ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 August 1, 2003 




Հայացք դրսից. օտարերկրացու տեսակետն իր որդեգրած երկրի կյանքի մասին


Անցյալ շաբաթ մեզ մոտ ուշագրավ բան կատարվեց: Դուք հնարավոր է նկատեցիք, որ մենք մեկ տարեկան դարձանք, սակայն խոսքս դրա մասին չէ:

Անցյալ շաբաթ և կրկին անգամ այսօր «ԱրմենիաՆաուի» էջերում հայտնվեց Հայաստանում լրագրություն սովորող ամերիկահայ մի երիտասարդի անունը: Բայց միթե՞ ամեն ինչ հակառակը չպետք է լիներ: Միթե՞ հայ երիտասարդները չպետք է արևմտյան երկրներում մասնագիտական կրթություն ստանալու համար դռներ բախեին՝ թոշակների, դրամաշնորհների, նպաստների կամ ուսումնական պրակտիկայի հույսով:

Հազարավոր հայ երիտասարդներ այդպես են անում: Իսկ որքա՞ն հաճախ է լինում հակառակը: Լրագրության մեջ, որքան մեզ հայտնի է, դա տեղի չէր ունենում, քանի դեռ մի երկու տարի առաջ շվեյցարահայ Վիգեն Չեթերյանը չհիմնեց Լրատվ³ÙÇçáóÝ»ñÇ կովկասյան ինստիտուտը: ԼԿԻ-ն լրագրողներ է բերում Հայաստան՝ հիմնականում նախկին խորհրդային հանրապետություններից, ակադեմիական կրթություն տալու համար: «ԱրմենիաՆաուն» համագործակցում է ԼԿԻ-ի հետ և հնարավորություն է ընձեռում նրա ուսանողներին գործնականում կիրառել այն, ինչ նրանք սովորում են ԼԿԻ-ի լսարաններում:

Այսօրվա համարում դուք կգտնեք ԼԿԻ-ի շրջանավարտ մոլդավուհի Վիորիկա Վլադիկայի հոդվածը: Սակայն ավելի ուշագրավ է «ԱրմենիաՆաուի» պրակտիկանտներ Սոսի Էսաջանյանի և Լալա Դեմիրճյանի դեպքը:

Սոսին և Լալան Հայաստան են ժամանել Հայ երիտասարդների ֆեդերացիայի ամառային ծրագրի շրջանակներում: Ամեն տարի այդ կազմակերպության երիտասարդ անդամները գալիս են Հայաստան կամավորական աշխատանք կատարելու՝ միաժամանակ ծանոթանալով իրենց պատմական ժառանգությանը: Շատերն աշխատում են դպրոցներում ու Ù³ÝϳïÝ»ñáõÙ: Մենք ուրախ ենք, որ այս ամառ կարող ենք հնարավորություն տալ Լալային և Սոսիին, թեկուզև կարճ ժամանակով, կատարելագործելու իրենց լրագրողական հմտությունները՝ հույսով, որ մի օր դրանք կարող են օգտակար լինել և՛ նրանց, և՛ Հայաստանի համար:

22-ամյա Լալան մանկավարժություն է սովորում Բեյրութի Հայկազյան վարժարանում: Սոսին, որը նույնպես 22 տարեկան է, ավարտել է Մասաչուսեթսի Ֆրամինգեմի քոլեջի հոգեբանության բաժինը և շուտով վերադառնալու է այնտեղ ուսումն ասպիրանտուրայում շարունակելու համար:

Աղջիկները չէին ճանաչում իրար մինչև Հայաստան գալը: Իսկ մի քանի շաբաթ անց նրանց անունները միասին հայտնվեցին ամբողջ աշխարհում կարդացվող հոդվածների վրա: Մենք ուրախ ենք, որ կարող ենք նպաստել այդ միության կայացմանը:

Ես չգիտեմ, թե ինչպես են նրանց ընկերները տանն անցկացրել իրենց ամառային արձակուրդը, բայց կարող եմ ասել ձեզ, որ Լալան և Սոսին իրենց արձակուրդի մի մասն անց են կացրել սովորելով պատմություն պատմելու և պատմություն ցույց տալու տարբերությունը, ինչպես նաև ամբողջ նյութը մեկ պարբերությամբ ներկայացնելու նուրբ արվեստը:

Անցյալ շաբաթ մի օր մտա խմբագրատուն և տեսա, թե ինչպես են երկու աղջիկները նստել գրասեղանի մոտ, իսկ մեր լրագրողներից մեկը՝ ¶այանե Մկրտչյանն Էջմիածնից, ինչ-որ բան է բացատրում նրանց:

Բեյրութը հանդիպեց Բոստոնին, հետո հանդիպեց Էջմիածնին: Այդ պահին էր, որ ինձ թվաց, որ տեղի է ունենում ուշագրավ մի բան՝ տեղացին սովորեցնում է սփյուռքին: Դա պետք է ավելի հաճախ կատարվի:

Մոտ յոթ տարի առաջ ես եկա Հայաստան ամերիկյան մի լրագրի առաջադրանքով՝ հոդված գրել մի կազմակերպության մասին, որի մասին կարող եք կարդալ մեր առաջնորդող հոդվածում:

Դոկտոր Ռոջեր Օհանեսյանի աշխատանքը ոգեշնչեց ինձ գտնել իմ հմտությունները կիրառելու մի այնպիսի ձև, որը կգերազանցեր մասնագիտական բավարարվածության կաշկանդող սահմանները: Նույն պատճառներն էին այստեղ բերել իմ գործընկեր Թոնի Հալփինին: Մենք դեռ չենք հասել դոկտոր Օհանեսյանի Հայկական ակնաբուժական ծրագրի հաջողությանը (միգուցե շարժական խմբագրատու՞ն բացենք, հըմ):

Սակայն այն, որ հասել ենք այն մակարդակին, որ կարող ենք մեր փորձն ու հմտությունները սովորեցնել անգամ ոչ տեղացիներին, խոսում է այն մասին, որ ճիշտ ուղու վրա ենք:



According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 

  Inside
 

In Search of Answers: Trial begins in murder of Tigran Naghdalyan

Full story

 
 
 
 

Report: Number of infant deaths 12 times higher in Caucasus countries

Full story

 
 
 

Remembered for Smiles: Acting community and fans pay tribute to Khostikyan

Full story

 
 

 


The Week in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

About 10 to 15 students sat outside the Presidential Residence in Yerevan Thursday to protest the closing of student hostels. They held banners saying "Think about future students" and "Mr. President are you with us?" The government is dismantling the student hostels, forcing non-resident students to find other housing.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.