ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 December 19 , 2003 





Կինոապագա. երեք տարվա լռությունից հետո կինոստուդիան վերսկսում է իր գործունեությունը



Կինոստուդիան հույս ունի, որ համագործակցությունը կհանգեցնի նոր ժապավենների ¢ նոր հաջողությունների

Երևանի արվարձաններից մեկում՝ դեպի Աշտարակ տանող մայրուղու աջակողմյան մասում, 1976 թվականից 33,4 հեկտար տարածության վրա տեղակայված է Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմե կինոստուդիան:

1990 թվականից հետո այստեղ շատ քիչ բան է նկարահանվել: Սակայն այս տարի նկարահանվել է վեց ֆիլմ, որոնք այժմ մոնտաժվում են:

«Եթե վերջին 12 տարիների ընթացքում հայտնվել էինք անդունդում, ապա այսօր բարեբախտաբար արդեն զրոյական վիճակում ենք ու նորից վեր ենք բարձրանումե, ասում է կինոստուդիայի տնօրեն Գևորգ Գևորգյանը:

Խորհրդային Միության փլուզումից հետո «Հայֆիլմըե կանգնեց
գոյատևման խնդրի առաջ: Նախկինում նկարահանվող ութ ֆիլմերի փոխարեն սկսեցին տարեկան նկարահանել մեկը: 1100 աշխատողներից մնացին 270-ը, որոնք դժվարությամբ պահպանում էին կինոստուդիայի գոյությունը պետբյուջեից հատկացված գումարներով:

«Այսօր Հայաստանում սա միակ տարածքն է, որը ունենալով այսքան շինություններ, մնացել է անձեռնմխելի, - ասում է Գևորգյանը: - Ամեն ինչ տեղում է, մի ասեղ անգամ չի կորել ու չի վաճառվել: Մի կերպ գոյատևեցինք՝ ամեն գնով պահպանելով ստուդիանե:

Գևորգյանը «Հայֆիլմիե տնօրենն է 1992 թվականից: Նա գանգատվում է, որ իրեն դժվար ժամանակ է բաժին ընկել, բայց նաև ասում է, որ սա արվեստի մի ուրիշ աշխարհ է, այստեղ մտնելուց հետո արդեն չես կարող դուրս գալ:

Կինոստուդիան տարեկան պետական բյուջեից ստանում է 256 մլն դրամ (մոտ 450 հազար դոլար) մեկ գեղարվեստական և 117 մլն դրամ (մոտ 210 հազար դոլար) երեք մուլտիպլիկացիոն ֆիլմերի համար: Կինոֆոնդի պահպանման համար հատկացվում է 4,5 մլն դրամ (մոտ 8000 դոլար) և նույնքան էլ փառատոններին մասնակցելու համար:
ՙՀայֆիլմ՚ կինոստուդիայի գործունեությունն ապահովում են մոտ 270 աշխատակիցներ

Սակայն պետության հատկացրած գումարը չի բավականացնում, և «Հայֆիլմըե ինքն է սկսել միջոցներ հայթայթել:

«Ավելի ճիշտ՝ մենք փնտրում ենք գործընկերներ համատեղ ֆիլմերի արտադրության համար, - ասում է Գևորգյանը: - Գեղարվեստական ֆիլմի համար տրամադրված գումարը բաժանում ենք երեք մասի, կազմում նախահաշիվ և մեր գործընկերներին տրամադրում ընդհանուր գումարի 30-50%-ը: Համատեղ ֆիլմը ոչ միայն գումարի հայթայթման աղբյուր է, այլև հնարավորություն ազատ շուկա դուրս գալու համարե:

Նման ֆիլմերից է ռեժիսոր Վիգեն Չալդրանյանի հայ-ֆրանսիական արտադրության «Լռության սիմֆոնիանե: Այս տարի նկարահանվել է հայ-ամերիկյան «Սամանտաե ֆիլմը (ռեժիսոր Ռուբեն Քոչար): Հոլանդիայի և Գերմանիայի հետ համատեղ աշխատանքի արդյունք է ռեժիսոր Դավիթ Սաֆարյանի «Մարիամե ֆիլմը:

Գևորգյանը պատմում է, որ Բեռլինում մեծ ոգևորությամբ ընդունվել է ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի «ՈՒրախ ավտոբուսե ֆիլմը, սակայն ոչ մի երկիր ֆիլմը չի գնում, անգամ ամենաէժան գնով:

«Երբ հարցնում ենք՝ ինչու՞, նրանք ասում են. «Հանդիսատեսը կհավանի ձեր ֆիլմը, բայց ինչպե՞ս նրան բերենք կինոդահլիճ, եթե չեն ճանաչում «Հայֆիլմինե, ռեժիսորին, դերասաններինե: Այսինքն՝ մենք ճանաչման կարիք ունենքե, ասում է Գևորգյանը:

Կինոստուդիայում մոնտաժային վերջին փուլում են Հարություն Խաչատրյանի «Աշուղ Ջիվանիե և Սուրեն Բաբայանի «Դրախտ որոնելիսե ֆիլմերը: Ավարտվում է նաև աշխատանքը Արամ Խաչատրյանին նվիրված վավերագրական կինոնկարի վրա: Մուլտիպլիկացիոն ֆիլմերից ավարտին են մոտենում Գայանե Մարտիրոսյանի «Երեք զանգակըե (տիկնիկային), Ռոբերտ Սահակյանցի «Հեքիաթըե և «Սասունցի Դավթիե երրորդ մասը:

Տնօրենի հավաստմամբ «Հայֆիլմիե կինոնկարները մասնակցում են փառատոնների ու մրցանակներ շահում: Սակայն «Հայֆիլիմըե այսօր չի կարող դուրս գալ կինոշուկա, քանի որ դրա համար հարկավոր են մեծ գումարներ: Գործարարները գումարներ չեն ներդնում կինոյի ասպարեզում, որովհետև Հայաստանում կինոբիզնես չկա:

«Կինոն թանկ հաճույք է, նաև՝ բիզնեսի մեծ աղբյուր: Մենք դեռ երկար ճանապարհ պիտի անցնենք: Կինոաշխարհն արդեն ձևավորված է, և մաֆիայի նման այստեղ նորեկներին այնքան էլ չեն ողջունում ու նրանց վերաբերվում են կասկածանքովե, ասում է նա:

Այնուամենայնիվ Գևորգյանը համոզված է, որ Հայաստանը մեծ հնարավորություններ ունի կինոարտադրության տարածաշրջանային կենտրոն դառնալու համար:

«15 տարի «Հայֆիլմըե ատամներով պահել ենք: Մենք դեմ ենք եղել կինոստուդիայի վաճառքին: Այժմ փորձում ենք մասնավորեցնել և ներդրումների միջոցով պահպանել ստուդիանե, ասում է Գևորգյանը:

Չնայած «Հայֆիլմիե շենքում ցուրտ է, մարդիկ ուրախ են, որ կարող են անել իրենց գործը:

«Վիճակը, իհարկե, հեռու է բավարար լիլելուց, բայց մենք երջանիկ ենք, որ «Հայֆիլմըե կա, երջանիկ ենք, որ ազատ ֆիլմեր ենք նկարահանում, և ամեն ինչ կանենք ստուդիան բարվոք վիճակի հասցնելու համար, - ասում է Գևորգյանը: - Ես հավատացած եմ, որ հայկական կինոն ապագա ունիե:


According to Agnes
 
Click on the photo above to enlarge.


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
 
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Snow flakes the size of light bulbs?

No. In fact Yerevan's first snow Monday only lasted about as long as it took to shoot this photo.

 

 

 

 



Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.