 |
ܳ˳·Í»ñÇó
Ù»ÏÁ ݳ˳ï»ëáõÙ
¿ Ñëϳ۳ϳÝ
³å³Ï» ³ÉÇù
ï»Õ³¹ñ»É
γëϳ¹Ç
·³·³ÃÇÝ: |
Տասնամյակներ շարունակ Կասկադի համալիրը՝ իր մոտ
800 սպիտակ աստիճաններով, որոնք քաղաքի կենտրոնը
կապում են բարձունքի վրա գտնվող «Հաղթանակի զբոսայգու»
հետ, եղել է Երևանի դեմքը որոշող կառույցներից մեկը:
Սակայն վերջին երկու տասնամյակների ընթացքում
այս մեծածավալ կառույցը դարձել է երևանցիների աչքի
փուշը, քանի որ շինարարությունը մնացել էր անավարտ,
իսկ աստիճանները կարծես կես քայլում կանգ էին առել,
երբ սպառվել էին փողերը: Իր ընդհատված զարգացման
մեջ ժանգոտում ու փչանում էր շինությունը՝ այդպես
էլ չկարողանալով հպարտորեն զբաղեցնել մայրաքաղաքի
կենտրոնում իր համար նախատեսված տեղը:
Սակայն Կասկադը նոր շունչ է առել: Վազում են շարժասանդուղքները՝
տանելով նրանց, ովքեր չեն ցանկանում մարտահրավեր
նետել Հայաստանի արևին՝ ոտքով բարձրանալով այս զառիվեր
աստիճաններով: Ամենուր հարդարման աշխատանքներով
զբաղված շինարարներ են: Վերջերս նույնիսկ ծաղիկներ
են տնկվել այնտեղ, որտեղ տարիներ շարունակ աղբ ու
մոլախոտից բացի ուրիշ ոչինչ չկար:
Կասկադի մուտքի մոտից՝ Երևանը նախագծած ճարտարապետ
Թամանյանի հոյակապ արձանի երկայնքով, ջրատար նոր
խողովակները ջուր են սփռում շրջապատող խոտ ու կանաչի
վրա՝ ընդհուպ մինչև Բոտերոյի արտասովոր «Կատուն»:
Պարզ է, որ շուտով (իհարկե, երևանյան շինարարական
ստանդարտներով) Կասկադը վերջապես կհասնի այն նշանակալի
կարգավիճակին, որից զրկվել էր Խորհրդային Միության
փլուզումից հետո ֆինանսավորման բացակայության պատճառով:
Կասկադը պսակող գոհարը կլինի 20-30 միլիոն դոլար
արժողությամբ թանգարանը, որում նախատեսում են մշտական
ցուցադրության հանել աշխարհի խոշորագույն արվեստագետների
գործերը:
Ժամանակակից արվեստի թանգարանը, որը կրում է Կասկադի
վերակառուցման ծրագրի ֆինանսավորող բարերար Ջերարդ
¶աֆեսճյանի անունը, բազմամիլիոնանոց համալիր
է լինելու: Այնտեղ է ցուցադրվելու ¶աֆեսճյանի
ապակե գործերի անձնական հավաքածուն, որի կազմում
են հանրահայտ Ստանիսլավ Լիբենսկիի և Յարոսլավա Բիխտովայի
գործերը: Այս երկու քանդակագործների մոնումենտալ
արձաններն ընդարձակել են ապակու կիրառման սահմանները:
Սակայն չնայած իր բոլոր բարի մտադրություններին,
թանգարանի ստեղծման ծրագիրը ոմանք ընդունում են
քննադատաբար՝ հայտարարելով, որ առաջարկված երեք
նախագծերից և ոչ մեկը հարմար չէ Երևանում թանգարան
կառուցելու համար:
Հուլիսի 29-ին մամլո ասուլիսի էին հրավիրել Հայաստանի
ստեղծագործական միության անդամները (ճարտարապետների,
նկարիչների, գրողների, թատերական գործիչների և կոմպոզիտորների
միությունները), որպեսզի իրենց դժգոհությունն արտահայտեն
«¶աֆեսճյան հիմնադրամի» ավելի վաղ ներկայացրած
նախագծերի կապակցությամբ:
Ինչպես բնորոշ է նման մեծ ծրագրերին, անցյալ տարվա
վերջում հիմնադրամը հայտարարեց թանգարանի նախագծի
և շինարարության միջազգային տենդեր: Ներկայացված
35 հայտերից ընտրվեցին երեքը (Նյու Յորքից, Ռոտերդամից
և Վիենայից), որոնցից էլ կընտրվի հաղթողը:
 |
²ÛëåÇëÇÝ
ϳñáÕ ¿
ÉÇÝ»É
γëϳ¹Ç
ï»ëùÁ í»ñ¢Çó
»ñ»ù ï³ñÇ
Ñ»ïá:
|
Ցանկացած ընտրություն խորհրդային ոճի կառույցներով
գերիշխող այս տարածքում առաջ կբերի արմատական փոփոխություններ
կառույցների մեծ մասում տիրապետող ճարտարապետական
լուծումների առումով:
Քանի որ ապակու հավաքածուն լինելու է թանգարանի
գլխավոր բաղադրիչը, ամենայն հավանականությամբ դրա
ձևավորման մեջ կօգտագործվեն ապակ» քանդակներով
լուծումներ, որոնցից մեկը կպսակի Կասկադը օվկիանոսի
հսկայական ապակե ալիքի տեսքով:
«Ներկայացված նախագծերը հետաքրքիր են, բայց ոչ
մեր քաղաքի համար, - ասում է Ճարտարապետների միության
նախագահ Մկրտիչ Մինասյանը: - Այն կարող է դրվել
Տոկիոյում կամ այլուր, բայց ոչ այստեղ, մենք կորցնում
ենք մեր հայկական դեմքը, մեր ճարտարապետության ավանդույթները»:
Շարունակելով Մինասյանն ասաց, որ անհրաժեշտ էր
խորհրդակցել Կասկադը նախագծած ճարտարապետների՝ Ջիմ
Թորոսյանի, Սարգիս ¶յուրզադյանի և Ասլան Մխիթարյանի
հետ:
Ըստ հանդիպման կազմակերպիչների, միայն օտարերկրացիների
կարծիքների վրա հիմնվելը կնշանակեր «հայ ճարտարապետներին
անտեսելով աղավաղել հայկական ճարտարապետական կառույցի
տեսքը»:
«Սա հեղինակային իրավունքների ոտնահարում է: Ինչպես
կընդունի, օրինակ, Նկարիչների միության նախագահ
Կարեն Աղամյանը, եթե նա մի նկար նկարի, իսկ ուրիշը
գա, կողքի անկյունում կատու նկարի կամ չգիտեմ ինչ»,
- ասում է Թատերական գործիչների միության նախագահ,
Պարոնյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար
Երվանդ Ղազանչյանը:
Ասուլիսին ներկա Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ
Սարգսյանը պաշտպանեց նախագիծը՝ ասելով, որ ԱՄՆ-ում
շատ քաղաքներ են հավակնել ¶աֆեսճյանի թանգարանին,
և հայաստանցիները պետք է ուրախ լինեն, որ նա ընտրել
է Հայաստանը:
Երբ հուլիսի 18-ին հիմնադրամն ի ցույց դրեց 3
նախագծերը, հիմնադրամի գործադիր տնօրեն Ջոն Ուոթերսը
շեշտեց, որ թանգարանային համալիրը կդառնա մշակութային
կենտրոն և կնպաստի տուրիզմի զարգացմանը:
Արվեստաբան Հենրիկ Իգիթյանի կարծիքով թանգարանի
շնորհիվ Հայաստանը կհայտնվի միջազգային արվեստագիտական
քարտեզի վրա:
«Նման հավաքածու ընդգրկող թանգարան չկա ոչ միայն
տարածաշրջանում, այլև ԱՊՀ երկրներում, - ասաց Իգիթյանը:
- Օրինակ՝ Պիկասոյի գործերից միայն Սանկտ-Պետերբուրգում
կա, իսկ ապակու ժամանակակից հավաքածուÝ և
արվեստի կարկառուն դեմքերի ստեղծագործությունները
տեսնելու համար ԱՊՀ երկրների արվեստագետների համար
առավել հարմար է գալ Հայաստան, քան ԱՄՆ»:
Ոչ բոլոր ճարտարապետներն են այն կարծիքին, որ
նոր նախագիծն ³Ýընդունելի է:
«Այս նոր կառույցը հետաքրքիր հակադրություն կլինի
երևանյան քարե ծանր շինություններին», - ասաց ճարտարապետ
Արմեն Նահապետյանը:
«Որքան էլ այս կառույցն իրականացվի ժամանակակից
լուծումներով, այն կներդաշնակի Երևանի ընդհանուր
ոճին և կպարունակի հայկական ճարտարապետությանը բնորոշ
տարրեր», - ավելացրեց հիմնադրամի գործադիր տնօրեն
Ուոթերսը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչու այս նախագծի
համար հայ ճարտարապետ չի ընտրվել, Ուոթերսը պատասխանեց.
- «Մենք չգտանք այստեղ միջազգային ճանաչում ունեցող
որևէ ճարտարապետական ընկերություն, բայց պարոն ¶աֆեսճյանը
շատ բարձր է գնահատում հայ ճարտարապետներին և նրանց
ստեղծած գործերը»:
Հիմնադրամի հավաստմամբ վերջնական ընտրությունը
կկայացվի մի քանի ամսից: Ակնկալվում է, որ թանգարանային
համալիրի շինարարությունը կավարտվի 2006 թվականին:
|