ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 December 19 , 2003 





Ռոք ցանկացած լեզվով. հազվագյուտ համերգը տիկնիկային թատրոն է բերում ռոք երաժշտության սիրահարներին



Մենք ձեզ համար ռոք կնվագենք

Ի՞նչ ընդհանրություն ունեն ռոք երաժշտությունը և տիկնիկային թատրոնը։ Անցած երկուշաբթի այդ հարցի պատասխանը տվեց «Մայնդ փաուերե (Mind Power) կոչվող ռոք փառատոնը. պարզապես դահլիճն ազատ էր, և ռոքերները գրավեցին տիկնիկների տեղը:

Հայկական վեց ռոք խմբեր փորձում էին հագեցնել ռոք երաժշտության երիտասարդ սիրահարների ծարավը։ Անկախացումից հետո փոքրաթիվ արևմտյան ռոք խմբեր են այցելել Երևան հյուրախաղերով, իսկ հայ ռոք երաժիշտների համերգները հազվադեպ են։

Հանդիսատեսները հիմնականում տիկնիկային թատրոն հաճախելու տարիքից ոչ վաղուց դուրս եկած պատանիներն ու երիտասարդներն էին, որոնցից ամենահամարձակների համար նստարանների ու բեմի արանքի ազատ տարածքը բավական էր երաժշտության ռիթմերին համընթաց գլուխները շարժելու և ճկույթն ու ցուցամատը տնկելու համար։

Ամենատարբեր ոճերի խմբերը ունեին մի ընդհանրություն. երգում էին անգլերեն ու ռուսերեն։ Ընդամենը երկու երգ հնչեց հայերեն։ Երաժիշտներից մեկը անգլերեն երգելը բացատրեց նրանով, որ իրենց երգերը ուղղված չեն հայախոս լսարանին, որը շատ փոքր է։ Մեկ այլ երաժիշտ բացատրեց, որ իրականում հայկական ռոք գոյություն չունի, ի տարբերություն որպես ժանր ձևավորված ռուսական ռոքից։

Ռուսական ռոքի ավանդույթներով ստեղծագործող «Դոմե խմբի վոկալիստ 23-ամյա Մարկ Ռոլիչն ասաց, որ ինքը ռուս է և, հետևաբար, երգերի տեքստերը գրում է ռուսերեն։ Նա պատրաստվում է մոտ ժամանակներս մեկնել Ռուսաստան, որտեղ կգտնի իր «իսկական հանդիսատեսինե։

«MDPե խմբի բեմ դուրս գալով պարզ դարձավ, որ հանդիսականին հուզում է ոչ թե լեզուն, այլ ծանր և պրոգրեսիվ ռոքը: Իրենց տեղերից դուրս ելած և էքստազի մեջ հայտնված մոտ 300 հանդիսականներին դահլիճը փոքր էր թվում:
Ռոք երաժշտության կենդանի համերգները հազվադեպ են դարձել անկախացումից հետո

«Ավանդույթ գոյություն ունի, որ ռոքը անպայման պետք է բողոք արտահայտի։ Սակայն այդ բողոքը հեշտությամբ վերածվում է շոուբիզնեսի։ Մեր երաժշտության գաղափարախոսու-
թյունը կասկածն է, - ասում է «MDPե-ի կիթառիստ Հենրիկ Գրիգորյանը,- իսկ հետևորդները հետո կհայտնվեն, քանի որ ռոք շարժումը մենք նոր ենք ստեղծումե։

Հաջորդը հայկական ռոքի վետերան «Էմփիրեյե (EMPYRAY) խումբն էր, որի կատարումից հետո երաժիշտներին կրկին բեմ կանչելու հանդիսատեսների բոլոր ջանքերն ապարդյուն անցան, քանի որ փառատոնը հավասար ժամանակ էր հատկացրել և՛ սկսնակներին, և՛ վետերաններին։ 90-ականներից հետո, երբ ցրվեցին շատ հայկական ռոք խմբեր, «Էմփիրեյնե այն հազվագյուտ խմբերից մեկն էր, որը դիմացավ էներգետիկական ճգնաժամի «անջատվածե օրերին ու Հայաստանից գնալու գայթակղությանը և շարունակեց ստեղծագործել։

Փառատոնը կազմակերպել էր «MDPե-ն (www.mdp.am), որի անդամները տիկնիկային թատրոնում ձայնագրման ստուդիա են ստեղծել։

«Ռոք համերգը շատ թանկ արժե, իր ծախսերը չի կարող հանել, - ասում է «MDPե-ի բաս կիթառահար Վարդան Գրիգորյանը: - Մենք չէինք կարող ավելի հարմար դահլիճ վարձել, լույսի համար վճարել։ Իսկ այստեղ անվճար է դահլիճը։ Այնքան էլեկտրականություն, որքան մենք օգտագործեցինք, իրենց չեն կարող թույլ տալ նույնիսկ հանրահայտ երգիչներըե։

Համերգի տոմսերն արժեին 1500 դրամ, որից ստացված գումարը պատկանում է Տիկնիկայինին։

«MDPե-ի երաժիշտներն ասում են, որ Հայաստանում ռոքը ակումբային ու խարույկի շուրջը երգելու մակարդակին է: Նրանք ասում են, որ իրենց նպատակն է այն բարձրացնել պրոֆեսիոնալ մակարդակի, որպեսզի ռոք խմբերը կարողանան ավելի շատ համերգներ տալ:


According to Agnes
 
Click on the photo above to enlarge.


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
 
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Snow flakes the size of light bulbs?

No. In fact Yerevan's first snow Monday only lasted about as long as it took to shoot this photo.

 

 

 

 



Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.