց երաժշտական նվագակցության,
որպեսզի հյուրերը (իսկ վերջում նրանք պետք է քվեարկեին)
կարողանային ավելի լավ կողմնորոշվել յոթ մասնակիցներից
լավագույնին ընտրելիս:
«Կարո՞ք եք Հայաստանում արդար ընտրությունների
որևէ օրինակ բերել: Ամեն դեպքում, ինձ հաջողվեց
դրանք թափանցիկ դարձնել», - ասում է Կարապետյանը՝
ակնարկելով վերջերս անցած խախտումներով հարուստ
ընտրությունները:
«Այս մրցույթի լավն այն է, որ այն տաղանդներ է
բացահայտում: Ոմանք կարող են շարունակել երգչի կարիերան,
իսկ ոմանք, գիտեմ, արդեն առաջարկներ են ստացել:
Բոլորը կարող են փորձել երգել առանց դրա համար վճարելու»,
- ասում է մասնակիցներից մեկը՝ Սյուզաննա Մորսիկյանը,
որը ճանաչվեց «Միսս հյութեղ» (հյութեր արտադրող
ընկերության հովանավորած մրցույթի նոմինացիայում):
Մրցույթի հաղթող Նարինե Մնացականյանը երգեց հայկական
ժամանակակից և ժողովրդական երգեր, այդ թվում՝ հայկական
ռադիոկայանների ամենասիրված երգերից մեկը՝ «Կարոտը»:
Միսս կարաոկե 2003-ն արժանացավ հաղթողի թագին
և երկու հոգու համար նախատեսված ուղեգրի Սև ծով:
|