ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 February 21, 2003 




Ընտրարշավ 2003. Եվ ծագում է նաև որդու արևը


Դեմիրճյանի անունն ամբողջ Հայաստանում բոլորին քաջ ծանոթ է, սակայն դրա հիմնական պատճառը հիշողություններն են Կարեն Դեմիրճյանի մասին, որը (Խորհրդային) Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի նախկին առաջին քարտուղարն էր:

Սակայն այսօր այդ անունով ասպարեզ է ելել Դեմիրճյանի երկու որդիներից կրտսերը՝ Ստեփանը, որին, Ռոբերտ Քոչարյանի նման, Հայաստանի հաջորդ նախագահի պաշտոնից բաժանում են 13 օր և քվեների 50 տոկոսը:

Ստեփան Կարենի Դեմիրճյանը ծնվել է 1959 թ. Երևանում: 1981 թ. ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը, տեխնիկական գիտությունների թեկնածու է:

Աշխատանքային գործունեությունը սկսել է Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում, որտեղ աշխատել է որպես ավագ վարպետ: Հետո աշխատել է «Հայէլեկտրաշարժիչ» արտադրական միավորումում որպես գլխավոր ինժեների տեղակալ:

1986 թվին Ստեփան Դեմիրճյանը նշանակվում է «Մարս» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն, որը գլխավորում է մինչև այսօր: Ամուսնացած է, ունի 3 դուստր:

Ստեփան Դեմիրճյանը մեծացել է քաղաքականության մեջ, սակայն քաղաքականությամբ սկսել է զբաղվել միայն 1999 թվականից:

Այդ տարվա հոկտեմբերին խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանը (որը 1998 թվականի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում տանուլ էր տվել Քոչարյանին) յոթ այլ քաղաքական գործիչների հետ սպանվեց խորհրդարանում կատարված ահաբեկչության ժամանակ:

1999 թվականին, խորհրդարանական ընտրություններից առաջ, Կարեն Դեմիրճյանն ու պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը միավորվել էին՝ ստեղծելով «Միասնություն» դաշինքը, որը նվաճեց Ազգային ժողովի տեղերի մեծ մասը և դարձավ քաղաքական ուժ:

Ստեփան Դեմիրճյանն ասում է, որ քաղաքականությամբ զբաղվելու մտադրություն չի ունեցել մինչև այն օրը, երբ սպանվեց նրա հայրը:

1999 թ. դեկտեմբերի 24-ից նա գլխավորում է իր հոր հիմնադրած Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ):

Ընտրարշավի ընթացքում «մատաղի» հայկական ավանդույթը դարձավ Դեմիրճյանի ընտրարշավի ավանդույթն այն գյուղերում, որտեղ 1998 թվականի ընտրությունների երկրորդ փուլում նույն բանն անում էին նրա հոր համար:

Թեև Դեմիճյանը ստացել է միայն 400846 ձայն (28,3 տոկոս) Քոչարյանի 707155 ձայնի դիմաց (49,8 տոկոս), նրա այդ արդյունքը կարծես թույլ տվեց նրան իր շուրջը համախմբել ընդդիմությանը: Հինգշաբթի օրը կայացած հանրահավաքում նրան միացան ընդդիմության մյուս թեկնածուները, այդ թվում՝ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը և նախկին արտգործնախարար Ռաֆֆի Հովհաննիսյանը:

«Որքան մեծ է ժողովրդի վստահությունն իշխանությունների հանդեպ, այնքան մեծ է այդ երկրի զարգանալու հնարավորությունը», - ասում է Դեմիրճյանը՝ ժողովրդին խոստանալով սոցիալական հավասարություն, արդարություն և բարեկեցիկ կյանք:

Դեմիրճյանի ներուժը որպես նախագահի թեկնածուի ակնհայտ դարձավ ամբողջ Հայաստանով մեկ անցած խոշոր հանրահավաքների ժամանակ, որոնց գագաթնակետը դարձավ անցյալ կիրակի Երևանում կայացած քարոզարշավի խոշորագույն քաղաքական հանրահավաքը:

Հինգշաբթի օրը Մատենադարանի առջև կայացած հավաքում, որին ներկա էր շուրջ 10000 մարդ, Դեմիրճյանն իրեն հայտարարեց չորեքշաբթի օրը կայացած ընտրությունների իրական հաղթողը՝ խոստանալով պատժել նրանց, ովքեր «գողացել» են իրենից ընտրությունները:

«Մեր հանդիպումները մարզերում, նաև այսօրվա մեր հանդիպումն ինձ իրավունք են տալիս ասել, որ իշխանափոխությունն իրականացվել է մարդկանց մտքերում և սրտերում», - ասաց Ստեփան Դեմիրճյանը:


  Inside
 

Observers say elections fall short of international standards

Full story

 
 
 
 

Voting day turned from fair to foul at some precincts

Full story

 
 
 
 

The son also rises

Full story

 
 
 
 

Geghamyan Goes from Candidate to Kingmaker

Full story

 

  Photos of the week
  Photo of the week: Talk Time
Click on the photo above to enlarge

Photo of the week: Talk Time
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Hope and Assurance

It has been a season of many emotions, Decision 2003. Doves of peace were offered and officers to enforce that peace were stationed around the Central Elections Commission.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.