 |
ì³×³éáÕÇóª
í»ñ³í³×³éáÕÇÝ,
¢ ³Ûëå»ë
·Çß»ñ³ÛÇÝ
ßáõϳÝ
³å³ÑáíáõÙ
¿ ÙûñùÝ»ñáí
ó»ñ»Ï³ÛÇÝ
·Ýáñ¹Ý»ñÇÝ:
|
Գոհար ՀամբարձումյանÇ ½ñáõó»ÉÇë
հայացքդ միանգամից գամվում է նրա ձեռքերի ճաքճքած
մաշկին, որը վկայում է տիրոջ տքնաջան աշխատանքի մասին:
Արևի ճառագայթներն անթերի նախշեր են փորագրել նրա
դեմքին կնճիռների տեսքով, իսկ այտերի բնական ալ կարմրությունը
չի խոսում հոգնած 38-ամյա աչքերի հետ:
¶ոհարն Էջմիածնի շուկայում վաճառում է Արմավիրի
մարզի Հայկաշեն գյուղում իր ձեռքերով աճեցրած պղպեղը:
Էջմիածնում ցերեկային առևտուրը աստիճանաբար վերափոխվում
է գիշերայինի, երբ բերք աճեցնողներն իրենց ապրանքը
վաճառում են վերավաճառողներին:
¶ոհարն իր ոտքերի մոտ գտնվող չորս պարկերից
պղպեղ է վաճառում՝ 8 հատը 100 դրամով: Նա ասում
է դժգոհությամբ. - «Պատահում է, որ ամբողջ գիշերն
այստեղ եմ անցկացնում: Հիմնականում գնում են վերավաճառողները:
Հաճախ էլ այնպես եմ հոգնում, որ ջրի գնով տալիս
եմ ու գնում:
«Հոգնել եմ այս առևտրից էլ, հողը մշակելուց էլ:
Մինչև հողի, ջրի վարձը տալիս եմ, ինձ տակը բան չի
մնում: Ուղղակի յոլա գնալու համար եմ անում»:
Արարատյան դաշտի բարիքներով բեռնված մեքենաների
թիվն ավելի է մեծանում, երբ երեկոյան վեցից հետո
դեպի շուկա են շտապում գյուղացիները: Վերավաճառողը
մի քանի ժամով դառնում է գնորդ, որպեսզի առավոտյան
դարձյալ ապրանք ունենա վաճառքի համար:
Հայաստանի վառ արևի տակ աճեցված միրգն ու բանջարեղենը
գայթակղում են գնորդներին: Ծիրան, դեղձ, կեռաս,
խնձոր, ձմերուկ, սեխ, վարունգ, լոլիկ՝ այս բոլորն
Արևելքին հատուկ ներկապնակի գույներ են:
40-ամյա Խաչիկը եկել է Կոտայքի մարզի ¶առնի
գյուղից կեռասի արկղերով բեռնված իր «Վոլգա»-ով:
Տեղափոխում է արկղերը և ասում է. - «Հուլիսի սկզբին
վաճառում էի կիլոգրամը 500-600 դրամով: Այսօր տալիս
եմ 300-ով: Բերել եմ 200 կգ և մինչև ժամը 1-ը կվերջացնեմ:
«Որ ճիշտն ասեմ, մի օգուտ մնում է: Ցերեկը չեմ
վաճառում, քանի որ հազիվ իմ և եղբորս ընտանիքներով
հասցնում ենք հավաքել ու գիշերը բերել շուկա»:
Շուկայի տարածքում մեքենայով մեկ գիշեր անցկացնելու
համար գյուղացին վճարում է 1000 դրամ (1,75 դոլար),
առանց մեքենայի՝ 500 դրամ:
«Տաք կարկանդակ» ու «համով սուրճ» արտահայտությունները
լսվում են շուկայի տարբեր անկյուններից: Միջին տարիքի
մի քանի կանայք սկուտեղները ձեռքներին շրջում են
շուկայով և օգնում վաճառողներին առույգ մնալ:
Չնայած ամառը կիսվել է, և բերքահավաքն իր գագաթնակետին
է հասնում, շուկայում գները շարունակում են բաձր
մնալ: Եթե նախկին տարիներին ծիրանը պահածոյացնելու
համար գնում էին 50 դրամով, ապա այս տարի այն չիջավ
250-ից:
Ժորա Հակոբյանը Ակնաշեն գյուղից բացատրում է.
- «Ծիրանն այս տարի ամեն տեղ չէր, որ լավ էր բռնել:
Տեղեր էլ կային, որ հազիվ էին հասցնում հավաքել:
Բարձñ գինը պայմանավորված էր հենց սրանով»:
Ըստ Հակոբյանի իրենց գյուղի ծիրանի այգիներում
մարդիկ աշխատում են խմբերով և մեկ օրվա աշխատանքի
համար ստանում 2000 դրամ, կամ կիլոգրամի դիմաց 10
դրամ: Արտաշատի մարզի Ջրաշեն գյուղից 48-ամյա Մարգարիտա
Վարդանյանն ասում է, որ այս տարի իր վեց տարեկան
ծիրանի այգին տվեց առաջին բերքը:
«Մեկ հեկտար այգուց ստացանք 1,5 տոննա ծիրան:
Դեռ ծիրանը չէր հասունացել, դրսից գործարար մարդիկ
եկան և նախնական գին վճարեցին կիլոգրամի դիմաց 300
դրամ»: Նրա ամուսինը՝ 52-ամյա Էդուարդ Վարդանյանն
ասում է, որ իրենց ծիրանը հիմնականում արտահանվում
է Հայաստանից դեպի Նովոսիբիրսկ, Կրասնոյարսկ և Մոսկվա,
որտեղ, նրա հավաստմամբ, գործարարները բարձր եկամուտ
են ստանում այն վաճառելով, հատկապես ձմռանը, երբ
գները ավելի բարձր են:
«¶նորդներն իրենց հետ բերում էին հավաքողների
խմբեր, որպեսզի հասցնեն ժամանակին հավաքել: Մեկ
օրվա համար մեկ հոգուն վճարում էին 3000-5000 դրամ:
Հավաքված ծիրանը միանգամից պահեստավորում էին հատուկ
սառնարան-մեքենաներում, որտեղ դրանց մի մասը պահպանվում
է 5-6 ամիս», - ասում է նա:
Շատ գյուղացիների հիմնական գնորդը Էջմիածնի պահածոների
գործարանն է: Տնօրեն Համլետ Ավագյանն ասում է. -
«Այս տարի մթերել ենք 6-7 տոննա ծիրան, կիլոգրամը
220 դրամով, կեռաս 350 դրամով, խաղողի թուփ 160
դրամով, վարդ 450 դրամով: ¶ումարը գյուղացուն
տվել ենք անմիջապես»:
Ըստ Ավագյանի գործարանը նախատեսել է մինչև 15
տոննա լոլիկ մթերել, կիլոգրամը 22 դրամով: ¶ործարանում
աշխատում են 200 հոգի, երեք հերթափոխով, որոնց միջին
աշխատավարձը 25000-30000 դրամ է: Արտադրանքն արտահանվում
է ԱՄՆ և Ռուսաստան:
Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղից Իգիթ Ազրոյանը,
համաձայն կնքած պայմանագրի, արդեն երկու տարի է
գործարանին վարունգ է մատակարարում: Նա ասում է.
- «Սա ավելի ձեռնտու տարբերակ է, քան շուկայում
վերավաճառողներին հանձնելը»:
Հակոբյանն ու նրա կին ¶յուլնարան գտնում
են, որ վերավաճառքը հող մշակելուց նախընտրելի է:
Հակոբյանն ասում է. - «4400 մետր հող ունենք, բայց
չենք մշակում: ¶նում ենք մեր գյուղից, Էջմիածնի
շուկայից և տանում Երևանում վաճառելու: Տանջվում
ենք քիչ, օգտվում՝ շատ»:
Ըստ ¶յուլնարայի մեկ պարկ պարարտանյութն
արժե 6000 դրամ: Ջերմոցներում վարունգ, լոլիկ, պղպեղ
աճեցնողները Éñ³óáõóÇã
վճարում են տորֆի, մոմլաթի áõ հոսանքի
համար:
§²նցյալ տարի մեր մոմլաթի ծախսն անգամ
դուրս չեկավ, և մենք որոշեցինք զբաղվել վերավաճառքով»,
- ասում է նա:
Էջմիածինցի Հակոբ Թորոսյանն Արմավիրի մարզի Խորունք
գյուղում 2000 քմ հողատարածքում վարունգ ու լոլիկ
է մշակում: Հակոբը շատերի նման մթերքը շուկա է տանում
գիշերը: Դժգոհում է միայն մի բանից:
«Ավտոտեսուչները ճանապարհներին շատ են կանգնեցնում
մթերքով բեռնված գյուղացիների մեքենաները, իսկ անցյալ
տարի նրանք նախընտրում էին աչքերը փակել նման բաների
վրա: Ամեն անգամ, անկախ նրանից խախտում արել ես,
թե ոչ, պետք է գոնե 500 դրամ վճարես»:
Օգոստոսին և սեպտեմբերին շուկան դեռ լցվելու է
նոր հասունացող մրգերով ու բանջարեղենով: ¶յուղացին
վաճառելու է, գնորդը գնելու ու հաճախորդներն ասելու
են, որ մեր միրգ ու բանջարեղենի համն ավելի լավն
է, որովհետև մեր արևն ուրիշ է:
|