 |
§ÐáõÛëÇ
³í³ÝÁ¦
ùÇã µ³Ýáí
¿ ÑÇß»óÝáõÙ
ºñ¢³ÝÇ
ÙÛáõë µÝ³Ï»ÉÇ
óճٳë»ñÁ: |
Վերջերս 21 անապահով ընտանիքներ իրենց բնակարանամուտը
նշեցին Երևանի արվարձաններից մեկում նոր կառուցված
«Հույսի ավան» թաղամասում:
Երկհարկանի 11 առանձնատները կառուցվել են Դավթաշեն
համայնքի ամայի հատվածում`
Երևան-Աշտարակ խճուղու հարևանու-
թյամբ: Դրանցից յուրաքանչյուրում բնակություն են
հաստատել մինչ այդ մայրաքաղաքի վթարային, խոնավ
և հակահիգիենիկ բնակարաններում բնակվող երկուական
ընտանիքներ:
Նրանցից է 10 երեխա ունեցող Խաչատրյանների ընտանիքը,
որը նման առանձնատան մասին երազել անգամ չէր կարող:
«Մենք անգամ չէինք երազում նման առանձնատան մասին,
- ասում է նոր տան տիրուհի 40-ամյա Անահիտը, որն
ինը տղայի և մեկ աղջկա մայր է (մեծը 19 տարեկան
է, փոքրը` 1,5): - Վերջին մեկ տարին սպասում էինք
այս պահին՝ ապրելով վթարային շենքի բնակարանում,
որն այս ձմեռ փուլ եկավ, բարեբախտաբար, մեր բացակայության
ժամանակ, և մենք տեղափոխվեցինք մեկ այլ վթարային
բնակարան»:
Հունիսի 17-ից ընտանիքը բնակություն է հաստատել
նորակառույց թաղամասում:
Դեռ 2001 թվին գերմանահայ բարերար Պարույր Ջամբազյանի
կողմից հիմնադրված «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը
200 անապահով և բազմազավակ ընտանիքների բնակարանային
պայմանները բարելավելու համար նպատակ դրեց Երևանում
կառուցել նոր թաղամաս: Քաղաքապետարանը հիմնադրամին
անվճար և անժամկետ հատկացրեց 16 հեկտար ամայի հողատարածք:
Ծրագրի ընդհանուր արժեքը 10 միլիոն դոլար է, և
այն նախատեսված է ավարտել 2008 թվին: Ավարտված վիճակում
«Հույսի ավանն» ունենալու է հինգ ընդհանուր փողոցներով
4 թաղամաս, երկհարկանի 100 առանձնատուն, զբոսայգի,
եկեղեցի, դպրոց, ուսումնարան, փոքրիկ պուրակներ
և առևտրի կենտրոն:
Թաղամասը կտարբերվի Երևանի բոլոր մյուս թաղամասերից
ոչ միայն իր նպատակով, այլև երեխաների քանակով:
Այսօր թաղամասի առաջին 21 նորաբնակ ընտանիքներում
արդեն 130 երեխա կա:
Ըստ Ջամբազյանի թաղամասը կոչվեց «Հույսի ավան»
որպես հիշեցում, որ կյանքը Հայաստանում բարելավվում
է:
 |
²Ûë
ïáõÝÝ ¿É
Ý»Õí³Íù
¿ Ù»Í ÁÝï³ÝÇùÇ
ѳٳñ, µ³Ûó
...
|
«Հույսը շատ կարևոր է մարդու համար, - ասում է
32-ամյա բարերարը: - Երբ այն կորցնում ես, կյանքն
անիմաստ է դառնում, և ամեն ինչ մռայլ գույներով
ես տեսնում»:
Մինչև տեղափոխվելը Խաչատրյանների ընտանիքին մնացել
էր միայն հույսը: Ընտանիքի հայրը` 40-ամյա Մանվելը,
պատվեր լինելու դեպքում կոշիկ է կարում: Իսկ գոյատևում
են պետական նպաստների և հարազատների օգնության հաշվին:
Անահիտն ասում է, որ առօրյա դժվարություններ շատ
ունեն, սակայն ամենամեծ խնդիրը բնակարանն էր:
Իրենց բառացիորեն քանդվող բնակարանից ընտանիքը
հիմա տեղափոխվել է չորս ննջասենյակով և երկու լողասենյակով
առանձնատուն: Կա նաև 400 քմ տնամերձ հողակտոր:
Մեկ այլ Խաչատրյան ընտանիք, որը մեկ ամիս առաջ
է տեղափոխվել թաղամաս, հուլիսի 28-ին տոնեց իր 10-րդ
զավակի ծնունդը: Ի պատիվ հիմնադրամի նախագահի՝ նրան
Պարույր անվանեցին:
«Մեր տղան այս նոր թաղամասի առաջին ծնունդն է
և մեծանալու է թաղամասի բարգավաճմանը զուգընթաց»,
- ասում է երեխայի հայրը՝ 45-ամյա Վաչագանը, որը
ներկայումս գործազուրկ է:
Մինչ¢ «Հույսի ավան» տեղափոխվելը Վաչագանի
ընտանիքն ապրում էր մի բնակարանում, որտեղ վխտում
էին առնետները:
«Վեց տարի երեխաներն ահով էին քնում. հանկարծ
առնետը չկծի իրենց: Մենք բոլորս անհամբերությամբ
ենք սպասել բնակարանի և չենք էլ պատկերացրել, որ
նման բան կարող է լինել»:
Ներկայումս նորածինն ապահով քնած է ծնողների լուսավոր
ննջասենյակում:
Թաղամասի շինարարական աշխատանքները ֆինանսավորվում
են եվրոպական երկրներից` հիմնականում ՇվեÛցարիայից,
¶երմանիայից և Հոլանդիայից, որտեղ ևս գործում
է «Դիակոնիա» հիմնադրամը:
 |
...
§ÐáõÛëÇ
³í³ÝǦ
ʳã³ïñÛ³ÝÝ»ñÇ
ïáõÝÁ ß³ï
Ñ»éáõ ¿
Ýñ³Ýó ݳËÏÇÝ
µÝ³Ï³ñ³ÝÇó: |
«Սա մեծ ֆինանսական ծախսեր պահանջող ծրագիր է,
և մենք ուզում ենք, որ այն իրոք ծառայի իր նպատակին,
- ասում է հիմնադրամի նախագահ Ջամբազյանը: - Մենք
ուզում ենք փոխել այս ընտանիքների մտածելակերպը»:
Ապագա բնակիչներին ընտրում է հատուկ հանձնաժողովը,
որի կազմում են քաղաքապետարանի, թաղապետարանի, սոցապ
նախարարության և «Դիակոնիայի» ներկայացուցիչները:
Վերջին խոսքը պատկանում է հիմնադրամին, որն էլ ընդունում
է վերջնական որոշումը:
«Այսօր «Հույսի ավանում» բնակվող բոլոր ընտանիքները
մինչև տեղափոխվելն ապրում էին ամենավատ պայմաններում»,
- ասում է Ջամբազյանը:
Նա ասում է, որ զարմացել էր, երբ ընտրության ընթացքում
իրենց այցելած անգամ ամենավատ պայմաններում ապրող
ընտանիքներում երեխաները ժպտում էին:
«Այսօր նրանք բնակվում են լավ պայմաններում, մենք
տեսնում ենք թե ինչպես են նրանք ջերմորեն խաղում
միմյանց հետ, - ասում է Ջամբազյանը: - Մեր նպատակն
է սովորեցնել նրանց, որ պետք է աշխատել և ապրել,
այլ ոչ թե սպասել օգնության որևէ մեկից»:
Թաղամասի առաջնահերթ խնդիրն աշխատատեղեր ապահովելն
է:
«Հաշվարկած է, որ ծրագրի ավարտին թաղամասի վարչական
շենքերում կստեղծվի շուրջ 200 աշխատատեղ, և մենք
ուզում ենք, որ դրանք համալրեն հենց թաղամասի բնակիչները»,
- ասում է Ջամբազյանը:
Բնակարան տեղափոխվելով յուրաքանչյուր ընտանիք
պայմանագիր է կնքում հիմնադրամի հետ: Ըստ պայմանագրի
բնակիչներն իրենք պետք է հոգան բոլոր կոմունալ ծախսերը:
Նրանք իրավունք չունեն վաճառելու կամ ձևափոխելու
բնակարանը, քանի որ այն հիմնադրամի սեփականությունն
է: Բացի այդ բնակիչներին առաջարկվելու է աշխատանք:
Երեք անգամ մերժում ստանալու դեպքում, հիմնադրամն
իրավունք ունի չեղյալ համարել պայմանագիրը:
«Մենք նպատակ չունենք որևէ մեկին այստեղից տեղահանելու,
բայց մշտապես օգնության սպասելը ճիշտ չէ, - ասում
է բարերարը, - ուզում ենք նրանց հետ սովորեցնել
այդ վատ մտածելակերպից: Նրանք նույնպես որևէ բան
պետք է անեն, որ փոխեն իրենց կյանքը»:
Ներկայումս ընթացքի մեջ է ևս 5 առանձնատների շինարարությունը:
«Այն ժամանակ, երբ ավանի երեխաները ստեղծեն իրենց
ընտանիքները և սկսեն ինքնուրույն ապահովել իրենց,
դա կնշանակի, որ ծրագիրն իրոք արդարացրեց մեր սպասումները
և մենք իրոք կարողացանք օգնել այս մարդկանց»:
13-ամյա Կարինե Մուրադյանը թաղամասի առաջին բնակիչներից
է: Նոր բնակարան տեղափոխվելուց հետո նա գրել է հետևյալ
բանաստեղծությունը.
Դու լույսի ավան, դու հույսի ավան,
Դու եղել ես քարքարոտ` շրջապատված չքնաղագեղ
լեռներով,
Իսկ այժմ կառուցվում ես ինչպես ապարանք` գեղեցիք
շենքերով զարդարված, Դու դարձել ես հիասքանչ, ինչպես
բացվող վարդն արշալույսին, որ հիացնում է բոլորին:
Դու երկար ժամանակ եղել ես երազանքը մարդկանց,
Եվ աշխարհում կան այնպիսի բարի մարդիկ, որ իրականացնում
են երազանքները մարդկանց:
Եվ այստեղ բացվում է դուռը և իրականանում չքավոր
մարդկանց երազանքը հին:
|