ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 August 1, 2003 




Թեժ թեմաներ. ընդունելության մրցակցությունը սրվում է ամառային քննությունների ժամանակ


 
§ØÇ·áõó», »Ã» ³í»ÉÇ áõÅ»Õ ë»ÕÙ»Ù ·ÉáõËë...¦
Եթե ամառը դպրոցականների համար ավանդաբար արձակուրդների սեզոն է, և նրանք երեք ամիս մոռանում են դպրոցի մասին, ապա այն դեռահասների համար, ովքեր փորձում են հաջորդ քայլով բուհ ընդունվել, ամառը բոլորովին այլ բան է:

17-ամյա Լիլիթ Ասատրյանի և նրա նմանների համար սա նյարդային և լարված ամառ է:

Առավոտյան և երեկոյան նա զբաղված է իր պարապմունքներով, իսկ կեսօրին, մինչ նրա ընկերները գուցե վայելում են երևանյան սրճարանները, աղջիկը շրջապատված է գրքերով:

«Այս պահին ինձ թվում է, որ սա իմ կյանքի ամենամեծ փորձությունն ու ամենադժվար շրջանն է, - ասում է Լիլիթը: - Երկու տարի շարունակ պարապել եմ, որպեսզի հասնեմ նպատակիս՝ ընդունվեմ բարձրագույն ուսումնական հաստատություն: Այդ ամենի արդյունքը կերևա այս ամռանը»:

Լիլիթը, իր հազարավոր հասակակիցների նման, ամառվա այս տոթ ու հուզումնալից ամիսներին պատրաստվում է բացել իր կյանքի ճանապարհը, որը սկսվում է բուհական կրթությամբ:

«Դիմել եմ կիբեռնետիկայի բաժին, և եթե հաջողվի, շատ հետաքրքիր մասնագիտություն կստանամ ու լավ աշխատանք կունենամ: Բացի այդ, կրթությունը հնարավորություն կընձեռի ինձ առավել կրթված ու հետաքրքիր շրջապատ ունենալ», - ասում է Լիլիթը:

Մեծամասնության նպատակը նույնն է՝ լավ ապագա ապահովել, շարունակել ուսումն արտասահմանում կամ լավ վարձատրվող աշխատանք գտնել: Իսկ տղաներից ոմանց համար բուհը զինվորական ծառայությունից խուսափելու միջոց է: Բոլորի համար հուլիս-օգոստոս ամիսներին մայրաքաղաքի բուհերն ու դրանց մերձակա տարածքները վերածվում են նյարդային սպասման կենտրոնների:

Դիմորդները սրտի թրթիռով մտնում են քննասենյակներ, մինչ դրսում՝ շենքերի ստվերի տակ կանգնած, նրանց անհամբերությամբ սպասում են ծնողները: Եվ վայ այն ուսանողին, որը բոլորից շուտ ավարտում և դուրս է գալիս շենքից: Նրա վրա է տեղում ծնողների հարցերի տարափը, որոնք անհամբերությամբ սպասում են որևէ ակնարկի իրենց երեխայի ճակատագրի վերաբերյալ:

Սա պատմություն է, որը կրկնվում է ամեն տարի, և բազմաթիվ խոսակցությունների և բամբասանքների թեմա դառնում:

Այս տարին ևս ծանրաբեռնված է, քանի որ չնայած սոցիալական պայմաններին ու դժվարություններին, երիտասարդները ջանասիրաբար պատրաստվում են, ծնողները համառում են, իսկ դիմորդների թիվը տարեցտարի աճում է:

Ըստ վիճակագրության, 2003 թվականին հանրապետությունում գրանցվել են պետական բուհերի ուսանող դառնալու ակնկալիք ունեցող 17180 դիմորդներ:

«Տարեցտարի դիմորդների թիվը մեծանում է, - ասում է Հայաստանի հանրապետության պետական բուհերի ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաղարշակ Խաչատրյանը: - Ինչպես միշտ, այս տարի ևս հետաքրքրություն է նկատվում որոշակի մասնագիտությունների և բուհերի նկատմամբ»:

Խաչատրյանի հավաստմամբ, յուրաքանչյուր ժամանակաշրջան ունի իր սիրված մասնագիտությունները և, հետևաբար, այդ ժամանակահատվածում նկատվում է դիմորդների ամենամեծ հոսքը տվյալ ֆակուլտետներ:
§ú¯, »ë ·Çï»Ù, »ë ·Çï»Ù ³Ûë Ù»ÏÁ¦:

Այս տարի ամենից շատ դիմորդներ գրանցվել են Երևանի պետական համալսարանում, որին հաջորդում է Հայաստանի պետական արտարագիտական համալսարանը, այնուհետև, որքան էլ զարմանալի է, գալիս է Հայկական մանկավարժական ինստիտուտը: Չորորդ տեղը զբաղեցնում է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը:

Դիտարկումները ցույց են տալիս, áñ այս տարի առավել մեծ մասսայականություն են վայելում բարձր տեխնոլոգիաների ոլորտին առնչվող մասնագիտությունները, որի արդյունքում առավել մեծ թվով դիմորդներ գրանցվել են ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկայի և Երևանի ճարտարագիտական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետներում՝ հույս ունենալով ձեռք բերել ծրագրավորողի մասնագիտություն և հետագայում գտնել լավ վարձատրվող աշխատանք:

Ինչպես նախկին տարիներին, այնպես էլ այս տարի մեծ թվով դիմորդներ ընտրել են «ավանդական» ֆակուլտետներ՝ օտար լեզուների, տնտեսագիտության, իրավաբանության, բանասիրության և այլն:

«Որքան էլ զարմանալի է, անցյալ տարվա համեմատությամբ դիմորդների կտրուկ աճ է գրանցվել Հայկական մանկավարժական ինստիտուտում և ¶յուղատնտեսական ակադեմիայում, - ասում է Վաղարշակ Խաչատրյանը: - Նման հետաքրքրությունը պայմանավորված է ինչպես այդ ինստիտուտներում նոր բաժինների առկայությամբ, այնպես էլ այլ հանգամանքներով»:

Խաչատրյանի հավաստմամբ քաջալերող է այն փաստը, որ այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների, Գյուղակադեմիա դիմողների մեջ առավել մեծ թիվ են կազմում ոչ թե մայրաքաղաքի, այլ գյուղական համայնքների երիտասարդները:

«Մասնագիտություններ կան, որոնք գյուղերում այսօր շատ արդիական են, սակայն մասնագետներ չկան, և այդ բացը փորձում են լրացնել երիտասարդները, - ասում է Խաչատրյանը: - Այս ամենը, ինչ խոսք, ապագայում կունենա իր դրական հետևանքը»:
²Ù³éÁ ë»ñï»Éáõ Å³Ù³Ý³Ï ¿ µáõÑ»ñ ÁݹáõÝíáÕÝ»ñÇ Ñ³Ù³ñ:

Իսկ ինչ վերաբերում է մանկավարժի չարչրկված մասնագիտությանը, որը հատկապես վերջին տարիներին՝ ցածր աշխատավարձի և վատ աշխատանքային պայմանների պատճառով հետին պլան էր մղված, այսօր իրավիճակը կարծես փոխվում է:

«Շատ են դիմորդները Մանկավարժական ինստիտուտ, - ասում է Խաչատրյանը, - ինչը բացատրվում է այն հանգամանքով, որ աճել է պետության հետաքրքրությունը և հոգատարությունը ուսուցիչների հանդեպ: Ուսուցիչների աշխատավարձը տարեցտարի բարձրանում է, կան նրանց սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրեր, և այդ պատճառով այսօր շատերն են ձգտում մանկավարժական կրթության, ինչը գովելի է»:

Այս տարի ևս, այլ մոդայիկ մասնագիտությունների համեմատությամբ, ավելի քիչ ժողովրդականություն են վայելում քիմիայի, ֆիզիկայի և այլ բնագիտական ֆակուլտետները:

17180 դիմորդների գրեթե կեսը չեն հասնի իրենց կրթական նպատակներին, քանի որ պետական բուհերում ուսանելու հնարավորություն կստանան միայն 9790 ուսանողներ: Միայն 4144 ուսանող կսովորի անվճար, 5646-ը ստիպված կլինի վճարել:

Իսկ այն դիմորդները, որոնք դուրս կմնան մրցույթից, կամ կընտրեն մասնավոր բուհերը, կամ էլ կսպասեն մյուս տարվա ընդունելության քննություններին, երբ այս գործընթացը կրկնվի:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 

  Inside
 

In Search of Answers: Trial begins in murder of Tigran Naghdalyan

Full story

 
 
 
 

Report: Number of infant deaths 12 times higher in Caucasus countries

Full story

 
 
 

Remembered for Smiles: Acting community and fans pay tribute to Khostikyan

Full story

 
 

 


The Week in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

About 10 to 15 students sat outside the Presidential Residence in Yerevan Thursday to protest the closing of student hostels. They held banners saying "Think about future students" and "Mr. President are you with us?" The government is dismantling the student hostels, forcing non-resident students to find other housing.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.