![](/2003/august01/news/insearchfor/001.jpg) |
²ñÙ»Ý
ê³ñ·ëÛ³ÝÁ
Ù»Õ³¹ñíáõÙ
¿ Ñ»éáõëï³Éñ³·ñáÕ
îÇ·ñ³Ý
ܳչ³ÉÛ³ÝÇ
Ù³Ñí³Ý
Ù»ç: |
Երեքշաբթի օրը սկսվեց Հանրային հեռուստառադիոյի
խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության գործի
դատավարությունը: Նաղդալյանը սպանվել էր անցյալ
տարվա դեկտեմբերի 28-ին Երևանի Զաքյան փողոցում
գտնվող ծնողների բնակարանից դուրս գալիս:
Այս սպանությունը մեծ աղմուկ բարձրացրեց Հայաստանի
քաղաքական շրջանակներում: Լրագրող Նաղդալյանը նախագահ
Ռոբերտ Քոչարյանի ակտիվ կողմնակիցներից էր, և ըստ
էության այդ պաշտոնին էր նշանակվել նախագահի կողմից:
Նրա սպանությունը տեղի ունեցավ նախագահական ընտրական
քարոզարշավը սկսվելուց ընդամենը մի քանի շաբաթ առաջ
և հիմք ծառայեց ենթադրությունների համար, իբր սպանությունը
պատվիրել էին ընդդիմադիր կուսակցությունները:
Ավելի ուշ երևան եկած վարկածով Նաղդալյանին սպանել
էին, քանի որ նա կարևոր տեղեկություններ ուներ հոկտեմբերի
27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած սպանությունների
մասին և հրավիրվելու էր վկայություն տալու, ինչը
կարող էր ենթադրել կառավարության որոշ անդամների
մեղսակցությունը սպանություններին:
Սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայր գործարար
Արմեն Սարգսյանը սպանության մեջ 13 մեղադրվողներից
մեկն է: Ըստ քրեական գործի նյութերի Արմեն Սարգսյանը
75000 դոլար է վճարել Նաղդալյանին սպանելու համար:
Նախագահական ընտրությունների նախնական արդյունքները
հայտարարելուց մի քանի ժամ առաջ գլխավոր դատախազությունը
հայտարարություն արեց սպանության բացահայտման մասին:
Դրանից մոտ 10 օր հետո հայտարարվեց Արմեն Սարգսյանի
մեղսակցության մասին, ինչը դրդեց նրա եղբորը՝ նախկին
վարչապետ Արամ Սարգսյանին, հայտարարություն անել
իր եղբոր անմեղության մասին:
Նաղդալյանի գործի դատավարության բացման օրը մեծ
թվով մարդիկ էին հավաքվել, այդ թվում՝ սպանվածի
հայրը, քույրը, այրին և գործընկերները:
Ներկա էին նաև քաղաքական գործիչներ, որոնց թվում
էին «Արդարություն» դաշինքի ղեկավար (և նախկին նախագահական
թեկնածու) Ստեփան Դեմիրճյանը, Շավարշ Քոչարյանը,
Արշակ Սադոյանը և Ռաֆֆի Հովհաննիսյանը:
«Ես հաստատ համոզված եմ, որ կատարողներն այդ մարդիկ
են, - ասել է զոհի հայրը՝ Հովհաննես Նաղդալյանը:
- Ես սպանողին անձամբ եմ տեսել մեր բակում պտտվելիս:
Ինքն էլ հաստատել է, որ եղել է այնտեղ»:
Մեղադրյալների մեջ է Ջոն Հարությունյանը՝ ղարաբաղցի
չորս ամբաստանյալներից մեկը: Ենթադրվում է, որ Նաղդալյանի
հայրը հենց նրան է տեսել:
«Պատվիրատուի հարցում ես առայժմ ոչինչ չեմ կարող
ասել, մինչև Արմեն Սարգսյանը չխոսի այդ մասին: Ես
այդ մասին հետո կխոսեմ, եթե հարկ լինի: Իհարկե գիտեմ
ովքեր են, բայց այսօր չեմ կարող ասել», - ասաց նա:
Ըստ մեղադրական եզրակացության սպանության մոտիվն
է «շահադիտական նկատառումները» և «հոկտեմբերի 27-ի
վերաբերյալ Տիգրան Նաղդալյանի վարած հեռուստահաղորդումները
և նրա ծառայական գործունեությունը», սակայն Հովհաննես
Նաղդալյանին կապը խորհրդարանի սպանություններին
այնքան էլ համոզիչ չի թվում:
«Դեռ լրիվ չեմ կարող ասել, որովհետև ինչ-որ կասետի
անուն են տալիս, 27-ի դեպքերն են կապում անհիմն»,
- ասում է Նաղդալյանը:
Դատարանում Արմեն Սարգսյանի շահերի ներկայացուցիչ,
փաստաբան Ռոբերտ ¶րիգորյանի գնահատմամբ սպանության
մոտիվը, ըստ գործում եղած նյութերի, ենթադրություն
է, ինչը չի կարող դրվել մեղադրանքի հիմքում, բայց
այս դեպքում դրվել է:
«Քրեական գործում չկան սպանության մոտիվը հաստատող
ապացույցներ», - ասում է փաստաբանը:
![](/2003/august01/news/insearchfor/002.jpg) |
ܳËÏÇÝ
í³ñã³å»ï
²ñ³Ù ê³ñ·ëÛ³ÝÁ
(³çÇó), ì³½·»Ý
¢ ²ñÙ»Ý
ê³ñ·ëÛ³ÝÝ»ñÇ
»Õµ³ÛñÁ,
ËáëáõÙ
¿ Ù»Ï ³ÛÉ
²ñ³Ù ê³ñ·ëÛ³ÝÇ
(ݳËÏÇÝ
ݳ˳·³Ñ³Ï³Ý
ûÏݳÍáõ)
Ñ»ï: лïÇÝ
åɳÝáõÙ
è³ýýÇ ÐáíѳÝÝÇëÛ³ÝÁ
ËáëáõÙ
¿ ݳ˳·³Ñ³Ï³Ý
ûÏݳÍáõ
êï»÷³Ý
¸»ÙÇñ×Û³ÝÇ
Ñ»ï: |
Արամ Սարգսյանը դատարան է եկել ևս մեկ անգամ հայտարարելու,
որ իր եղբայրն անմեղ է, ասելով, որ Արմեն Սարգսյանը
«քաղաքականության հետ ոչ մի կապ չունի»:
Դահլիճում տիրող ընդհանուր մթնոլորտը Արամ Սարգսյանին
ստիպեց զուգահեռներ անցկացնել այս և հոկտեմբերի
27-ի դեպքերի հետ կապված Նաիրի Հունանյանի և նրա
հանցակիցների դատավարության միջև:
«Մեկուսարանում եղբորս տեղավորել են «27»-ի ամբաստանյալների
կողքին: Հենց այս դահլիճում, նույն տեղում, որտեղ
Հունանյանն է նստում, Արմենին նստեցնելը հիշեցնում
է, որ որոշ մարդիկ որոշակի շեղումներ ունեն», -
ասաց նա:
Սարգսյան ընտանիքի շահերը ներկայացնող ռուս փաստաբան
Օլեգ Յունոշևն առաջինն էր, որ կապեց Նաղդալյանի
սպանությունը և հոկտեմբերի 27-ի դեպքերը: Յունոշևը
համոզված է, որ եթե գործով պոտենցիալ վկա Նաղդալյանն
արդեն վկայություն տված լիներ, ապա նրան չէին սպանի:
Այն ժամանակ Յունոշևին քննադատեցին նման դրամատիկ
հայտարարության համար, և հարց առաջ քաշեցին, թե
ինչու դա տեղի ունեցավ նախընտրական արշավի մեկնարկից
անմիջապես առաջ:
Այժմ, սակայն, այդ հնարավոր կապը մեծ հետաքրքրություն
կներկայացնի, երբ հաջորդ շաբաթ վերսկսվի Նաղդալյանի
գործի դատավարությունը:
|