ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 February 28, 2003 




Դեպի տեղեկացված հասարակություն. տեղեկատվական վերլուծական կենտրոններ կստեղծվեն ևս 10 քաղաքներում


Իր սկզբնական ծրագրի հաջողությունից հետո, «Եվրասիա» հիմնադրամը մրցույթ է հայտարարել Հայաստանի ևս 10 քաղաքներում տեղեկատվական վերլուծական կենտրոններ հիմնելու համար: ԱՄՆ Պետդեպարտամենտն այդ նպատակով 220 հազար դոլար է հատկացրել:

Հաղթող քաղաքները կապահովվեն համակարգչային սարքավորմամբ և ծրագրերով: Նրանց համար կկազմակերպվեն վարչական ու տեխնիկական վերապատրաստման դասընթացներ:

Տեղեկատվական վերլուծական կենտրոնները կծառայեն որպես տեղեկատվության տարածման միջոցներ, հնարավոր կդարձնեն տվյալների ավտոմատ մուտքագրումը, բյուջեի վերահսկումը և ընտրացուցակների ճշգրիտ կազմումը:

Հանրապետության 57 քաղաքային տարածքներից 29-ն արդեն մասնակցել են «Եվրասիայի» ծրագրին և այժմ վայելում են բյուջեի, եկամուտների ու ծախսերի հոսքերը համակարգչով վերամշակելու հնարավորությունը՝ այլևս ստիպված չլինելով օգտվել հին թղթապանակներից: Բացի այդ, քաղաքներին է հանձնվում քաղաքապետարանների գործունեությանը վերաբերող տեղեկատվությունը:

Փետրվարի 12-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ «Եվրասիա» հիմնադրամը ներկայացրեց իր ընդլայնված ծրագիրը՝ ամփոփելով քաղաքապետարանների կարողությունների վերազինմանն ուղղված իր ամբողջ աշխատանքը:

Համայնքային ֆինանսիստների միության, Տեղեկատվական համակարգի զարգացման և վերապատրաստման կենտրոնի ներկայացուցիչները նույնպես ներկայացրեցին տեխնիկական աջակցության միջոցով (ներառյալ ծրագրային մատակարարումը և վերապատրաստումը) քաղաքապետարանների աշխատակիցների մասնագիտական մակարդակը բարձրացնելու նպատակով իրենց գործադրած բազմամյա ջանքերի արդյունքները:

«Եվրասիա» հիմնադրամի, Տեխնիկական աջակցության ծրագրի (Գերմանիա) և Ուրբան ինստիտուտի ֆինանսական օգնությամբ քաղաքապետարանների համար մշակվել են հետևյալ համակարգչային ծրագրերը:

Քաղաքապետարանի գույքի ցուցակագրման գործընթացն անհամեմատ հեշտացել է «Ավտոկադ» քարտեզագրային ծրագրի քաղաքային էլեկտրոնային քարտեզների շնորհիվ: «Բնակչության ռեեստր» համակարգը տրամադրում է տվյալների ավտոմատացված բազա ընտրազանգվածի, թոշակառուների, նախադպրոցական տարիքի երեխաների, տնային տնտեսուհիների, բնակիչների և այլոց վերաբերյալ: «Բյուջե» ծրագիրն ավտոմատացրել է մունիցիպալ նախահաշվի կազմումը՝ հնարավոր դարձնելով բյուջեի կանխատեսումը, պլանավորումը և վերահսկումը: «Գրասենյակային աշխատանք» համակարգն ապահովում է անհրաժեշտ փաստաթղթերի արագ և արդյունավետ որոնում, աշխատանքի խիստ վերահսկում, կադրերի վերլուծություն և այլն:

Ուրբան ինստիտուտը ֆինանսավորել է բոլոր համակարգչային ծրագրերի կիրառման վերապատրաստման և քաղաքապետարանի աշխատակիցների վերապատրաստման ծրագրերը:

29 քաղաքների փորձը զգալի առաջընթաց է ցույց տվել տեղական հարկերի հավաքագրման գործընթացում՝ շնորհիվ հարկատուների ճշգրիտ տեղեկատվական բազայի, ինչպես նաև հասարակության ավելի ակտիվ մասնակցություն տեղական ինքնակառավարման մարմիններում, և բյուջեի ավելի ճշգրիտ կատարում՝ շնորհիվ վերջինիս թափանցիկությանը:

«Մենք հատկապես գոհ ենք «Եվրասիա» հիմնադրամի հետ համագործակցությունից, քանի որ նրանք հսկայական աշխատանք են կատարել ժողովրդավարության զարգացման ուղղությամբ», - ասաց ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը:

Դեսպանը նշեց, որ «Եվրասիա» հիմնադրամի ծրագիրն առաջնային նշանակություն ունի և նպաստում է ժողովրդավարական գործընթացի խթանմանը:

«Ժողովրդավարությունը սկիզբ է առնում տեղական մակարդակներում», - ասաց Օրդուեյը՝ ավելացնելով, որ տեղական ինքնակառավարման մարմիններն են, որ անմիջականորեն աշխատում են իրենց քաղաքացիների հետ և համագործակցություն են ստեղծում հասարակության և կառավարության միջև:

«Եվրասիա» հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Արտաշես Ղազախեցյանն ասաց, որ ծրագրում նոր քաղաքների ներգրավումը, ի վերջո, հնարավորություն կտա ստեղծել տեղեկատվական վերլուծական մունիցիպալ կենտրոնների համազգային ցանց:

Քաղաքապետարաններում տեղեկատվական կենտրոններ հիմնելու գաղափարն առաջին անգամ իրականացվել է Չարենցավանում և Աշտարակում: Դրա նպատակն էր ստեղծել կենտրոններ, որոնք հնարավորություն կտան քաղաքապետարանների գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը տարածել հասարակության մեջ:

Ծրագրի նպատակներից էր նաև բարձրացնել հասարակության մասնակցության աստիճանը տեղական մակարդակի որոշումների ընդունման գործընթացում, ինչպես նաև քաղաքապետարանների գործունեության արդյունավետությունը:


Marching Orders
  Marching Orders: Click to enter
Marching Orders: Click to enter

 

  Inside
 

To Uphold and Execute: The duties and privileges of the Presidency

Full story

 
 
 
 

Decision 2003: Disabled exercise independence during Presidential Elections

Full story

 
 
 
 

Set in Stone: New book links "worry-bead" exiled to their histories

Full story

 

  Photo of the week
  Photo of the week: Talk Time
Click on the photo above to enlarge
 
 
 
 

In the Name of the Father

At Wednesday's rally in support of Stepan Demirchyan, one demonstrator on a terrace at the Institute of Manuscripts expressed his support with a historic campaign poster from another Demirchyan era: "Trust Karen Demirchyan".

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.