 |
Կինոստուդիան
հույս ունի,
որ համագործակցությունը
կհանգեցնի
նոր ժապավենների
¢ նոր հաջողությունների
|
Երևանի արվարձաններից մեկում՝ դեպի Աշտարակ տանող
մայրուղու աջակողմյան մասում, 1976 թվականից 33,4
հեկտար տարածության վրա տեղակայված է Համո Բեկնազարյանի
անվան «Հայֆիլմե կինոստուդիան:
1990 թվականից հետո այստեղ շատ քիչ բան է նկարահանվել:
Սակայն այս տարի նկարահանվել է վեց ֆիլմ, որոնք
այժմ մոնտաժվում են:
«Եթե վերջին 12 տարիների ընթացքում հայտնվել էինք
անդունդում, ապա այսօր բարեբախտաբար արդեն զրոյական
վիճակում ենք ու նորից վեր ենք բարձրանումե, ասում
է կինոստուդիայի տնօրեն Գևորգ Գևորգյանը:
Խորհրդային Միության փլուզումից հետո «Հայֆիլմըե
կանգնեց
գոյատևման խնդրի առաջ: Նախկինում նկարահանվող ութ
ֆիլմերի փոխարեն սկսեցին տարեկան նկարահանել մեկը:
1100 աշխատողներից մնացին 270-ը, որոնք դժվարությամբ
պահպանում էին կինոստուդիայի գոյությունը պետբյուջեից
հատկացված գումարներով:
«Այսօր Հայաստանում սա միակ տարածքն է, որը ունենալով
այսքան շինություններ, մնացել է անձեռնմխելի, -
ասում է Գևորգյանը: - Ամեն ինչ տեղում է, մի ասեղ
անգամ չի կորել ու չի վաճառվել: Մի կերպ գոյատևեցինք՝
ամեն գնով պահպանելով ստուդիանե:
Գևորգյանը «Հայֆիլմիե տնօրենն է 1992 թվականից:
Նա գանգատվում
է, որ իրեն դժվար ժամանակ է բաժին ընկել, բայց նաև
ասում է, որ սա արվեստի մի ուրիշ աշխարհ է, այստեղ
մտնելուց հետո արդեն չես կարող դուրս գալ:
Կինոստուդիան տարեկան պետական բյուջեից ստանում
է 256 մլն դրամ (մոտ 450 հազար դոլար) մեկ գեղարվեստական
և 117 մլն դրամ (մոտ 210 հազար դոլար) երեք մուլտիպլիկացիոն
ֆիլմերի համար: Կինոֆոնդի պահպանման համար հատկացվում
է 4,5 մլն դրամ (մոտ 8000 դոլար) և նույնքան էլ
փառատոններին մասնակցելու համար:
 |
ՙՀայֆիլմ՚
կինոստուդիայի
գործունեությունն
ապահովում
են մոտ 270
աշխատակիցներ
|
Սակայն պետության հատկացրած գումարը չի բավականացնում,
և «Հայֆիլմըե ինքն է սկսել միջոցներ հայթայթել:
«Ավելի ճիշտ՝ մենք փնտրում ենք գործընկերներ համատեղ
ֆիլմերի արտադրության համար, - ասում է Գևորգյանը:
- Գեղարվեստական ֆիլմի համար տրամադրված գումարը
բաժանում ենք երեք մասի, կազմում նախահաշիվ և մեր
գործընկերներին տրամադրում ընդհանուր գումարի 30-50%-ը:
Համատեղ ֆիլմը ոչ միայն գումարի հայթայթման աղբյուր
է, այլև հնարավորություն ազատ շուկա դուրս գալու
համարե:
Նման ֆիլմերից է ռեժիսոր Վիգեն Չալդրանյանի հայ-ֆրանսիական
արտադրության «Լռության սիմֆոնիանե: Այս տարի նկարահանվել
է հայ-ամերիկյան «Սամանտաե ֆիլմը (ռեժիսոր Ռուբեն
Քոչար): Հոլանդիայի և Գերմանիայի հետ համատեղ աշխատանքի
արդյունք է ռեժիսոր Դավիթ Սաֆարյանի «Մարիամե ֆիլմը:
Գևորգյանը պատմում է, որ Բեռլինում մեծ ոգևորությամբ
ընդունվել է ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի «ՈՒրախ ավտոբուսե
ֆիլմը, սակայն ոչ մի երկիր ֆիլմը չի գնում, անգամ
ամենաէժան գնով:
«Երբ հարցնում ենք՝ ինչու՞, նրանք ասում են. «Հանդիսատեսը
կհավանի ձեր ֆիլմը, բայց ինչպե՞ս նրան բերենք կինոդահլիճ,
եթե չեն ճանաչում «Հայֆիլմինե, ռեժիսորին, դերասաններինե:
Այսինքն՝ մենք ճանաչման կարիք ունենքե, ասում է
Գևորգյանը:
Կինոստուդիայում մոնտաժային վերջին փուլում են
Հարություն Խաչատրյանի «Աշուղ Ջիվանիե և Սուրեն
Բաբայանի «Դրախտ որոնելիսե ֆիլմերը: Ավարտվում է
նաև աշխատանքը Արամ Խաչատրյանին նվիրված վավերագրական
կինոնկարի վրա: Մուլտիպլիկացիոն ֆիլմերից ավարտին
են մոտենում Գայանե Մարտիրոսյանի «Երեք զանգակըե
(տիկնիկային), Ռոբերտ Սահակյանցի «Հեքիաթըե և «Սասունցի
Դավթիե երրորդ մասը:
Տնօրենի հավաստմամբ «Հայֆիլմիե կինոնկարները մասնակցում
են փառատոնների ու մրցանակներ շահում: Սակայն «Հայֆիլիմըե
այսօր չի կարող դուրս գալ կինոշուկա, քանի որ դրա
համար հարկավոր են մեծ գումարներ: Գործարարները
գումարներ չեն ներդնում կինոյի ասպարեզում, որովհետև
Հայաստանում կինոբիզնես չկա:
«Կինոն թանկ հաճույք է, նաև՝ բիզնեսի մեծ աղբյուր:
Մենք դեռ երկար ճանապարհ պիտի անցնենք: Կինոաշխարհն
արդեն ձևավորված է, և մաֆիայի նման այստեղ նորեկներին
այնքան էլ չեն ողջունում ու նրանց վերաբերվում են
կասկածանքովե, ասում է նա:
Այնուամենայնիվ Գևորգյանը համոզված է, որ Հայաստանը
մեծ հնարավորություններ ունի կինոարտադրության տարածաշրջանային
կենտրոն դառնալու համար:
«15 տարի «Հայֆիլմըե ատամներով պահել ենք: Մենք
դեմ ենք եղել կինոստուդիայի վաճառքին: Այժմ փորձում
ենք մասնավորեցնել և ներդրումների միջոցով պահպանել
ստուդիանե, ասում է Գևորգյանը:
Չնայած «Հայֆիլմիե շենքում ցուրտ է, մարդիկ ուրախ
են, որ կարող են անել իրենց գործը:
«Վիճակը, իհարկե, հեռու է բավարար լիլելուց, բայց
մենք երջանիկ ենք, որ «Հայֆիլմըե կա, երջանիկ ենք,
որ ազատ ֆիլմեր ենք նկարահանում, և ամեն ինչ կանենք
ստուդիան բարվոք վիճակի հասցնելու համար, - ասում
է Գևորգյանը: - Ես հավատացած եմ, որ հայկական կինոն
ապագա ունիե:
|