ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 August 8, 2003 




Հույս և բնակարան. ծրագիրը տալիս է կացարան և քաջալերում է անապահով ընտանիքներին



§ÐáõÛëÇ ³í³ÝÁ¦ ùÇã µ³Ýáí ¿ ÑÇß»óÝáõÙ ºñ¢³ÝÇ ÙÛáõë µÝ³Ï»ÉÇ Ã³Õ³Ù³ë»ñÁ:

Վերջերս 21 անապահով ընտանիքներ իրենց բնակարանամուտը նշեցին Երևանի արվարձաններից մեկում նոր կառուցված «Հույսի ավան» թաղամասում:

Երկհարկանի 11 առանձնատները կառուցվել են Դավթաշեն համայնքի ամայի հատվածում`

Երևան-Աշտարակ խճուղու հարևանու-
թյամբ: Դրանցից յուրաքանչյուրում բնակություն են հաստատել մինչ այդ մայրաքաղաքի վթարային, խոնավ և հակահիգիենիկ բնակարաններում բնակվող երկուական ընտանիքներ:

Նրանցից է 10 երեխա ունեցող Խաչատրյանների ընտանիքը, որը նման առանձնատան մասին երազել անգամ չէր կարող:

«Մենք անգամ չէինք երազում նման առանձնատան մասին, - ասում է նոր տան տիրուհի 40-ամյա Անահիտը, որն ինը տղայի և մեկ աղջկա մայր է (մեծը 19 տարեկան է, փոքրը` 1,5): - Վերջին մեկ տարին սպասում էինք այս պահին՝ ապրելով վթարային շենքի բնակարանում, որն այս ձմեռ փուլ եկավ, բարեբախտաբար, մեր բացակայության ժամանակ, և մենք տեղափոխվեցինք մեկ այլ վթարային բնակարան»:

Հունիսի 17-ից ընտանիքը բնակություն է հաստատել նորակառույց թաղամասում:

Դեռ 2001 թվին գերմանահայ բարերար Պարույր Ջամբազյանի կողմից հիմնադրված «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը 200 անապահով և բազմազավակ ընտանիքների բնակարանային պայմանները բարելավելու համար նպատակ դրեց Երևանում կառուցել նոր թաղամաս: Քաղաքապետարանը հիմնադրամին անվճար և անժամկետ հատկացրեց 16 հեկտար ամայի հողատարածք:

Ծրագրի ընդհանուր արժեքը 10 միլիոն դոլար է, և այն նախատեսված է ավարտել 2008 թվին: Ավարտված վիճակում «Հույսի ավանն» ունենալու է հինգ ընդհանուր փողոցներով 4 թաղամաս, երկհարկանի 100 առանձնատուն, զբոսայգի, եկեղեցի, դպրոց, ուսումնարան, փոքրիկ պուրակներ և առևտրի կենտրոն:

Թաղամասը կտարբերվի Երևանի բոլոր մյուս թաղամասերից ոչ միայն իր նպատակով, այլև երեխաների քանակով: Այսօր թաղամասի առաջին 21 նորաբնակ ընտանիքներում արդեն 130 երեխա կա:

Ըստ Ջամբազյանի թաղամասը կոչվեց «Հույսի ավան» որպես հիշեցում, որ կյանքը Հայաստանում բարելավվում է:
²Ûë ïáõÝÝ ¿É Ý»Õí³Íù ¿ Ù»Í ÁÝï³ÝÇùÇ Ñ³Ù³ñ, µ³Ûó ...

«Հույսը շատ կարևոր է մարդու համար, - ասում է 32-ամյա բարերարը: - Երբ այն կորցնում ես, կյանքն անիմաստ է դառնում, և ամեն ինչ մռայլ գույներով ես տեսնում»:

Մինչև տեղափոխվելը Խաչատրյանների ընտանիքին մնացել էր միայն հույսը: Ընտանիքի հայրը` 40-ամյա Մանվելը, պատվեր լինելու դեպքում կոշիկ է կարում: Իսկ գոյատևում են պետական նպաստների և հարազատների օգնության հաշվին: Անահիտն ասում է, որ առօրյա դժվարություններ շատ ունեն, սակայն ամենամեծ խնդիրը բնակարանն էր:

Իրենց բառացիորեն քանդվող բնակարանից ընտանիքը հիմա տեղափոխվել է չորս ննջասենյակով և երկու լողասենյակով առանձնատուն: Կա նաև 400 քմ տնամերձ հողակտոր:

Մեկ այլ Խաչատրյան ընտանիք, որը մեկ ամիս առաջ է տեղափոխվել թաղամաս, հուլիսի 28-ին տոնեց իր 10-րդ զավակի ծնունդը: Ի պատիվ հիմնադրամի նախագահի՝ նրան Պարույր անվանեցին:

«Մեր տղան այս նոր թաղամասի առաջին ծնունդն է և մեծանալու է թաղամասի բարգավաճմանը զուգընթաց», - ասում է երեխայի հայրը՝ 45-ամյա Վաչագանը, որը ներկայումս գործազուրկ է:

Մինչ¢ «Հույսի ավան» տեղափոխվելը Վաչագանի ընտանիքն ապրում էր մի բնակարանում, որտեղ վխտում էին առնետները:

«Վեց տարի երեխաներն ահով էին քնում. հանկարծ առնետը չկծի իրենց: Մենք բոլորս անհամբերությամբ ենք սպասել բնակարանի և չենք էլ պատկերացրել, որ նման բան կարող է լինել»:

Ներկայումս նորածինն ապահով քնած է ծնողների լուսավոր ննջասենյակում:

Թաղամասի շինարարական աշխատանքները ֆինանսավորվում են եվրոպական երկրներից` հիմնականում ՇվեÛցարիայից, ¶երմանիայից և Հոլանդիայից, որտեղ ևս գործում է «Դիակոնիա» հիմնադրամը:
... §ÐáõÛëÇ ³í³ÝǦ ʳã³ïñÛ³ÝÝ»ñÇ ïáõÝÁ ß³ï Ñ»éáõ ¿ Ýñ³Ýó ݳËÏÇÝ µÝ³Ï³ñ³ÝÇó:

«Սա մեծ ֆինանսական ծախսեր պահանջող ծրագիր է, և մենք ուզում ենք, որ այն իրոք ծառայի իր նպատակին, - ասում է հիմնադրամի նախագահ Ջամբազյանը: - Մենք ուզում ենք փոխել այս ընտանիքների մտածելակերպը»:

Ապագա բնակիչներին ընտրում է հատուկ հանձնաժողովը, որի կազմում են քաղաքապետարանի, թաղապետարանի, սոցապ նախարարության և «Դիակոնիայի» ներկայացուցիչները: Վերջին խոսքը պատկանում է հիմնադրամին, որն էլ ընդունում է վերջնական որոշումը:

«Այսօր «Հույսի ավանում» բնակվող բոլոր ընտանիքները մինչև տեղափոխվելն ապրում էին ամենավատ պայմաններում», - ասում է Ջամբազյանը:

Նա ասում է, որ զարմացել էր, երբ ընտրության ընթացքում իրենց այցելած անգամ ամենավատ պայմաններում ապրող ընտանիքներում երեխաները ժպտում էին:

«Այսօր նրանք բնակվում են լավ պայմաններում, մենք տեսնում ենք թե ինչպես են նրանք ջերմորեն խաղում միմյանց հետ, - ասում է Ջամբազյանը: - Մեր նպատակն է սովորեցնել նրանց, որ պետք է աշխատել և ապրել, այլ ոչ թե սպասել օգնության որևէ մեկից»:

Թաղամասի առաջնահերթ խնդիրն աշխատատեղեր ապահովելն է:

«Հաշվարկած է, որ ծրագրի ավարտին թաղամասի վարչական շենքերում կստեղծվի շուրջ 200 աշխատատեղ, և մենք ուզում ենք, որ դրանք համալրեն հենց թաղամասի բնակիչները», - ասում է Ջամբազյանը:

Բնակարան տեղափոխվելով յուրաքանչյուր ընտանիք պայմանագիր է կնքում հիմնադրամի հետ: Ըստ պայմանագրի բնակիչներն իրենք պետք է հոգան բոլոր կոմունալ ծախսերը: Նրանք իրավունք չունեն վաճառելու կամ ձևափոխելու բնակարանը, քանի որ այն հիմնադրամի սեփականությունն է: Բացի այդ բնակիչներին առաջարկվելու է աշխատանք: Երեք անգամ մերժում ստանալու դեպքում, հիմնադրամն իրավունք ունի չեղյալ համարել պայմանագիրը:

«Մենք նպատակ չունենք որևէ մեկին այստեղից տեղահանելու, բայց մշտապես օգնության սպասելը ճիշտ չէ, - ասում է բարերարը, - ուզում ենք նրանց հետ սովորեցնել այդ վատ մտածելակերպից: Նրանք նույնպես որևէ բան պետք է անեն, որ փոխեն իրենց կյանքը»:

Ներկայումս ընթացքի մեջ է ևս 5 առանձնատների շինարարությունը:

«Այն ժամանակ, երբ ավանի երեխաները ստեղծեն իրենց ընտանիքները և սկսեն ինքնուրույն ապահովել իրենց, դա կնշանակի, որ ծրագիրն իրոք արդարացրեց մեր սպասումները և մենք իրոք կարողացանք օգնել այս մարդկանց»:

13-ամյա Կարինե Մուրադյանը թաղամասի առաջին բնակիչներից է: Նոր բնակարան տեղափոխվելուց հետո նա գրել է հետևյալ բանաստեղծությունը.

Դու լույսի ավան, դու հույսի ավան,
Դու եղել ես քարքարոտ` շրջապատված չքնաղագեղ լեռներով,
Իսկ այժմ կառուցվում ես ինչպես ապարանք` գեղեցիք շենքերով զարդարված, Դու դարձել ես հիասքանչ, ինչպես բացվող վարդն արշալույսին, որ հիացնում է բոլորին:
Դու երկար ժամանակ եղել ես երազանքը մարդկանց,
Եվ աշխարհում կան այնպիսի բարի մարդիկ, որ իրականացնում են երազանքները մարդկանց:
Եվ այստեղ բացվում է դուռը և իրականանում չքավոր մարդկանց երազանքը հին:



According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 

  Inside
 

Clean-up: New center hopes to assist the fight against corruption

Full story

 
 
 
 

Karabakh/Azerbaijan Relations: Negotiations will continue despite potential political change

Full story

 
 
 

Hope and Housing: Project gives shelter, encouragement to vulnerable families

Full story

 
 

 


The Week in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

Dancing Prez

President Robert Kocharyan attended closing ceremonies of the second Pan Armenian Youth gathering "Baze" at Lake Sevan on Wednesday. The Chief of State put away Presidential Pomp in favor of boogieing with the kids.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.