Անցյալ շաբաթ մեզ
մոտ ուշագրավ բան կատարվեց: Դուք հնարավոր է նկատեցիք,
որ մենք մեկ տարեկան դարձանք, սակայն խոսքս դրա մասին
չէ:
Անցյալ շաբաթ և կրկին անգամ այսօր «ԱրմենիաՆաուի»
էջերում հայտնվեց Հայաստանում լրագրություն սովորող
ամերիկահայ մի երիտասարդի անունը: Բայց միթե՞ ամեն
ինչ հակառակը չպետք է լիներ: Միթե՞ հայ երիտասարդները
չպետք է արևմտյան երկրներում մասնագիտական կրթություն
ստանալու համար դռներ բախեին՝ թոշակների, դրամաշնորհների,
նպաստների կամ ուսումնական պրակտիկայի հույսով:
Հազարավոր հայ երիտասարդներ այդպես են անում:
Իսկ որքա՞ն հաճախ է լինում հակառակը: Լրագրության
մեջ, որքան մեզ հայտնի է, դա տեղի չէր ունենում,
քանի դեռ մի երկու տարի առաջ շվեյցարահայ Վիգեն
Չեթերյանը չհիմնեց Լրատվ³ÙÇçáóÝ»ñÇ
կովկասյան ինստիտուտը: ԼԿԻ-ն լրագրողներ է բերում
Հայաստան՝ հիմնականում նախկին խորհրդային հանրապետություններից,
ակադեմիական կրթություն տալու համար: «ԱրմենիաՆաուն»
համագործակցում է ԼԿԻ-ի հետ և հնարավորություն է
ընձեռում նրա ուսանողներին գործնականում կիրառել
այն, ինչ նրանք սովորում են ԼԿԻ-ի լսարաններում:
Այսօրվա համարում դուք կգտնեք ԼԿԻ-ի շրջանավարտ
մոլդավուհի Վիորիկա Վլադիկայի հոդվածը: Սակայն ավելի
ուշագրավ է «ԱրմենիաՆաուի» պրակտիկանտներ Սոսի Էսաջանյանի
և Լալա Դեմիրճյանի դեպքը:
Սոսին և Լալան Հայաստան են ժամանել Հայ երիտասարդների
ֆեդերացիայի ամառային ծրագրի շրջանակներում: Ամեն
տարի այդ կազմակերպության երիտասարդ անդամները գալիս
են Հայաստան կամավորական աշխատանք կատարելու՝ միաժամանակ
ծանոթանալով իրենց պատմական ժառանգությանը: Շատերն
աշխատում են դպրոցներում ու Ù³ÝϳïÝ»ñáõÙ:
Մենք ուրախ ենք, որ այս ամառ կարող ենք հնարավորություն
տալ Լալային և Սոսիին, թեկուզև կարճ ժամանակով,
կատարելագործելու իրենց լրագրողական հմտությունները՝
հույսով, որ մի օր դրանք կարող են օգտակար լինել
և՛ նրանց, և՛ Հայաստանի համար:
22-ամյա Լալան մանկավարժություն է սովորում Բեյրութի
Հայկազյան վարժարանում: Սոսին, որը նույնպես 22
տարեկան է, ավարտել է Մասաչուսեթսի Ֆրամինգեմի քոլեջի
հոգեբանության բաժինը և շուտով վերադառնալու է այնտեղ
ուսումն ասպիրանտուրայում շարունակելու համար:
Աղջիկները չէին ճանաչում իրար մինչև Հայաստան
գալը: Իսկ մի քանի շաբաթ անց նրանց անունները միասին
հայտնվեցին ամբողջ աշխարհում կարդացվող հոդվածների
վրա: Մենք ուրախ ենք, որ կարող ենք նպաստել այդ
միության կայացմանը:
Ես չգիտեմ, թե ինչպես են նրանց ընկերները տանն
անցկացրել իրենց ամառային արձակուրդը, բայց կարող
եմ ասել ձեզ, որ Լալան և Սոսին իրենց արձակուրդի
մի մասն անց են կացրել սովորելով պատմություն պատմելու
և պատմություն ցույց տալու տարբերությունը, ինչպես
նաև ամբողջ նյութը մեկ պարբերությամբ ներկայացնելու
նուրբ արվեստը:
Անցյալ շաբաթ մի օր մտա խմբագրատուն և տեսա, թե
ինչպես են երկու աղջիկները նստել գրասեղանի մոտ,
իսկ մեր լրագրողներից մեկը՝ ¶այանե Մկրտչյանն
Էջմիածնից, ինչ-որ բան է բացատրում նրանց:
Բեյրութը հանդիպեց Բոստոնին, հետո հանդիպեց Էջմիածնին:
Այդ պահին էր, որ ինձ թվաց, որ տեղի է ունենում
ուշագրավ մի բան՝ տեղացին սովորեցնում է սփյուռքին:
Դա պետք է ավելի հաճախ կատարվի:
Մոտ յոթ տարի առաջ ես եկա Հայաստան ամերիկյան
մի լրագրի առաջադրանքով՝ հոդված գրել մի կազմակերպության
մասին, որի մասին կարող եք կարդալ մեր առաջնորդող
հոդվածում:
Դոկտոր Ռոջեր Օհանեսյանի աշխատանքը ոգեշնչեց ինձ
գտնել իմ հմտությունները կիրառելու մի այնպիսի ձև,
որը կգերազանցեր մասնագիտական բավարարվածության
կաշկանդող սահմանները: Նույն պատճառներն էին այստեղ
բերել իմ գործընկեր Թոնի Հալփինին: Մենք դեռ չենք
հասել դոկտոր Օհանեսյանի Հայկական ակնաբուժական
ծրագրի հաջողությանը (միգուցե շարժական խմբագրատու՞ն
բացենք, հըմ):
Սակայն այն, որ հասել ենք այն մակարդակին, որ
կարող ենք մեր փորձն ու հմտությունները սովորեցնել
անգամ ոչ տեղացիներին, խոսում է այն մասին, որ ճիշտ
ուղու վրա ենք:
|