ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 February 28, 2003 




Մարզական տեսություն


Թենիս (ՊԹԱ մրցաշար)

Ե՛վ Դավիթ Նալբանդյանը, և՛ Սարգիս Սարգսյանը պարտություն են կրել փետրվարի 24-ից մինչև մարտի 2-ը Մեքսիկայի Ակապուլկո քաղաքում անցկացվող միջազգային մրցաշարի երկրորդ փուլում:

Խաղալով գրունտային ծածկույթի վրա՝ Սարգսյանն առաջին փուլում 6-3, 6-0 հաշվով պարտության է մատնել Ալբերտ Մոնտաչեսին: Սակայն երկրորդ փուլում՝ խաղալով չիլիացի Ֆերնանդո ոնսալեսի հետ, զիջել է 1-6, 6-3, 6-7 հաշվով:

Երկրորդ համարի տակ ցանված Նալբանդյանն առաջին փուլում 3-6, 6-1, 6-4 հաշվով պարտության է մատնել 138-րդ տեղը զբաղեցնող չիլիացի Նիկոլաս Մասսուին: Սակայն երկրորդ փուլում մատնվել է անհաջողության՝ 7-6 (5), 0-6, 0-6 հաշվով պարտվելով իր հայրենակից Մարիանո Զաբալետային (47-րդ տեղ):

Նման պատկեր էր Արգենտինայում անցկացված «Copa AT&T» միջազգային մրցաշարում, որն ավարտվեց անցյալ շաբաթ: Առաջին և երկրորդ փուլերում հաղթանակ տանելուց հետո, Նալբանդյանը քառորդ եզրափակիչում 6-3, 3-6, 6-7 (5) հաշվով զիջեց արգենտինացի իլերմո Կորիային (22-րդ տեղ):

Նալբանդյանի և Սարգսյանի՝ Մեքսիկայի մրցաշարում հավաքած 5-ական միավորները առայժմ չեն ընդգրկվել հաշվարկի մեջ, քանի որ մրցարշարը դեռ շարունակվում է:

Ներկայումս, ՊԹԱ-ի չեմպիոնների մրցույթում Նալբանդյանը 59 միավորով 12-րդ տեղից իջել է 13-րդը:

Ֆուտբոլ (Հայաստանի բարձրագույն խումբ)

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) գործադիր կոմիտեն հաստատել է անցյալ շաբաթ կարգապահական կոմիտեի կայացրած որոշումը Հայաստանի ֆուտբոլի ամենահայտնի ակումբին՝ «Արարատին», բոլոր ակումբային և առաջնության խաղերին մասնակցելու իրավունքից զրկելու մասին:

Գործադիր կոմիտեն հայտարարել է, որ մեկ տարվա արգելք է դնելու Երևանի «Արարատի» վրա:

Այդ որոշման պատճառն այն էր, որ «Արարատի» ղեկավարությունը չէր համաձայնել Իսրայելի հետ ընկերական հանդիպումների համար ազգային հավաքականին մեկ և երիտասարդական հավաքականին չորս խաղացողներ տրամադրել:


Marching Orders
  Marching Orders: Click to enter
Marching Orders: Click to enter

 

  Inside
 

To Uphold and Execute: The duties and privileges of the Presidency

Full story

 
 
 
 

Decision 2003: Disabled exercise independence during Presidential Elections

Full story

 
 
 
 

Set in Stone: New book links "worry-bead" exiled to their histories

Full story

 

  Photo of the week
  Photo of the week: Talk Time
Click on the photo above to enlarge
 
 
 
 

In the Name of the Father

At Wednesday's rally in support of Stepan Demirchyan, one demonstrator on a terrace at the Institute of Manuscripts expressed his support with a historic campaign poster from another Demirchyan era: "Trust Karen Demirchyan".

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.