ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 August 8, 2003 




Դժվարին առևտուր. այցելություն Էջմիածնի գիշերային շուկա


 
ì³×³éáÕÇóª í»ñ³í³×³éáÕÇÝ, ¢ ³Ûëå»ë ·Çß»ñ³ÛÇÝ ßáõÏ³Ý ³å³ÑáíáõÙ ¿ ÙûñùÝ»ñáí ó»ñ»Ï³ÛÇÝ ·Ýáñ¹Ý»ñÇÝ:
Գոհար ՀամբարձումյանÇ ½ñáõó»ÉÇë հայացքդ միանգամից գամվում է նրա ձեռքերի ճաքճքած մաշկին, որը վկայում է տիրոջ տքնաջան աշխատանքի մասին: Արևի ճառագայթներն անթերի նախշեր են փորագրել նրա դեմքին կնճիռների տեսքով, իսկ այտերի բնական ալ կարմրությունը չի խոսում հոգնած 38-ամյա աչքերի հետ:

¶ոհարն Էջմիածնի շուկայում վաճառում է Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղում իր ձեռքերով աճեցրած պղպեղը: Էջմիածնում ցերեկային առևտուրը աստիճանաբար վերափոխվում է գիշերայինի, երբ բերք աճեցնողներն իրենց ապրանքը վաճառում են վերավաճառողներին:

¶ոհարն իր ոտքերի մոտ գտնվող չորս պարկերից պղպեղ է վաճառում՝ 8 հատը 100 դրամով: Նա ասում է դժգոհությամբ. - «Պատահում է, որ ամբողջ գիշերն այստեղ եմ անցկացնում: Հիմնականում գնում են վերավաճառողները: Հաճախ էլ այնպես եմ հոգնում, որ ջրի գնով տալիս եմ ու գնում:

«Հոգնել եմ այս առևտրից էլ, հողը մշակելուց էլ: Մինչև հողի, ջրի վարձը տալիս եմ, ինձ տակը բան չի մնում: Ուղղակի յոլա գնալու համար եմ անում»:

Արարատյան դաշտի բարիքներով բեռնված մեքենաների թիվն ավելի է մեծանում, երբ երեկոյան վեցից հետո դեպի շուկա են շտապում գյուղացիները: Վերավաճառողը մի քանի ժամով դառնում է գնորդ, որպեսզի առավոտյան դարձյալ ապրանք ունենա վաճառքի համար:

Հայաստանի վառ արևի տակ աճեցված միրգն ու բանջարեղենը գայթակղում են գնորդներին: Ծիրան, դեղձ, կեռաս, խնձոր, ձմերուկ, սեխ, վարունգ, լոլիկ՝ այս բոլորն Արևելքին հատուկ ներկապնակի գույներ են:

40-ամյա Խաչիկը եկել է Կոտայքի մարզի ¶առնի գյուղից կեռասի արկղերով բեռնված իր «Վոլգա»-ով: Տեղափոխում է արկղերը և ասում է. - «Հուլիսի սկզբին վաճառում էի կիլոգրամը 500-600 դրամով: Այսօր տալիս եմ 300-ով: Բերել եմ 200 կգ և մինչև ժամը 1-ը կվերջացնեմ:

«Որ ճիշտն ասեմ, մի օգուտ մնում է: Ցերեկը չեմ վաճառում, քանի որ հազիվ իմ և եղբորս ընտանիքներով հասցնում ենք հավաքել ու գիշերը բերել շուկա»:

Շուկայի տարածքում մեքենայով մեկ գիշեր անցկացնելու համար գյուղացին վճարում է 1000 դրամ (1,75 դոլար), առանց մեքենայի՝ 500 դրամ:

«Տաք կարկանդակ» ու «համով սուրճ» արտահայտությունները լսվում են շուկայի տարբեր անկյուններից: Միջին տարիքի մի քանի կանայք սկուտեղները ձեռքներին շրջում են շուկայով և օգնում վաճառողներին առույգ մնալ:

Չնայած ամառը կիսվել է, և բերքահավաքն իր գագաթնակետին է հասնում, շուկայում գները շարունակում են բաձր մնալ: Եթե նախկին տարիներին ծիրանը պահածոյացնելու համար գնում էին 50 դրամով, ապա այս տարի այն չիջավ 250-ից:

Ժորա Հակոբյանը Ակնաշեն գյուղից բացատրում է. - «Ծիրանն այս տարի ամեն տեղ չէր, որ լավ էր բռնել: Տեղեր էլ կային, որ հազիվ էին հասցնում հավաքել: Բարձñ գինը պայմանավորված էր հենց սրանով»:

Ըստ Հակոբյանի իրենց գյուղի ծիրանի այգիներում մարդիկ աշխատում են խմբերով և մեկ օրվա աշխատանքի համար ստանում 2000 դրամ, կամ կիլոգրամի դիմաց 10 դրամ: Արտաշատի մարզի Ջրաշեն գյուղից 48-ամյա Մարգարիտա Վարդանյանն ասում է, որ այս տարի իր վեց տարեկան ծիրանի այգին տվեց առաջին բերքը:

«Մեկ հեկտար այգուց ստացանք 1,5 տոննա ծիրան: Դեռ ծիրանը չէր հասունացել, դրսից գործարար մարդիկ եկան և նախնական գին վճարեցին կիլոգրամի դիմաց 300 դրամ»: Նրա ամուսինը՝ 52-ամյա Էդուարդ Վարդանյանն ասում է, որ իրենց ծիրանը հիմնականում արտահանվում է Հայաստանից դեպի Նովոսիբիրսկ, Կրասնոյարսկ և Մոսկվա, որտեղ, նրա հավաստմամբ, գործարարները բարձր եկամուտ են ստանում այն վաճառելով, հատկապես ձմռանը, երբ գները ավելի բարձր են:

«¶նորդներն իրենց հետ բերում էին հավաքողների խմբեր, որպեսզի հասցնեն ժամանակին հավաքել: Մեկ օրվա համար մեկ հոգուն վճարում էին 3000-5000 դրամ: Հավաքված ծիրանը միանգամից պահեստավորում էին հատուկ սառնարան-մեքենաներում, որտեղ դրանց մի մասը պահպանվում է 5-6 ամիս», - ասում է նա:

Շատ գյուղացիների հիմնական գնորդը Էջմիածնի պահածոների գործարանն է: Տնօրեն Համլետ Ավագյանն ասում է. - «Այս տարի մթերել ենք 6-7 տոննա ծիրան, կիլոգրամը 220 դրամով, կեռաս 350 դրամով, խաղողի թուփ 160 դրամով, վարդ 450 դրամով: ¶ումարը գյուղացուն տվել ենք անմիջապես»:

Ըստ Ավագյանի գործարանը նախատեսել է մինչև 15 տոննա լոլիկ մթերել, կիլոգրամը 22 դրամով: ¶ործարանում աշխատում են 200 հոգի, երեք հերթափոխով, որոնց միջին աշխատավարձը 25000-30000 դրամ է: Արտադրանքն արտահանվում է ԱՄՆ և Ռուսաստան:

Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղից Իգիթ Ազրոյանը, համաձայն կնքած պայմանագրի, արդեն երկու տարի է գործարանին վարունգ է մատակարարում: Նա ասում է. - «Սա ավելի ձեռնտու տարբերակ է, քան շուկայում վերավաճառողներին հանձնելը»:

Հակոբյանն ու նրա կին ¶յուլնարան գտնում են, որ վերավաճառքը հող մշակելուց նախընտրելի է: Հակոբյանն ասում է. - «4400 մետր հող ունենք, բայց չենք մշակում: ¶նում ենք մեր գյուղից, Էջմիածնի շուկայից և տանում Երևանում վաճառելու: Տանջվում ենք քիչ, օգտվում՝ շատ»:

Ըստ ¶յուլնարայի մեկ պարկ պարարտանյութն արժե 6000 դրամ: Ջերմոցներում վարունգ, լոլիկ, պղպեղ աճեցնողները Éñ³óáõóÇã վճարում են տորֆի, մոմլաթի áõ հոսանքի համար:

§²նցյալ տարի մեր մոմլաթի ծախսն անգամ դուրս չեկավ, և մենք որոշեցինք զբաղվել վերավաճառքով», - ասում է նա:

Էջմիածինցի Հակոբ Թորոսյանն Արմավիրի մարզի Խորունք գյուղում 2000 քմ հողատարածքում վարունգ ու լոլիկ է մշակում: Հակոբը շատերի նման մթերքը շուկա է տանում գիշերը: Դժգոհում է միայն մի բանից:

«Ավտոտեսուչները ճանապարհներին շատ են կանգնեցնում մթերքով բեռնված գյուղացիների մեքենաները, իսկ անցյալ տարի նրանք նախընտրում էին աչքերը փակել նման բաների վրա: Ամեն անգամ, անկախ նրանից խախտում արել ես, թե ոչ, պետք է գոնե 500 դրամ վճարես»:

Օգոստոսին և սեպտեմբերին շուկան դեռ լցվելու է նոր հասունացող մրգերով ու բանջարեղենով: ¶յուղացին վաճառելու է, գնորդը գնելու ու հաճախորդներն ասելու են, որ մեր միրգ ու բանջարեղենի համն ավելի լավն է, որովհետև մեր արևն ուրիշ է:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 

  Inside
 

Clean-up: New center hopes to assist the fight against corruption

Full story

 
 
 
 

Karabakh/Azerbaijan Relations: Negotiations will continue despite potential political change

Full story

 
 
 

Hope and Housing: Project gives shelter, encouragement to vulnerable families

Full story

 
 

 


The Week in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

Dancing Prez

President Robert Kocharyan attended closing ceremonies of the second Pan Armenian Youth gathering "Baze" at Lake Sevan on Wednesday. The Chief of State put away Presidential Pomp in favor of boogieing with the kids.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.