ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 December 19 , 2003 




Պրոբլեմի լուծման որոնումներ. Եր¢անում շների քանակի աճման հետ ավելանում են ՙմարդու լավագույն բարեկամների՚ հարձակումները


Երևանի քաղաքապետարանի բյուջեում 2003 թվականին նախատեսված էր 20 միլիոն դրամ (մոտ 35 հազար դոլար) փողոցային շների ոչնչացման համար:

Մեթոդը պարզ է. երեք հոգիանոց որսորդական խումբը գիշերը դուրս է գալիս փողոց, գնդակահարում են շներին և որպես իրենց արած գործի ապացույց կտրում են դրանց պոչը:

Տարին արդեն ավարտվում է, սակայն առայժմ օգտագործվել է հատկացված գումարի միայն մեկ երրորդը: Մինչդեռ Երևանի Շտապ օգնության հիվանդանոցում 2003 թվականին գրանցվել է շան կծոցի 59 դեպք անցյալ տարվա 23-ի դիմաց: Եվ դա՝ ընդամենը քաղաքի մեկ թաղամասում:

«Մեզ դիմածները եղել են միայն մեր հիվանդանոցի թաղամասից, սակայն վիճակը նույնն է Երևանի մյուս մեծ հիվանդանոցներումե, ասում է վիրաբույժ Մարելս Մուրադյանը:

Ըստ սոցիալական ապահովության նախարարության տվյալների Հայաստանում կան 11000 հաշմանդամ երեխաներ

Թվում է, թե փողոցային շների քանակն ավելի արագ է աճում, քան դրանց վերահսկելու կամ քաղաքացիներին բակերը հեղեղած շներից պաշտպանելու քաղաքի կարողությունները:

Մուրադյանը կես կատակ, կես լուրջ ասում է, որ արդեն ժամանակն է բնակչությանը զգուշացնելու, որ գիշերային զբոսանքի դուրս գալիս զինվեն քարով կամ փայտով:

Ներկայումս այլընտրանք չլինելու պատճառով «մարդու լավագույն բարեկամիե ոչնչացման այս սարսափելի մեթոդը, իր բարբարոսությամբ ու պարզունակությամբ հանդերձ, ցուցադրում է իր անարդյունավետությունը մայրաքաղաքում:

Վերջին մի քանի տարվա ընթացքում փողոցային շների ոչնչացմամբ զբաղվում է «Դամի-Արգե ՍՊԸ-ն: Ընկերությունը փաստորեն բաղկացած է երեք որսորդներից, որոնք աշխատում են կեսգիշերից մինչև առավոտյան 5-ը՝ հետապնդելով ու գնդակահարելով շներին: Շներին հայտնաբերում են՝ հիմնվելով քաղաքացիների բողոքների վրա:

Ի տարբերություն մյուս քաղաքացիների, երբ թաղամասում հայտնվում են «Դամի-Արգե-ի որսորդները, շները սարսափահար են լինում:

«Դրանք կարծես մեզ արդեն հոտով են ճանաչում և շատ դեպքերում, երբ թաղամաս ենք մտնում, անմիջապես անհետանում ենե, ասում է որսորդ Աշոտ Ղազարյանը:

Աշոտի հավաստմամբ եղել է տարի, երբ երեքով 9 հազար շուն են որսացել: Նա արդեն չորրորդ տարին է «Դամի-Արգումե, բայց պրոֆեսիոնալ որսորդությամբ զբաղվում է դեռ երիտասարդ տարիքից: Շուն սպանելը նա որսորդություն չի համարում, բայց խոստովանում է, որ այդ որսը հայտնաբերելը բավականին դժվար է:

Ըստ սոցիալական ապահովության նախարարության տվյալների Հայաստանում կան 11000 հաշմանդամ երեխաներ

«Ես ինքս շուն սիրում եմ, - ասում է Աշոտը, - մի ժամանակ 9 շուն էի պահում: Բայց թափառող շները բնազդով որսորդ են և չափազանց խորամանկ, իսկ քանակի հետ ավելանում է նաև ագրեսիան, քանի որ գործում է ոհմակի բնազդըե:

Որսորդների աշխատանքը գործարքային է. ամեն սպանած շան համար ընկերությունը ստանում է 2400 դրամ (մոտ 4 դոլար), որից 170 դրամը հասնում է որսորդին (մոտ 30 սենթ): Որպես ապացույց որսորդը ներկայացնում է շան պոչը, իսկ դին նետում են Նուբարաշենի աղբանոց: Ամեն որսորդի ամսական որսը մոտ 200 շուն է:

Այդ նպատակի համար հատկացված գումարից քաղաքապետարանն առայժմ վճարել է 7 միլիոն դրամ (մոտ 12500 դոլար):

«Այս գործը խանդավառության վրա է հիմնված, - ասում է Աշոտը, - մենք արդեն մի քանի ամիս է աշխատավարձ չենք ստացել, բայց մեր պարտականությունը կատարում ենքե:

Ըստ սոցիալական ապահովության նախարարության տվյալների Հայաստանում կան 11000 հաշմանդամ երեխաներ

Պատահում է, որ քնած քաղաքացիներն արթնանում են վիրավոր շների կաղկանձից կամ կրակոցներից: Շուն սպանելն այն մասնագիտությունը չէ, որ արթնացնի քաղաքացիների սերը: Որսորդները հավաստիացնում են, որ սպանում են միայն կատաղած, հիվանդոտ կամ չափերով մեծ շներին:

«Իմ խիղճը հանգիստ է, - ասում է 49-ամյա Աշոտը, - քանի որ գիտեմ՝ մարդկանց օգուտ եմ տալիս: Ո՞վ կցանկանա, որ իր երեխային կատաղած շուն կծիե:

Իսկ «Հայաստանի կենդանիների պահպանությունե միության նախագահ Էդուարդ Յավրույանի կարծիքով 35 հազար դոլարով իշխանությունները կարող էին գտնել խնդրի ավելի քաղաքակիրթ ու արդյունավետ լուծում:

«Քաղաքակիրթ երկրներում ինկուբատորներ են ստեղծում, հավաքում են թափառող կենդանիներին ու ախտահանում, - ասում է նա, - դրա համար 2-3 աշխատող է պետք։ Ախտահանումը թանկ միջոցառում չէ, իսկ կենդանիներին կարելի է կերակրել սննդի օբյեկտների ուտելիքների մնացորդներովե:

Դեռ 90-ականների կեսերին Երևանի նախկին քաղաքապետ Վանո Սիրադեղյանը հանդիպել էր Կենդանիների պահպանության միջազգային միության նախագահ Բրիջիդ Բարդոյին, և որպես արդյունք Հայաստանում ստեղծվել էր «Պաշտպանենք թափառող կենդանիներինե կազմակերպությունը:

«Այդ նպատակով Արարատի շրջանում տրամադրվեցին նախկին անասնապահական գոմերը, իսկ մեզ իբրև մասնագետների կանչեցին կարծիք հայտնելու, բայց ամեն ինչ դրանով էլ ավարտվեցե, ասում է Յավրույանը:


According to Agnes
 
Click on the photo above to enlarge.


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
 
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Snow flakes the size of light bulbs?

No. In fact Yerevan's first snow Monday only lasted about as long as it took to shoot this photo.

 

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.
 
   
s