 |
λÝïñáÝÇ
ïÝûñ»Ý
²ñ¢ÇÏ ê³ñǵ»ÏÛ³ÝÁ
(Ó³ËÇó)
Ï»ÝïñáÝÇ
³é³çÇÝ
³Ûó»ÉáõÝ»ñÇó
Ù»ÏǪ гÝñ³å»ï³Ï³Ý
Ïáõë³ÏóáõÃÛ³Ý
³Ý¹³Ù Ðáíë»÷
²í³·Û³ÝÇ
Ñ»ï:
|
Երևանում բացվել է նոր կենտրոն, որը կոչված է օժանդակելու
Հայաստանում զգալի չափերի հասած կոռուպցիայի դեմ
պայքարին:
Հակակոռուպցիոն ï»Õ»Ï³ïí³Ï³Ý
կենտրոնի բացումը, որը գործում է «Տարածաշրջանային
զարգացման կենտրոն/Թրենս-
փերենսի ինթերնեյշնլ» (ՏԶԿ/ԹԻ) կազմակերպության
հայաստանյան մասնաճյուղի հովանու ներքո, տեղի ունեցավ
անցյալ շաբաթ:
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը
բացման արարողության ժամանակ հավաստեց, որ «կառավարությունը
հաստատակամ է կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար մղելու
իր որոշման մեջ, սակայն նրա ջանքերն արդյունավետ
չեն լինի առանց հանրության ակտիվ օժանդակության»:
Կենտրոնի հիմնադիրները հույս ունեն ապահովել նման
օժանդակություն՝ բարձրացնելով հասարակության տեղեկացվածությունը:
ՏԶԿ/ԹԻ կազմակերպությունը հիմնվել է Հայաստանում
անցյալ տարի՝ նպատակ ունենալով նպաստելու թափանցիկ
և հաշվետու կառավարմանը, կանխելու պետական պաշտոնյաների
կոռուպցիան, հետաքննելու կոռուպցիայի դեպքերը և
հրապարակելու այն մարդկանց անունները, ովքեր օգուտ
են քաղում ուրիշների հաշվին:
«Կենտրոնի հարուստ գրադարանը բաց է բոլոր նրանց
համար, ովքեր ցանկանում են համապատասխան տեղեկություններ
ստանալ», - ասում է կենտրոնի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը՝
ավելացնելով, որ կենտրոնը կազմակերպելու է վերապատրաստման
դասընթացներ մասնագետների և հասարակական կազմակերպությունների
համար:
Հակակոռուպցիոն կենտրոնի առաջին այցելուներից
էր Հովսեփ Ավագյանը Հանրապետական կուսակցությունից:
«Կոռուպցիան Հայաստանում հասել է իր գագաթնակետին,
երբ ոչ միայն շարքային քաղաքացիները, այլ նաև քաղաքական
գործիչները չգիտեն, թե ինչպես պայքարեն դրա դեմ:
Կարծում եմ, որ կենտրոնը հատկապես օգտակար կլինի
երիտասարդների և ուսանողների համար», - ասում է
Ավագյանը:
Հայ և միջազգային վերլուծաբանները հավաստում են,
որ կոռուպցիան խանգարում է օտարերկրյա ներդրումներին
Հայաստանում և հանդիսանում է միջազգային հանրության
կողմից Հայաստանը ռիսկի հետ կապված շուկա դիտելու
հիմնական պատճառը:
Ըստ «Իքոնոմիսթ ինթելիջենս յունիթ» (Economist
Intelligence Unit) ամսագրի վերջերս հրապարակած
զեկույցի, 2002 թվականի առաջին եռամսյակի ընթացքում
Հայաստանում արվել է խղճուկ 19 միլիոն դոլարի արտասահմանյան
ուղիղ ներդրում, ինչը գրեթե 50 տոկոսով åաÏաս
է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ:
Չնայած բարենպաստ, շուկայական տնտեսությանն ուղղված
օրենսդրական դաշտին, օտարերկրյա ընկերությունները
չեն շտապում ներդրումներ անել Հայաստանում, որովհետև
օրենքները շատ վատ են կիրարկվում և իրագործվում:
Հայաստանում լայնորեն տարածված է այն կարծիքը,
որ ներկա տնտեսական միջավայրում անհնար է զգալի
հարստություն կուտակել օրինական գործ վարելով, և
որ հարստության կուտակումը ենթադրում է կոռուպցված
պաշտոնյաների առկայություն:
«Կոռուպցիան նախ և առաջ խանգարում է փոքր և միջին
բիզնեսին, - ասում է Կիևյան փողոցի վրա գտնվող նպարեղենի
խանութի սեփականատեր Վարդգես Սիմոնյանը: - Կոռուպցիան
կաշառք տալն ու վերցնելը չէ, կոռուպցիան այն է,
երբ օլիգարխների մի փոքր խմբի շահերը գերակայում
են երկրի շահերի և տնտեսական զարգացման նկատմամբ»:
Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ կոռուպցիայի
դեմ պայքարն իր գերակայությունների թվում է:
Ստեղծվել է հակակոռուպցիոն հանձնաժողով, որպեսզի
արագացվի նոր օրենսդրության ընդունումը, որը կոչված
է արմատախիլ անելու կաշառակերությունը և ծանոթություններով
գործն առաջ տանելու համակարգը և անցկացնելու պետական
ապարատի արմատական վերակառուցում՝ բյուրոկրատական
քաշքշուկը վերացնելու նպատակով:
Անցյալ տարի ՏԶԿ/ԹԻ կազմակերպության անցկացրած
հարցումը ցույց է տվել, որ պատասխանողների 96 տոկոսը
կոռուպցիան լուրջ խնդիր է համարում Հայաստանում:
Պատասխանողների կարծիքով կոռուպցիայի հիմնական պատճառը
պետական պաշտոնյաներն են: Հարցումը նաև ցույց է
տվել, որ պետական պաշտոնյաների 54 տոկոսի կարծիքով
կոռուպցիայի մակարդակը վերջին հինգ տարում աճել
է:
«Թրենսփերենսի ինթերնեյշնլ» կազմակերպության մասնագետների
կարծիքով իրենց անցկացրած հարցման ամենավտանգավոր
արտահայտությունն այն էր, որ միայն մի քանի պատասխանողներ
ասացին, որ կհայտնեին կոռուպցիայի դեպքերի մասին
համապատասխան մարմիններին:
Երևանի հակակոռուպցիոն կենտրոնը դարձավ յոթերորդ
նմանատիպ կենտրոնը հետխորհրդային հանրապետություններում:
Մոտ ժամանակներս կենտրոնը կպատրաստի կոռուպցիայի
կանխմանը նվիրված մի շարք տեսահոլովակներ: Մինչև
2004 թվականը կենտրոնի հինգ մասնաճյուղերը կբացվեն
Հայաստանի մարզերում:
|