 |
Պատմական
մասունքների
հար¢անությամբ
անձր¢աջրեր
հավաքող
դույլերն
են
|
Այս օրերին, երբ միմյանց հաջորդելով վերաբացվում
են «Լինսիե հիմնադրամի միջոցներով վերանորոգված
մշակութային օջախները, առավել ակնառու է դառնում
այն կենտրոնների անմխիթար վիճակը, որոնց բախտ չվիճակվեց
ընդգրկվել վերանորոգման 17,5 միլիոն դոլարանոց ծրագրի
մեջ:
Այդպիսի մի օրինակ է Երևանի Քանաքեռ համայնքում
ծվարած և թշվառ վիճակում հայտնված մեծ գրող Խաչատուր
Աբովյանի տուն-թանգարանը: Հայ նոր գրականության
հիմնադրի, ժողովրդին հասկանալի աշխարհաբար լեզվով
կրթության առաջամարտիկի թանգարանն այսօր վերացման
եզրին է:
Տուն-թանգարանը շրջապատող մետաղյա ցանկապատերն
ու դարպասները գողացել ու վաճառել են, և թանգարանին
պատկանող բակը, որտեղ գտնվում է նաև Աբովյանի արձանը,
դարձել է աղբանոց, հասարակական զուգարան, խաղադաշտ,
հարբեցողների հավաքատեղ ու անգամ հավաբուն:
Թանգարանը բաղկացած է երկու շինություններից՝
այն տունը, որտեղ 1809 թվականին ծնվել է Խաչատուր
Աբովյանը, և 1970-ականներին կառուցված թանգարանի
նոր շենքը:
Աբովյանի հայրենական տունն այսօր կիսավեր մի շինություն
է՝ պատուհաններն ու դռները գողացված: Այստեղից թանգարանի
ղեկավարությունը հանել է բոլոր ցուցանմուշները:
Այստեղ ամեն օր հավաքվում են շրջապատի հարբեցողները,
խնջույքներ սարքում, մեծ գրողի տունը ծառայեցնում
իրենց բնական կարիքների բավարարմանը: Մթության մեջ
չնստելու համար էլ շենքի փայտե սյուների տակ կրակ
են վառում` մոխրացնելով 200 տարվա պատմությունը:
«Անգամ տարածքային ոստկանությունն անկարող է նրանց
դեմն առնել: Վերջերս դաժանորեն ծեծել են
թանգարանի պահակին, որը փորձել է կանխել նրանց անկարգություններըե,
ասում է թանգարանի տնօրեն պատմաբան Հովհաննես Զատիկյանը:
 |
Մեծ
գրողի
թանգարանը
կառուցվել
է 1970-ականներին
|
Իրավիճակը ստիպում է, որ պատմաբաններն իրենք հոգ
տանեն ամեն ինչի համար:
«Աշխատանքային օրվա վերջում ամեն մեկս մի տոպրակ
ենք վերցնում ու թանգարանի տարածքից հավաքում ենք
հարևանների բերած աղբըե, ասում է տնօրենը:
Զատիկյանը բազմիցս դիմել է ոստիկանությանը, սակայն
ապարդյուն. չկան տարածքը պաշտպանող դարպասները,
չկա և ապահովություն:
Մեկ տարի է, ինչ Զատիկյանը ստանձնել է այս կիսավեր
թանգարանի ղեկավարությունը` ժառանգելով պարտքերի
ու անլուծելի հիմնախնդիրների մի ամբողջ խուրձ:
Միայն դարպասների բացակայությունը չէ, որ ազատություն
է տվել
հարևաններին. նրանք էլեկտրականությունն ու հեռախոսն
անվճար օգտագործելու բացառիկ հնարավորություն են
ստացել: Մասնագետներին անհասկանալի հնարքներով մոտակա
տներում ապրող բնակիչները միացել են թանգարանի հեռախոսի
և հոսանքի գծերին, իսկ թանգարանի ղեկավարությունը
իրենց առանց այն էլ սուղ բյուջից ստիպված Է վճարել
200000 դրամից ավելի պարտքերը:
««ԱրմենՏելիե ղեկավարները չեն էլ կարող պատկերացնել,
թե ինչպես կարող է իմ գծով ուրիշը խոսել. ձեր համարով
է խոսվել, դուք էլ պետք է վճարեքե, ասում է Զատիկյանը:
Վայրագ շրջապատից բացի թանգարանին վնաս են պատճառում
նաև քամիներն ու անձրևները: 1985 թվականին քամին
պոկել է տանիքը: Նախկին տնօրինության անտարբերության
հետևանով շենքն առ այսօր տանիք չունի, իսկ կողքի
տների տանիքները կառուցված են նույն այն հերձաքարի
ծածկով, որը ժամանակին թանգարանի տանիքն էր:
Տանիքի բացակայության պատճառով սրահներում ցուցանմուշների
թվում գերիշխում են դույլերն ու թասերը, ներսում
տիրող ջերմաստիճանը չի անցնում 4-5 աստիճանից: Այս
պայմաններում պարզապես անկարելի է պահպանել 6000-ից
ավելի պատմական նմուշներն ու գեղանկարչական աշխատանքները:
1985 թվականից ի վեր թանգարանում ջուր չկա, չի
գործում անգամ զուգարանը: Զատիկյանն ասում է, որ
չկա ջրագծերի սխեման, իսկ առանց դրա մասնագետները
չեն կարող պարզել, թե շենքի որ հատվածով են անցնում
խողովակները:
 |
Տնօրենի
խոսքերով
սա ՙբազմաչարչար
թանգարան
է՚
|
Չնայած այս ծայրահեղ վիճակին, թանգարանը այցելուներ
է ընդունում: Գիտաշխատողների հավաստմամբ ամեն ինչ
արվում է, որ դպրոցականները գան, և այստեղ Աբովյանին
նվիրված բաց դասեր անցկացվեն նրանց համար: Իսկ այս
օրերին թանգարանում անցնում է հայոց լեզվի և գրականության
քաղաքային մրցույթ-փառատոնը:
«Թանգարանը Քանաքեռի միակ մշակութային օջախն է,
որն ունի 200 տեղանոց դահլիճ և միջոցառումներ անցկացնելու
այլ հարմարություններե, նշում է Զատիկյանը: Տնօրենը
մեծ ծրագրեր ունի. թանգարանը դարձնել համայնքի մշակութային
կենտրոն, գիտական ամսագիր հրատարակել, կազմակերպել
մրցույթ-փառատոներ: Սակայն այս ամենը հնարավոր կդառնա
միայն շենքի վերանորոգումից հետո:
««Լինսիե հիմնադրամի մշակութային ծրագրերի կողմից
հաշվարկվել են թանգարանի վերանորոգման ծախսերը,
և եթե ծրագիրը երկրորդ փուլ ունենա, ապա մեր բազմաչարչար
շենքը վերջապես թանգարանի տեսք կստանաե, ասում է
Զատիկյանը:
|