ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 February 14, 2003 




Խմբագրից՝ Վերջին մեկ ամսվա ընթացքում Երևանի մի շարք լրագրողներ, այդ թվում՝ «ԱրմենիաՆաուի» աշխատակիցները, պատրաստում էին լրագրային մի ներդիր, որի նպատակն էր օգնել ընտրողներին տեղեկացված ընտրություն կատարել փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում:

60000 տպաքանակ ունեցող այս հատուկ թողարկումը նախապատրաստել և ֆինանսավորել է լրատվամիջոցների օժանդակության «Այրեքս/Պրոմեդիա» ծրագիրը, որը գործում է Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության հովանու ներքո:

Ութ էջանոց նախընտրական հավելվածն անվճար տրամադրվել է հայաստանյան լրագրերին և այլ լրատվամիջոցներին:

«ԱրմենիաՆաուի» այս շաբաթվա թողարկումն ամբողջությամբ նվիրված կլինի հաջորդ չորեքշաբթի կայանալիք ընտրություններին: Թողարկման մեջ կօգտագործվեն «Պրոմեդիայի» ներդիրի որոշ հոդվածներ:


Ընտրարշավ 2003. ի՞նչն է ամենից շատ հուզում ընտրողներին

Երբ 45-ամյա գորիսեցի Սվետային հավելվածի լրագրողը խնդրեց հինգ առաջնահերթ հիմնախնդիրներ առաջադրել իր ապագա նախագահին, խորտկարանի լվացարարուհին ասաց.

«Պարոն նախագահ, որոշ բիրտ անհատների կզրկե՞ք շրջապատի մարդկանց ճնշելու հնարավորությունից»:

Մայրաքաղաքում 60-ամյա երևանցի Պավելը նույն հարցին պատասխանեց.

«Մարդիկ Հայաստանից փախչում են սոցիալական անարդարության պատճառով: Արդյոք ընտրվող նախագահը կպայքարի՞ դրա դեմ»:

«Պրոմեդիան» ներկայացնող մի խումբ լրագրողներ հարցազրույցներ են անցկացրել 464 պոտենցիալ ընտրողների հետ 17 հիմնախնդիրների շուրջ (գործազրկության, արտագաղթ, կոռուպցիա և այլն), որպեսզի պարզեն, թե ինչպես են նրանց մտահոգություններն անդրառնալու թեկնածուի նրանց ընտրության վրա:

Հարցվածներից 331-ը Երևանից ու հարակից շրջաններից են, 56-ը՝ Գյումրիից ու Վանաձորից, իսկ 77-ը՝ Սյունիքի մարզից:

Այս հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի տարբեր հատվածներում ընտրողներին հուզող հիմնախնդիրները տարբերվում են:

Երևանում և Սյունիքի մարզում առաջնային են համարվում սոցիալական հիմնախնդիրները, մինչդեռ Շիրակի և Լոռու մարզերում առաջինը տնտեսական իրավիճակն է, որին հաջորդում են սոցիալական խնդիրները:

Մայրաքաղաքում միայն 16 տոկոսն է տնտեսական հիմնախնդիրը առաջնային համարել՝ ավելի կարևորելով կրթության, դատաիրավական համակարգի, կոռուպցիայի և առողջապահության հետ կապված խնդիրները:

Տնտեսական հիմնախնդիրներից հետո Երևանում և հարակից շրջաններում հարցվածների մի մասը նշում է արտագաղթը, ազգային անվտանգությունը, մարդու իրավունքների պաշտպանությունն ու մամուլի ազատությունը:

Բնակչության մյուս մասն էլ կարևորում է, որ հաջորդ նախագահը առավելագույնս զբաղվի ահաբեկչության, հոկտեմբերի 27-ի գործի բացահայտման և ցեղասպանության խնդիրներով, ինչպես նաև գյուղատնտեսության, աղետի գոտու և շրջակա միջավայրի հարցերով: Չորս տոկոսից պակասն են երկքաղաքացիության հարցը կարևոր համարում Հայաստանի համար:

Սյունիքում մարդու իրավունքներն ու մամուլի ազատությունն ավելի բարձր տեղ են զբաղեցնում, քան Երևանում: Սյունիքում, որը տարածքային առումով ավելի մոտ է Ղարաբաղին, քան Հայաստանի մյուս մարզերը, 77 հարցվածներից ղարաբաղյան հիմնահարցը նշել են ընդամենը չորսը:

«Աղետի գոտում» ընտրողներին հուզող հարցերի մեջ վերակառուցումը, որը չորրորդ տեղում է, կորևորվում է նույնքան, որքան Ղարաբաղի հիմնախնդիրը:

Ընդհանուր առմամբ, ընտրողներին ամենից շատ մտահոգում են տնտեսական և սոցիալական հիմնախնդիրները, որոնց հաջորդում են կոռուպցիան, արտագաղթը, մշակույթը, ազգային անվտանգությունը, դատաիրավական համակարգը, մամուլի ազատությունը, բարեփոխումները շրջակա միջավայրի պահպանման ոլորտում, ահաբեկչության դեմ պայքարը և վերջինը՝ ծնելիության մակարդակի բարձրացումը խթանող քաղաքականությունը:


  Inside
 

Voter questions, candidate answers

Full story

 
 
 
 

Who will help the pensioners?

Full story

 
 
 
 

Who will stop the corruption?

Full story

 

  Photo of the week
  Photo of the week: Tamper resistant?
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Tamper resistant?

Journalists flocked to Zvartnots Airport Tuesday to greet the arrival of plastic boxes, heralded by the Organization for Security and Cooperation in Europe as Armenia's first step toward "transparent" elections. The 2,000 boxes - at a cost of about $4 each - were financed by the US, Swiss, German and Norwegian governments. Newspaperman Tigran Liloyan gave one ballot bucket a test run.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.