 |
Փոքրիկ
խանութի
պատերը
վերից
վար ծածկված
են տարբեր
թելերով
ու գործվածքներով
|
Մինչ շատերը ողջունում են
Երևանի Հյուսիսային պողոտայի երկար սպասված շինարարությունը,
այս առաջընթացն իր հետ տհաճ անակնկալ է բերում Աբովյան
փողոցի կենտրոնում տեղակայված առնվազն մեկ ընտանեկան
բիզնեսին:
Շրջապատված նախկին խանութների պատերով՝ Հայրապետյան
ընտանիքի «Թելերե խանութը դիմանում ու շարունակում
է գոյատևել:
Հայրապետյանները 1994 թվականին հիմնադրած իրենց
փոքրիկ խանութը վերածել են հյուսքի մի իսկական թանգարանի,
որտեղ ներկայացված են երեք սերունդ մայրերից դուստրերին
անցած հմտության արգասիքը հանդիսացող գործեր: Այս
գողտրիկ քարե տաղավարը դարձել է տեղացիների ու զբոսաշրջիկների
սիրած վայր:
Կառուցապատման ծրագրի իրականացման գրասենյակը
(ԾԻԳ) 5000 դոլար է առաջարկում Հայրապետյաններին
մայրաքաղաքի գլխավոր
առևտրական շրջանում գտնվող նրանց 8 քմ տարածքով
խանութի դիմաց:
Վերջին անգամ Հայրապետյանները մերժել են ԾԻԳ-ի
առաջարկը անցյալ շաբաթ և այժմ սպասում են դատարանի
վճռին (որը հավանաբար կկայացվի հաջորդ շաբաթ), այնպես
որ «Թելերե խանութը կարող է մի քանի օրից դադարեցնել
իր գոյությունը:
Ընտանիքի մերժման հիմքում պարզապես սենտիմենտալ
զգացմունքերը չեն. նրանք ասում են, որ առաջարկված
փոխհատուցման գումարն իրատեսական չէ: Համաձայնության
չգալով Հայրապետյանների հետ՝ ԾԻԳ-ը հայց է ներկայացրել
դատարան:
Հայրապետյանների շահերը ներկայացնող փաստաբան
Արման Զրվանդյանը հավաստիացնում է, որ Հայրապետյաններին
առաջարկված գումարը բավական չէ նույնիսկ ծայրամասում
նման չափերի տարածք ձեռք բերելու համար (չխոսելով
այն մասին, որ խանութն այժմ գտնվում է լավագույն
առևտրական թաղամասում):
 |
Աբովյան
փողոցի
այս գողտրիկ
խանութի
օրերը
հաշված
են
|
«Սեփականատիրոջ իրավունքն է չհամաձայնել առաջարկին,
- ասում է Զրվանդյանը: - Մենք պահանջում ենք, որ
կա՛մ Երևանի կենտրոնական փողոցներից մեկում տարածք
տրամադրվի Հայրապետյաններին իրենց բիզնեսը շարունակելու
համար, կա՛մ տրվի այնպիսի փոխհատուցում, որով նրանք
կարողանան այդպիսի տարածք գնելե:
Մանյա Հայրապետյանն ասում է, որ իրենք չեն ձգտում
խոչընդոտ դառնալու քաղաքի կառուցապատման ծրագրերին,
սակայն միևնույն ժամանակ չեն ցանկանում, որ իրենց
շահերը ոտնահարվեն:
«Լինելով հայրենասեր` միանշանակ հասկանում ենք,
թե ինչ կարևոր կառուցապատում է իրականացվում այստեղ,
սակայն ինչու՞ պետք է դա արվի մեզ վնաս հասցնելով,
- ասում է Մանյան: - Սա միայն անշարժ գույք չէ,
այլև բիզնեսի աղբյուր է, որը աշխատանք է ապահովում
շուրջ երկու տասնյակ հայ կանանց համարե:
Մանյան ասում է, որ իրենց ընտանիքն արդեն տուժել
է Հյուսիսային պողոտայի կառուցապատումից, երբ քանդվել
է իրենց 26 քմ տարածքով տունը: Ընտանիքին վճարել
են 7200 դոլար, սակայն նրանք պնդում են, որ ավելի
փոքր տներ ունեցած որոշ ընտանիքներ ավելի մեծ փոխհատուցում
են ստացել:
«Շատ ցավալի էր, երբ ավելի քիչ տարածք ունեցող
այն բնակիչներին, որոնք բողոքարկեցին որոշումը,
կրկնակի ավելի գումար տրամադրեցին, - ասում է Մանյան:
- Այս անգամ թույլ չենք տա, որ ոտնահարեն մեր շահերըե:
Լավագույն դեպքում Հայրապետյաններին կհաջողվի
գոյատևել մինչև տոնական սեզոնի վերջը: Հարևանությամբ
գտնվող «Պապագալոե հագուստի խանութին, որը բաժանված
է «Թելերե խանութից արդեն դատարկված գորգերի խանութով,
տարածքն ազատելու համար ժամանակ է տրվել մինչև հունվարի
1-ը:
Մինչ «Թելերե և «Պապագալոե խանութները պայքարում
են իրենց տանիքների համար, նրանց հետևում գտնվող
հին Երևանի մի քանի տներ սպասում են, թե երբ կթակեն
իրենց դռները և կպահանջեն ազատել տարածքը:
Այդ տներից մեկը պատկանում է 59-ամյա Ռոբերտ Աղաջանյանին:
«Երբ նայում ենք շրջապատի ավերածություններին,
թվում է, թե մի պարան էլ մեր վիզն են գցել, - ասում
է Ռոբերտը, - բայց չգիտես՝ աթոռը տակիցդ կքաշեն,
թե պարանը կկտրենե:
|