ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 December 19 , 2003 




Թելից կախված. քաղաքաշինարարները դատի է տալիս
փոքրիկ ընտանեկան խանութին


Փոքրիկ խանութի պատերը վերից վար ծածկված են տարբեր թելերով ու գործվածքներով

Մինչ շատերը ողջունում են
Երևանի Հյուսիսային պողոտայի երկար սպասված շինարարությունը, այս առաջընթացն իր հետ տհաճ անակնկալ է բերում Աբովյան փողոցի կենտրոնում տեղակայված առնվազն մեկ ընտանեկան բիզնեսին:

Շրջապատված նախկին խանութների պատերով՝ Հայրապետյան ընտանիքի «Թելերե խանութը դիմանում ու շարունակում է գոյատևել:

Հայրապետյանները 1994 թվականին հիմնադրած իրենց փոքրիկ խանութը վերածել են հյուսքի մի իսկական թանգարանի, որտեղ ներկայացված են երեք սերունդ մայրերից դուստրերին անցած հմտության արգասիքը հանդիսացող գործեր: Այս գողտրիկ քարե տաղավարը դարձել է տեղացիների ու զբոսաշրջիկների սիրած վայր:

Կառուցապատման ծրագրի իրականացման գրասենյակը (ԾԻԳ) 5000 դոլար է առաջարկում Հայրապետյաններին մայրաքաղաքի գլխավոր
առևտրական շրջանում գտնվող նրանց 8 քմ տարածքով խանութի դիմաց:

Վերջին անգամ Հայրապետյանները մերժել են ԾԻԳ-ի առաջարկը անցյալ շաբաթ և այժմ սպասում են դատարանի վճռին (որը հավանաբար կկայացվի հաջորդ շաբաթ), այնպես որ «Թելերե խանութը կարող է մի քանի օրից դադարեցնել իր գոյությունը:

Ընտանիքի մերժման հիմքում պարզապես սենտիմենտալ զգացմունքերը չեն. նրանք ասում են, որ առաջարկված փոխհատուցման գումարն իրատեսական չէ: Համաձայնության չգալով Հայրապետյանների հետ՝ ԾԻԳ-ը հայց է ներկայացրել դատարան:

Հայրապետյանների շահերը ներկայացնող փաստաբան Արման Զրվանդյանը հավաստիացնում է, որ Հայրապետյաններին առաջարկված գումարը բավական չէ նույնիսկ ծայրամասում նման չափերի տարածք ձեռք բերելու համար (չխոսելով այն մասին, որ խանութն այժմ գտնվում է լավագույն առևտրական թաղամասում):

Աբովյան փողոցի այս գողտրիկ խանութի օրերը հաշված են

«Սեփականատիրոջ իրավունքն է չհամաձայնել առաջարկին, - ասում է Զրվանդյանը: - Մենք պահանջում ենք, որ կա՛մ Երևանի կենտրոնական փողոցներից մեկում տարածք տրամադրվի Հայրապետյաններին իրենց բիզնեսը շարունակելու համար, կա՛մ տրվի այնպիսի փոխհատուցում, որով նրանք կարողանան այդպիսի տարածք գնելե:

Մանյա Հայրապետյանն ասում է, որ իրենք չեն ձգտում խոչընդոտ դառնալու քաղաքի կառուցապատման ծրագրերին, սակայն միևնույն ժամանակ չեն ցանկանում, որ իրենց շահերը ոտնահարվեն:

«Լինելով հայրենասեր` միանշանակ հասկանում ենք, թե ինչ կարևոր կառուցապատում է իրականացվում այստեղ, սակայն ինչու՞ պետք է դա արվի մեզ վնաս հասցնելով, - ասում է Մանյան: - Սա միայն անշարժ գույք չէ, այլև բիզնեսի աղբյուր է, որը աշխատանք է ապահովում շուրջ երկու տասնյակ հայ կանանց համարե:

Մանյան ասում է, որ իրենց ընտանիքն արդեն տուժել է Հյուսիսային պողոտայի կառուցապատումից, երբ քանդվել է իրենց 26 քմ տարածքով տունը: Ընտանիքին վճարել են 7200 դոլար, սակայն նրանք պնդում են, որ ավելի փոքր տներ ունեցած որոշ ընտանիքներ ավելի մեծ փոխհատուցում են ստացել:

«Շատ ցավալի էր, երբ ավելի քիչ տարածք ունեցող այն բնակիչներին, որոնք բողոքարկեցին որոշումը, կրկնակի ավելի գումար տրամադրեցին, - ասում է Մանյան: - Այս անգամ թույլ չենք տա, որ ոտնահարեն մեր շահերըե:

Լավագույն դեպքում Հայրապետյաններին կհաջողվի գոյատևել մինչև տոնական սեզոնի վերջը: Հարևանությամբ գտնվող «Պապագալոե հագուստի խանութին, որը բաժանված է «Թելերե խանութից արդեն դատարկված գորգերի խանութով, տարածքն ազատելու համար ժամանակ է տրվել մինչև հունվարի 1-ը:

Մինչ «Թելերե և «Պապագալոե խանութները պայքարում են իրենց տանիքների համար, նրանց հետևում գտնվող հին Երևանի մի քանի տներ սպասում են, թե երբ կթակեն իրենց դռները և կպահանջեն ազատել տարածքը:

Այդ տներից մեկը պատկանում է 59-ամյա Ռոբերտ Աղաջանյանին:

«Երբ նայում ենք շրջապատի ավերածություններին, թվում է, թե մի պարան էլ մեր վիզն են գցել, - ասում է Ռոբերտը, - բայց չգիտես՝ աթոռը տակիցդ կքաշեն, թե պարանը կկտրենե:


According to Agnes
 
Click on the photo above to enlarge.


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
 
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Snow flakes the size of light bulbs?

No. In fact Yerevan's first snow Monday only lasted about as long as it took to shoot this photo.

 

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.
 
   
s