ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 December 19 , 2003 





Պատմության անկում. Աբովյանի տուն-թանգարանը տառապում է վատ եղանակից և վատ հարևանությունից



Պատմական մասունքների հար¢անությամբ անձր¢աջրեր հավաքող դույլերն են

Այս օրերին, երբ միմյանց հաջորդելով վերաբացվում են «Լինսիե հիմնադրամի միջոցներով վերանորոգված մշակութային օջախները, առավել ակնառու է դառնում այն կենտրոնների անմխիթար վիճակը, որոնց բախտ չվիճակվեց ընդգրկվել վերանորոգման 17,5 միլիոն դոլարանոց ծրագրի մեջ:

Այդպիսի մի օրինակ է Երևանի Քանաքեռ համայնքում ծվարած և թշվառ վիճակում հայտնված մեծ գրող Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը: Հայ նոր գրականության հիմնադրի, ժողովրդին հասկանալի աշխարհաբար լեզվով կրթության առաջամարտիկի թանգարանն այսօր վերացման եզրին է:

Տուն-թանգարանը շրջապատող մետաղյա ցանկապատերն ու դարպասները գողացել ու վաճառել են, և թանգարանին պատկանող բակը, որտեղ գտնվում է նաև Աբովյանի արձանը, դարձել է աղբանոց, հասարակական զուգարան, խաղադաշտ, հարբեցողների հավաքատեղ ու անգամ հավաբուն:

Թանգարանը բաղկացած է երկու շինություններից՝ այն տունը, որտեղ 1809 թվականին ծնվել է Խաչատուր Աբովյանը, և 1970-ականներին կառուցված թանգարանի նոր շենքը:

Աբովյանի հայրենական տունն այսօր կիսավեր մի շինություն է՝ պատուհաններն ու դռները գողացված: Այստեղից թանգարանի ղեկավարությունը հանել է բոլոր ցուցանմուշները: Այստեղ ամեն օր հավաքվում են շրջապատի հարբեցողները, խնջույքներ սարքում, մեծ գրողի տունը ծառայեցնում իրենց բնական կարիքների բավարարմանը: Մթության մեջ չնստելու համար էլ շենքի փայտե սյուների տակ կրակ են վառում` մոխրացնելով 200 տարվա պատմությունը:

«Անգամ տարածքային ոստկանությունն անկարող է նրանց դեմն առնել: Վերջերս դաժանորեն ծեծել են թանգարանի պահակին, որը փորձել է կանխել նրանց անկարգություններըե, ասում է թանգարանի տնօրեն պատմաբան Հովհաննես Զատիկյանը:
Մեծ գրողի թանգարանը կառուցվել է 1970-ականներին

Իրավիճակը ստիպում է, որ պատմաբաններն իրենք հոգ տանեն ամեն ինչի համար:

«Աշխատանքային օրվա վերջում ամեն մեկս մի տոպրակ ենք վերցնում ու թանգարանի տարածքից հավաքում ենք հարևանների բերած աղբըե, ասում է տնօրենը:

Զատիկյանը բազմիցս դիմել է ոստիկանությանը, սակայն ապարդյուն. չկան տարածքը պաշտպանող դարպասները, չկա և ապահովություն:

Մեկ տարի է, ինչ Զատիկյանը ստանձնել է այս կիսավեր թանգարանի ղեկավարությունը` ժառանգելով պարտքերի ու անլուծելի հիմնախնդիրների մի ամբողջ խուրձ:

Միայն դարպասների բացակայությունը չէ, որ ազատություն է տվել
հարևաններին. նրանք էլեկտրականությունն ու հեռախոսն անվճար օգտագործելու բացառիկ հնարավորություն են ստացել: Մասնագետներին անհասկանալի հնարքներով մոտակա տներում ապրող բնակիչները միացել են թանգարանի հեռախոսի և հոսանքի գծերին, իսկ թանգարանի ղեկավարությունը իրենց առանց այն էլ սուղ բյուջից ստիպված Է վճարել 200000 դրամից ավելի պարտքերը:

««ԱրմենՏելիե ղեկավարները չեն էլ կարող պատկերացնել, թե ինչպես կարող է իմ գծով ուրիշը խոսել. ձեր համարով է խոսվել, դուք էլ պետք է վճարեքե, ասում է Զատիկյանը:

Վայրագ շրջապատից բացի թանգարանին վնաս են պատճառում նաև քամիներն ու անձրևները: 1985 թվականին քամին պոկել է տանիքը: Նախկին տնօրինության անտարբերության հետևանով շենքն առ այսօր տանիք չունի, իսկ կողքի տների տանիքները կառուցված են նույն այն հերձաքարի ծածկով, որը ժամանակին թանգարանի տանիքն էր:

Տանիքի բացակայության պատճառով սրահներում ցուցանմուշների թվում գերիշխում են դույլերն ու թասերը, ներսում տիրող ջերմաստիճանը չի անցնում 4-5 աստիճանից: Այս պայմաններում պարզապես անկարելի է պահպանել 6000-ից ավելի պատմական նմուշներն ու գեղանկարչական աշխատանքները:

1985 թվականից ի վեր թանգարանում ջուր չկա, չի գործում անգամ զուգարանը: Զատիկյանն ասում է, որ չկա ջրագծերի սխեման, իսկ առանց դրա մասնագետները չեն կարող պարզել, թե շենքի որ հատվածով են անցնում խողովակները:
Տնօրենի խոսքերով սա ՙբազմաչարչար թանգարան է՚

Չնայած այս ծայրահեղ վիճակին, թանգարանը այցելուներ է ընդունում: Գիտաշխատողների հավաստմամբ ամեն ինչ արվում է, որ դպրոցականները գան, և այստեղ Աբովյանին նվիրված բաց դասեր անցկացվեն նրանց համար: Իսկ այս օրերին թանգարանում անցնում է հայոց լեզվի և գրականության քաղաքային մրցույթ-փառատոնը:

«Թանգարանը Քանաքեռի միակ մշակութային օջախն է, որն ունի 200 տեղանոց դահլիճ և միջոցառումներ անցկացնելու այլ հարմարություններե, նշում է Զատիկյանը: Տնօրենը մեծ ծրագրեր ունի. թանգարանը դարձնել համայնքի մշակութային կենտրոն, գիտական ամսագիր հրատարակել, կազմակերպել մրցույթ-փառատոներ: Սակայն այս ամենը հնարավոր կդառնա միայն շենքի վերանորոգումից հետո:

««Լինսիե հիմնադրամի մշակութային ծրագրերի կողմից հաշվարկվել են թանգարանի վերանորոգման ծախսերը, և եթե ծրագիրը երկրորդ փուլ ունենա, ապա մեր բազմաչարչար շենքը վերջապես թանգարանի տեսք կստանաե, ասում է Զատիկյանը:


According to Agnes
 
Click on the photo above to enlarge.


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
 
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Snow flakes the size of light bulbs?

No. In fact Yerevan's first snow Monday only lasted about as long as it took to shoot this photo.

 

 

 

 



Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.