![](../001.jpg) |
ÚàôÜÆêºü-Ç
·áñͳ¹Çñ
ïÝûñ»Ý
ø»ñáÉ ´»É³ÙÇÝ: |
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) զեկույցը
մեղադրում է Հայաստանին, եվրոպական և ԱՊՀ որոշ երկրների
մանկական մահացիության նվազեցված ցուցանիշներ ներկայացնելու
համար:
«Մեր հետազոտությունը ցույց է տվել, որ մանկական
մահացիությունը մեծ խնդիր է այս երկրներում, և որ
իրական թվերը գերազանցում են պաշտոնական տվյալները»,
- ասաց ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քերոլ Բելամին:
Խոսելով հետազոտված երկրներում տիրող ընդհանուր
պայմանների մասին, նա ավելացրեց. - «Մենք խորացել
ենք պաշտոնական վիճակագրության տվյալների մեջ և
զրուցել ենք մայրերի հետ նրանց տներում: Նրանց պատմությունները
խոսում են նորածին երեխաների շրջանում առկա ճգնաժամի
մասին»:
Համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի սոցիալական վերահսկողության
2003 թվականի զեկույցի, մանկական մահացիության մակարդակը
Կովկասում և Կենտրոնական Ասիայում 12 անգամ ավելի
բարձր է, քան արևմուտքի զարգացած երկրներում:
Անցյալ շաբաթ կազմակերպության զեկույցը Հռոմում
ներկայացնելիս Բելամին նշել է, որ որոշ երկրներում
մինչև մեկ տարեկան երեխաների մահացիության մակարդակը
չորս անգամ գերազանցում է պաշտոնական տվյալները:
Զեկույցում այդ երկրներում մանկական մահացիության
պաշտոնական տվյալները համեմատվում են կանանց հետ
անձնական հարցազրույցներում հավաքած տվյալներ հետ:
Զեկույցի Հայաստանին վերաբերող մասում նշվում
է (հիմնվելով 2000-2001 թթ. հետազոտությունների
վրա), որ այստեղ գրանցվել է 36 մահվան դեպք յուրաքանչյուր
1000 կենդանի ծնունդներում: Այս տվյալները կտրուկ
տարբերվում են պաշտոնական տվյալներից, որոնք արձանագրում
են 15 մահվան դեպք յուրաքանչյուր 1000 կենդանի ծնունդներում:
![](../002.jpg) |
ì³Ñ³Ý
äáÕáëÛ³ÝÁ
ѳí³ëïáõÙ
¿, áñ ³éáÕç³å³ÑáõÃÛ³Ý
ݳ˳ñ³ñáõÃÛáõÝÁ
ÙÇçáóÝ»ñ
ÏÓ»éݳñÏÇ
Ù³ÝáõÏÝ»ñÇ
íÇ׳ÏÁ
µ³ñ»É³í»Éáõ
ѳٳñ: |
(Համեմատության կարգով նշենք, որ Ադրբեջանում
պաշտոնական տվյալներով յուրաքանչյուր 1000 ծննդին
ընկնում է 17 մահվան դեպք, իսկ ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցի
տվյալներով՝ 74 մահվան դեպք:)
Ի պատասխան ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցի, Հայաստանի առողջապահության
նախարարության պաշտոնատար անձինք պնդում են, որ
մանկական մահացիության իրենց ներկայացրած պաշտոնական
տվյալները ճիշտ են, քանի որ դրանք գալիս են ծննդատներից
և պոլիկլինիկաներից:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակում նույնպես
ասում է, որ ճիշտ են և՛ առողջապահության նախարարության,
և՛ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալները: Նրանց հավաստմամբ անհամապատասխանությունները
պայմանավորված են տվյալների հավաքման տարբեր մեթոդներով:
Անցյալ ուրբաթ օրը կայացած մամլո ասուլիսում առողջապահության
նախարարության առաջին օգնության բաժնի վարիչ Վահան
Պողոսյանը նշեց, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցը հիմնվում
է անհատների պատմությունների վրա, և զեկույցում
ընդգրկված որոշ դեպքեր վերաբերում են աբորտներին
և տան պայմաններում կատարված ծննդաբերություններին,
որոնք մահացու ելք են ունեցել:
Սակայն Պողոսյանն ավելացրեց, որ հանրապետության
ծննդատների պայմանները մտահոգության տեղիք են տալիս
և ընդունեց, որ իրականացվող գրանցումների մակարդակը
ցածր է: Շարունակելով նա ասաց. - «Առողջապահության
նախարարությունը միջոցներ կձեռնարկի տան պայմաններում
ծնված երեխաների քանակը կրճատելու ուղղությամբ և
ավելի շատ միջոցներ կուղղի մայրերի և նորածինների
խնամքի բարելավմանը»:
Հայաստանցի բժիշկները մանկական մահացիության բարձր
մակարդակը վերագրում են աղքատությանը, մայրերի առողջության
ապահովման և ընդհանուր առողջապահական ծառայությունների
ցածր մակարդակին:
«Բոլոր կանայք ... սկսում են հոգալ իրենց առողջության
մասին, երբ հղիանում են, - ասում է թիվ 8 պոլիկլինիկայի
կանանց խորհրդատվության բաժնի վարիչ գինեկոլոգ Էֆրոսիա
Նահապետյանը: - Շատ դեպքերում նրանց ունեցած խնդիրները
հնարավոր կլիներ կանխել կամ խուսափել դրանցից, եթե
նրանք և նրանց ամուսինները դիմած լինեին բժշկին
հղիությունից առաջ»:
![](../003.jpg) |
¶ÇÝ»ÏáÉá·
¾ýñáëdz
ܳѳå»ïÛ³ÝÝ
³ëáõÙ ¿,
áñ ϳݳÛù
å»ïù ¿ ëÏë»Ý
Ñá· ï³Ý»É
Çñ»Ýó ³éáÕçáõÃÛ³Ý
Ù³ëÇÝ ÙÇÝã¢
ÑÕÇáõÃÛáõÝÁ: |
Ինչ վերաբերում է Հայաստանում մանկական մահացիության
տվյալների նվազեցմանը, Նահապետյանը վերագրում է
դա սովորական թյուրիմացությանը:
«Երբ խոսում ենք մանկական մահացիության մասին,
պետք է բաժանենք այն երեք խմբի, - ասում է նա: -
Նախածննդային շրջանը տևում է հղիության 28-րդ շաբաթից
մինչև ծնվելուց հետո 7-րդ օրը: 2001 թվին առողջապահության
նախարարության Հայաստանում իրականացրած հետազոտությունը
ցույց է տվել 15 մահվան դեպք 1000 կենդանի ծնունդներում:
Սա էլ պաշտոնական և ճիշտ վիճակագրությունն է»: Նահապետյանի
խոսքերով վաղ շրջանը տևում է մինչև երեխայի կյանքի
առաջին ամսի ավարտը, որին հաջորդում է մանկական
շրջանը՝ մինչև մեկ տարին:
Տվյալների մÇջև առկա անհամապատասխանությունը
կարող է մնացուկ լինել խորհրդային ժամանակներից,
երբ մանկական մահացիության աճի գրանցման դեպքում
հիվանդանոցները և բուժանձնակազմը ենթարկվում էին
տույժերի:
Ըստ Ֆլորենցիայում գտնվող ՅՈՒՆԻՍԵՖ-ի Նորածինների
հետազոտման կենտրոնի զեկույցի, մանուկների մահվան
դեպքերի մեծ մասը կարելի է կանխել:
Սոցիալական վերահսկողության զեկույցը տարածաշրջանային
ամենամյա զեկույց է, որն ուսումնասիրում է երեխաների
բարեկեցության մակարդակը Կենտրոնական և Արևելյան
Եվրոպայի, ինչպես նաև ԱՊՀ անցումային երկրներում:
|