ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 January 10, 2003 
HOME ABOUT US NEWS FEATURES ARTS SPORTS OUTSIDE EYE ARCHIVE STAFF CONTACTS



Մարզական տեսություն. Քարամյան եղբայրները կխաղան հունական ակումբում


Karamyan brothers to play for Greek clubՖուտբոլ

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի չեմպիոն «Փյունիկի» երկու առաջատար խաղացողները տեղափոխվել են հունական ակումբ:

Եղբայրներ Արման և Արտավազդ Քարամյանները, որոնք իրենց գոլերով ապահովեցին «Փյունիկի» հաղթանակը անցյալ խաղաշրջանում, հանդես կգան հունական «Պանահաիկի» ֆուտբոլային ակումբի կազմում: Արման Քարամյանն արժանացել է Տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը՝ խաղաշրջանում խփելով 36 գոլ (լավագույն արդյունք): Նրան հաջորդում է եղբայրը:

Եղբայրները պայմանագրեր ստորագրեցին հունական ակումբի հետ հունվարի 3-ին:

Այդ ընթացքում «Փյունիկը» նախապատրաստվում է 2003 թվականի Անկախ պետությունների համագործակցության գավաթի խաղարկությանը, որտեղ իր ուժերը կչափի նախկին ԽՍՀՄ լավագույն ակումբների հետ:

«Փյունիկն» ընդգրկված է Բ խմբում (ընդամենը չորս խումբ կա), որտեղ հունվարի 18-ին անդրանիկ խաղում կմրցի Լատվիայի «Սկոնտոյի» հետ: Խմբում են նաև «Բատեն» Բելառուսից և «Ռեգար-Տադազը» Տաջիկստանից: Մրցաշարը կավարտվի հունվարի 26-ին:

Թենիս (Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի առաջնություն)

Կարճատև դադարից հետո սկսվեց ՊԹԱ 2003 խաղաշրջանը:

Սարգիս Սարգսյանը Հայաստանից խաղաշրջանի սկզբում հայտնվել է 18-րդ տեղում: Հնդկաստանի Չեննաի քաղաքում հունվարի 6-ին ավարտված մրցաշարում նա հասել է քառորդ եզրափակիչ, որտեղ զիջել է Պարադորն Շրիչափհանին Թաիլանդից՝ 4-6, 4-6:

Քառորդ եզրափակիչի ճանապարհին Սարգսյանը հաղթել է Ժուլիեն Վարլեին Ֆրանսիայից (6-1, 7-5) և Ալբերտ Մոնտանեսին Իսպանիայից (6-4, 6-3):

Ձևավոր չմշկասահք (Եվրոպայի առաջնություն)

Երեք հայ չմշկասահորդներ նախապատրաստվում են հունվարի 20-26-ը Շվեդիայի Մալմյո քաղաքում կայանալիք Եվրոպայի 2003 թվականի չմշկասահքի առաջնությանը:

Մրցաշարում Հայաստանը ներկայացված է չորս կարգերից երկուսում. Արամայիս Գրիգորյանը հանդես կգա տղամարդկանց մենասահքում, իսկ Անաստասիա Գրեբենկինան և Վազգեն Ազրոյանը կներկայացնեն Հայաստանը պարային զույգերի մրցույթում:


 

Media: Presidential aide replaces slain TV executive

Full story

 
 
 
 

Secret Life: No longer "criminals", homosexuals remain cultural outcasts in Armenia

Full story

 
 
 
 

Finding Warmth: Re-settlers search for opportunity in Lachin Corridor

Full story

 


Write us at: info@armenianow.com





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.