 |
ÎɳÝÝ»ñ
áõ ½»Ýù»ñ.
Ññ³å³ñ³Ï³ÛÇÝ
§é³½µáñϳݻñ¦:
|
Ազգային ժողովի մայիսի 25-ի ընտրություններին հաջորդած
2 ամիսներին հասարակության և մամուլի ուշադրության
կենտրոնում են հայտնվել իրար հաջորդող սպանություններն
ու մահափորձերը, որոնք կապված են Հայաստանի վերնախավի
հետ։
Առաջին կրակոցը հնչեց հունիսի 6-ի գիշերվա ժամը
մեկին։ Դրան հաջորդած ևս վեց կրակոցներից Աբովյան
փողոցի վրա գտնվող «Ավիատրանս» հյուրանոցի մոտ սպանվեց
գործարար և քրեական հեղինակություն 45-ամյա Մուշեղ
Ազատյանը (Աշտարակցի Մուշեղ)։
Ազատյանն Օշականի գինու գործարանի նախկին տերերից
է եղել և ԱՄՆ-ում բանտում գտնվող օրենքով գող Վյաչեսլավ
Իվանկովի (Յապոնչիկ) շրջապատից էր։
Ռուսական մամուլի հավաստմամբ, Ազատյանի խմբավորումը
համարվում է Սանկտ-Պետերբուրգի առավել վատ համբավ
վայելող խմբավորումներից մեկը և կազմված է հիմնականում
հայերից և դաղստանցիներից: Խմբավորումը զբաղվում
է թմրադեղերով և լավ զինված է:
Ըստ «Այբ-Ֆե» օրաթերթի, մինչ սպանվելը նա եղել
է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եղբոր հետ,
որը մեքենայով նրան բերել է հյուրանոց։ Կրակոցների
ժամանակ նրա կողքին են եղել թիկնապահները։ Հետաքննությունը
ոչ մի կասկածյալ չի բացահայտել:
Ազատյանի սպանության հաջորդ օրը Պուշկինի և Կողբացու
փողոցների անկյունում սպանվում է Արթուր Մկրտչյանը:
Պարզ չէ, կապված էր արդյոք այս սպանությունը մյուսների
հետ, սակայն ըստ «Ազգ» օրաթերթի, սպանվածը դատավորի
որդի էր:
Երեք շաբաթ չանցած, հունիսի 25-ին Նուբարաշեն
ավանի աղբանոցի մոտ իրենց մեքենայում ռուսական արտադրության
ավտոմատի կրակոցներից սպանվեցին բարձր ոլորտներում
կապեր ունեցող երկու անձինք և նրանց տաքսու վարորդը:
Սպանվածներից էին նախկին պատգամավոր Ռուբեն ¶¢áñ·Û³ÝÇ
եղբորորդի Արկադի ¶ևորգյանը և պաշտպանության
նախարարության առողջապահության վարչության պետի
տեղակալ ¶արիկ Հարությունյանը: Երկուսն էլ
մոտ 30 տարեկան էին: Արկադի ¶¢áñ·Û³ÝÇ
եղբայրը ծանր վիրավորվել է հրաձգության ընթացքում:
Հունիսի 25-ի սպանությունները համարվում են գործարարներ
Ծաղիկ Ռուբո-Լֆիկ Սամո հակամարտության շարունակությունը,
որ ձգվում է արդեն մի ù³ÝÇ
տարի։
Ռուբեն ¶ևորգյանը (Ծաղիկ Ռուբո) խորհրդային
տարիներին դատապատված է եղել սպանության համար։
Ղարաբաղյան պատերազմի ժամանակ եղել է «Սասնա ծռեր»
ջոկատի հրամանատարը: Մարտերի ժամանակ սպանվել է
նրա եղբայր Սամվելը՝ թողնելով որդիների խնամքը եղբորը:
2000 թվին իշխող Հանրապետական կուսակցությունը
պառակտվեց։ Մի մասը վարչապետ Անդրանիկ Մարգարյանի
գլխավորությամբ մնաց իշխանություն, իսկ մյուս մասը
դարձավ ընդդիմություն: Ռուբեն
¶ևորգյանը, որին 1995 թվին թույլ չտվեցին մասնակցել
ԱԺ ընտրություններին իր քրեական անցյալի պատճառով,
պատգամավոր ընտրվեց 1999 թվին։ ¶ևորգյանը միացավ
պառակտված կուսակցության ընդդիմադիր թևին:
2000 թվի հուլիսի 13-ին նրա եղբորորդին` Արտյոմ
¶ևորգյանը (ամառային հրաձգությունից հետո միակ
կենդանի մնացածը) ընկերոջ հետ զինված հարձակում
է գործում Կոմիտասի պողոտայի վրա գտնվող գորգերի
խանութի վրա թալանելու նպատակով։ Եղբորորդուն ազատելու
համար Ռուբեն ¶ևորգյանը ստիպված է լինում դուրս
գալ ընդդիմության շարքերից: Վերջին ընտրությունների
ժամանակ նա պարտություն է կրում, սակայն շարունակում
է պահպանել իր իշխանությունը Երևանի Դավթաշեն թաղամասում:
Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Սամվել
Ալեքսանյանը (Լֆիկ Սամո) շաքարի, հացամթերքի և դեղորայքի
հիմնական ներմուծողն է Հայաստան։ Ունի նաև ռեստորաններ
ու հանրախանութներ։ Մայիսի 25-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր։
Ակտիվորեն աջակցել է Ռոբերտ Քոչարյանին նախագահական
2 ընտրություններում։
Այս երկու անձանց միջև երկարատև հակամարտությունը
սրվեց անցյալ տարի, երբ Սամվել Ալեքսանյանը ցանկացավ
նոր տարածք վերցնել Դավթաշենում, սակայն մերժում
ստացավ, ինչպես ենթադրում են թաղապետ Սուրիկ Ղուկասյանին
¶¢áñ·Û³ÝÇ
տված հրահանգի պատճառով։
Նուբարաշենի սպանություններից 2 ժամ հետո Դավթաշենում
կրակում են Ալեքսանյանի փեսայի` Վիկտոր Մանուկյանի
և նրա ընկերների վրա։ Մանուկյանը փրկվեց մահից՝
պառկելով իր «Նիվայի» տակ։ Մահափորձի մեղադրանքով
ձերբակալվեցին Ռուբեն ¶¢áñ·Û³ÝÇ
մերձավորներից երկուսը։
Հակամարտությունը սկսվելուց հետո սպանվել է առնվազն
5 հոգի։ Ոչ ոք չի ձերբակալվել, սակայն Նուբարաշենի
սպանությունների կապակցությամբ հետախուզման մեջ
են Ալեքսանյանի երկու մերձավորներ և ևս մեկը, որ
¶¢áñ·Û³ÝÇ
շրջապատից անցել է Ալեքսանյանի կողմը:
Երրորդ հրապարակային սպանությունը, որը կատարվեց
հուլիսի 2-ին, թեև առնչություն չունի մաֆիայի հետ,
սակայն նույնպես հայտնվեց հասարակայնության ուշադրության
կենտրոնում:
Այդ օրն առավոտյան ԵՊՀ ռուսաց լեզվի և գրականության
ֆակուլտետի դեկան 43-ամյա Կարեն Մկրտչյանը երեխային
տանում է մանկապարտեզ։ Տունդարձի ճանապարհին սպիտակ
«Նիվա»-ից ատրճանակով կրակում են նրա գլխին: Մկրտչյանը
տեղում մահանում է:
Վարկածներից մեկը ենթադրում է, որ սպանությունը
պատվիրել են, երբ Մկրտչյանը հրաժարվել է կաշառք
ընդունել ուսանողներից մեկին բարձր ավարտական գնահատականներ
նշանակելու համար: Ձերբակալված չկա:
9 օր անց, հուլիսի 11-ին ¶յումրիի կենտրոնում
փոխհրաձգություն է տեղի ունենում մրցակից խմբավորումների
միջև, ըստ վարկածի, Երևան-¶յումրի և այլ երթուղիներին
տիրանալու համար:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, Հաղթանակի պողոտայի
մի սրճարանում վիճաբանություն է սկսվել «Տրանս ակնթարթ»
ՍՊԸ-ի տնօրեն Սերոբ ¶րիգորյանի և Ժիրայր Հարությունյանի
(«Օրինաց երկիր» կուսակցության ¶յումրիի մասնաճյուղի
ղեկավարի ազգականը) միջև։ Երկուսը որոշում են քննարկել
իրենց տարաձայնությունները Հարությունյանի ազգականներից
մեկի «Մերսեդես»-ում:
Մեքենայի մեջ Ժիրայր Հարությունյանը հանում է
ատրճանակը ու երկու կրակոց է արձակում ¶րիգորյանի
գլխին։ Հետո դուրս է գալիս մեքենայից ու կրակում
¶րիգորյանի մարդկ³նցից մեկի` ¶ոռ
Ստեփանյանի վրա ու վիրավորում նրան։ ¶րիգորյանի
մարդկանցից մեկ ուրիշը պատասխան կրակոցով վիրավորում
է Հարությունյանին։ Արյունաքամ լինող ¶ոռ Ստեփանյանը
հասնում է ընկած Հարությունյանին ու ատրճանակով
կրակում գլխին։
Այս արյունոտ փոխհրաձգությունը, որի արդյունքում
երկու հոգի սպանվում են, իսկ մեկը՝ վիրավորվում,
տեղի է ունենում ¶յումրիի դատախազությունից
50 մետր հեռավորության վրա։ Երկու հոգի ձերբակալված
են:
Տրանսպորտային երթուղիները միշտ էլ Հայաստանում
եկամտաբեր բիզնես են եղել, որոնց համար «տանիք»
են ապահովել հանրահայտ և հզոր հեղինակությունները:
Հենց նրանք էլ գտնվում են այս հակամարտության ակունքներում:
Հայաստանցիները չեն հիշում այնպիսի հրապարակային
փոխհրաձգություն, ինչպիսին եղավ ¶յումրիում։
11 օր անց՝ հուլիսի 22-ին, մահափորձ է կատարվում
Էրեբունի համայնքի թաղապետ, Հանրապետական կուսակցության
անդամ Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) վրա։ Առավոտյան
ժամը 10-ի մոտ նրա «Մերսեդեսը» կանգնում է իրեն
պատկանող բենզալցկայանում։ Հենց որ վարորդը դուրս
է գալիս մեքենայից, «Մերսեդեսը» պայթում է (հեռակառավարվող
ռումբից)` փշրելով բենզալցակայանի ապակիները։ Սեդրակյանին
ծանր վնասվածքներով տեղափոխում են հիվանդանոց։ Վնասվածքներն
այլևս նրա կյանքին վտանգ չեն սպառնում։
Այս մահափորձի հիմնական վարկածը «Այբ-Ֆե» օրաթերթը
կապում է գաջի բիզնեսի վրա վերահսկողություն հաստատելու
մրցակցության հետ։ ¶աջ արտադրող երկու գործարաններից
մեկի տերը Սեդրակյանի եղբայր Վարդան Սեդրակյանն
է, մյուսինը` գործարար Հայրապետյանների կլանի ներկայացուցիչ
Միշա Քալանթարյանը։
Անցյալ տարվա հունիսին Քալանթարյանը խոստովանեց,
որ մի քանի վկաների ներկայությամբ սպանել է գործարար
Հովհաննես Մանուկյանին նրա ընկերոջ 7-ի սգո արարողության
ժամանակ:
Անցյալ տարվա դեկտեմբերին դատարանը նրան մեղավոր
ճանաչեց սպանության մեջ, սակայն հայտարարեց անմեղսունակ
և ազատեց քրեական պատասխանատվությունից։ Մեղադրյալն
իր դատի օրը նույնիսկ դատարան չներկայացավ։
(80-ականներին Քալանթարյանը դատապարտվել էր սպանության
համար:)
Թեև այս սպանությունների և մահափորձերի շարանից
առնվազն 3-ը տնտեսական ոլորտներին տիրանալու համար
են կատարված, գլխավոր դատախազության մամուլի քարտուղար
¶ուրգեն Ամբարյանը պնդում է, որ այս սպանությունները
պատահականորեն են իրար հաջորդել:
«Այս սպանությունները միմյանց հետ որևէ կապ չունեն,
- ասում է Ամբարյանը, - իսկ թե ինչ ընդհանրություններ
ունեն դրանք, միայն հետաքննությունից հետո կարող
ենք ասել»։
Դատախազությունը ներկայացնում է թվեր, ըստ որոնց
սպանությունների աճը զգալի չէ՝ անցյալ տարվա 6 ամիսներին
եղել է 39 սպանություն, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝
41։ Սակայն վերջին փոխհրաձգություններից հետո կարծիքներ
են առաջ քաշվում, որ խորհրդարանում վերջին քաղաքական
փոփոխությունների պատճառով ապակայունացվել է իրավիճակն
իշխանական և հանցավոր աշխարհի ոլորտներում:
«Իշխանությունը ընտրություններում հաղթելու համար
գնաց քրեական աշխարհի հետ դաշինքի ու կախվածության
մեջ ընկավ նրանից, - ասում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
- Եթե միևնույն ոլորտի համար խոսք է տրվել մի քանի
հոգու, իսկ նույն ոլորտին չեն կարող մի քանի հոգի
տիրանալ, ապա բնական է, որ նրանք հրապարակային «ռազբորկաներ»
են անցկացնում, առանց վախենալու իշխանություններից»։
|