ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 August 8, 2003 




Ղարաբաղ-Ադրբեջան հարաբերություններ. բանակցությունները կշարունակվեն անկախ հնարավոր քաղաքական փոփոխություններից


ܳ˳·³Ñ ²ÉÇ¢Á (³çÇó) »ñÏáõß³µÃÇ ûñÝ Çñ áñ¹Ç ÆÉѳÙÇÝ (Ï»ÝïñáÝáõÙ) Ýß³Ý³Ï»ó ²¹ñµ»ç³ÝÇ í³ñã³å»ï:

Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Օրդուեյը երեքշաբթի օրը հույս հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանականերում ղարաբաղյան խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացը տարեվերջին կակտիվանա՝ անկախ Ադրբեջանում հնարավոր իշխանափոխությու-
նից:

Մինսկի խմբի ամերիկացի, ֆրանսիացի և ռուսաստանցի համանախագահները մտադիր էին Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցությունները ակտիվորեն շարունակել Հայաստանում և Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո: Այսօր այլևս ակնհայտ է, որ Ադրբեջանի հաջորդ նախագահը կարող է Հեյդար Ալիևը չլինել:

Թուրքիայի զինվորական հոսպիտալներից մեկում բուժվող Հեյդար Ալիևի առողջական վիճակի մասին հակասական տեղեկություններ են հաղորդվում, իսկ երեկ էլ արձակուրդից հետ կանչված Ադրբեջանի խորհրդարանը երկրի վարչապետի պաշտոնում Հեյդար Ալիևի առաջարկությամբ հաստատել է վերջինիս որդուն՝ Իլհամ Ալիևին:

Օրդուեյի խոսքերով, անկախ այն բանից, թե Ադրբեջանում ով կգա իշխանության գլուխ, բանակցությունները կշարունակվեն:

«Եվ հասկանալի է, որ այդ բանակցությունները չեն կարող վակուումի վրա կառուցվել: Բնականաբար դրանք հիմնվելու են անցյալի քննարկումների, անցյալի բանակցությունների և այն հենքի վրա, որ անցյալ տարիների ընթացքում արդեն ստեղծվել է, - ասաց դեսպանը: - Մեզ միայն մնում է սպասել և տեսնել, թե գործընթացը երբ կարող է ակտիվանալ: Հուսով ենք, որ դա կլինի տարեվերջին»:

Դեսպանի կարծիքով, համանախագահները հիմնվելու են այնպիսի սկզբունքների վրա, որոնք, իրենց կանխատեսումներով, իրագործելի են և կտանեն կարգավորման խաղաղ, կայուն և երկարատև տարբերակի:

Ջոն Օրդուեյը ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի հարցում ԱՄՆ-ի մոտեցումները, դիրքորոշումը որևէ փոփոխության չեն ենթարկվի, ինչպես նաև չի փոփոխվի ԱՄՆ-ի ներգրավվածությունը խաղարարար գործընթացում:

Դեսպանը խուսափեց պատասխանել հարցերին, որոնք վերաբերում էին Հեյդար Ալիևի առողջական վիճակին, նրա որդու՝ վարչապետի պաշտոնում հաստատվելուն, Ադրբեջանում հնարավոր զարգացումներին՝ ասելով, սոսկ, թե ԱՄՆ-ը ցանկանում է, որ Ադրբեջանում ամեն ինչ կատարվի երկրի Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

«Մեզ համար շատ կարևոր է, որ հրադադարը շարունակվի, և ամբողջ սահմանագծով պահպանվի կայունությունը», - ավելացրեց նա:



According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 

  Inside
 

Clean-up: New center hopes to assist the fight against corruption

Full story

 
 
 
 

Karabakh/Azerbaijan Relations: Negotiations will continue despite potential political change

Full story

 
 
 

Hope and Housing: Project gives shelter, encouragement to vulnerable families

Full story

 
 

 


The Week in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

Dancing Prez

President Robert Kocharyan attended closing ceremonies of the second Pan Armenian Youth gathering "Baze" at Lake Sevan on Wednesday. The Chief of State put away Presidential Pomp in favor of boogieing with the kids.

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.