![](../001.jpg) |
§ØÇ·áõó»,
»Ã» ³í»ÉÇ
áõÅ»Õ ë»ÕÙ»Ù
·ÉáõËë...¦ |
Եթե ամառը դպրոցականների համար ավանդաբար արձակուրդների
սեզոն է, և նրանք երեք ամիս մոռանում են դպրոցի մասին,
ապա այն դեռահասների համար, ովքեր փորձում են հաջորդ
քայլով բուհ ընդունվել, ամառը բոլորովին այլ բան է:
17-ամյա Լիլիթ Ասատրյանի և նրա նմանների համար
սա նյարդային և լարված ամառ է:
Առավոտյան և երեկոյան նա զբաղված է իր պարապմունքներով,
իսկ կեսօրին, մինչ նրա ընկերները գուցե վայելում
են երևանյան սրճարանները, աղջիկը շրջապատված է գրքերով:
«Այս պահին ինձ թվում է, որ սա իմ կյանքի ամենամեծ
փորձությունն ու ամենադժվար շրջանն է, - ասում է
Լիլիթը: - Երկու տարի շարունակ պարապել եմ, որպեսզի
հասնեմ նպատակիս՝ ընդունվեմ բարձրագույն ուսումնական
հաստատություն: Այդ ամենի արդյունքը կերևա այս ամռանը»:
Լիլիթը, իր հազարավոր հասակակիցների նման, ամառվա
այս տոթ ու հուզումնալից ամիսներին պատրաստվում
է բացել իր կյանքի ճանապարհը, որը սկսվում է բուհական
կրթությամբ:
«Դիմել եմ կիբեռնետիկայի բաժին, և եթե հաջողվի,
շատ հետաքրքիր մասնագիտություն կստանամ ու լավ աշխատանք
կունենամ: Բացի այդ, կրթությունը հնարավորություն
կընձեռի ինձ առավել կրթված ու հետաքրքիր շրջապատ
ունենալ», - ասում է Լիլիթը:
Մեծամասնության նպատակը նույնն է՝ լավ ապագա ապահովել,
շարունակել ուսումն արտասահմանում կամ լավ վարձատրվող
աշխատանք գտնել: Իսկ տղաներից ոմանց համար բուհը
զինվորական ծառայությունից խուսափելու միջոց է:
Բոլորի համար հուլիս-օգոստոս ամիսներին մայրաքաղաքի
բուհերն ու դրանց մերձակա տարածքները վերածվում
են նյարդային սպասման կենտրոնների:
Դիմորդները սրտի թրթիռով մտնում են քննասենյակներ,
մինչ դրսում՝ շենքերի ստվերի տակ կանգնած, նրանց
անհամբերությամբ սպասում են ծնողները: Եվ վայ այն
ուսանողին, որը բոլորից շուտ ավարտում և դուրս է
գալիս շենքից: Նրա վրա է տեղում ծնողների հարցերի
տարափը, որոնք անհամբերությամբ սպասում են որևէ
ակնարկի իրենց երեխայի ճակատագրի վերաբերյալ:
Սա պատմություն է, որը կրկնվում է ամեն տարի,
և բազմաթիվ խոսակցությունների և բամբասանքների թեմա
դառնում:
Այս տարին ևս ծանրաբեռնված է, քանի որ չնայած
սոցիալական պայմաններին ու դժվարություններին, երիտասարդները
ջանասիրաբար պատրաստվում են, ծնողները համառում
են, իսկ դիմորդների թիվը տարեցտարի աճում է:
Ըստ վիճակագրության, 2003 թվականին հանրապետությունում
գրանցվել են պետական բուհերի ուսանող դառնալու ակնկալիք
ունեցող 17180 դիմորդներ:
«Տարեցտարի դիմորդների թիվը մեծանում է, - ասում
է Հայաստանի հանրապետության պետական բուհերի ընդունելության
հանրապետական ընդունող հանձնաժողովի պատասխանատու
քարտուղար Վաղարշակ Խաչատրյանը: - Ինչպես միշտ,
այս տարի ևս հետաքրքրություն է նկատվում որոշակի
մասնագիտությունների և բուհերի նկատմամբ»:
Խաչատրյանի հավաստմամբ, յուրաքանչյուր ժամանակաշրջան
ունի իր սիրված մասնագիտությունները և, հետևաբար,
այդ ժամանակահատվածում նկատվում է դիմորդների ամենամեծ
հոսքը տվյալ ֆակուլտետներ:
![](../002.jpg) |
§ú¯,
»ë ·Çï»Ù,
»ë ·Çï»Ù
³Ûë Ù»ÏÁ¦: |
Այս տարի ամենից շատ դիմորդներ գրանցվել են Երևանի
պետական համալսարանում, որին հաջորդում է Հայաստանի
պետական արտարագիտական համալսարանը, այնուհետև,
որքան էլ զարմանալի է, գալիս է Հայկական մանկավարժական
ինստիտուտը: Չորորդ տեղը զբաղեցնում է Երևանի պետական
տնտեսագիտական ինստիտուտը:
Դիտարկումները ցույց են տալիս, áñ
այս տարի առավել մեծ մասսայականություն են վայելում
բարձր տեխնոլոգիաների ոլորտին առնչվող մասնագիտությունները,
որի արդյունքում առավել մեծ թվով դիմորդներ գրանցվել
են ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկայի և Երևանի ճարտարագիտական
համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետներում՝ հույս
ունենալով ձեռք բերել ծրագրավորողի մասնագիտություն
և հետագայում գտնել լավ վարձատրվող աշխատանք:
Ինչպես նախկին տարիներին, այնպես էլ այս տարի
մեծ թվով դիմորդներ ընտրել են «ավանդական» ֆակուլտետներ՝
օտար լեզուների, տնտեսագիտության, իրավաբանության,
բանասիրության և այլն:
«Որքան էլ զարմանալի է, անցյալ տարվա համեմատությամբ
դիմորդների կտրուկ աճ է գրանցվել Հայկական մանկավարժական
ինստիտուտում և ¶յուղատնտեսական ակադեմիայում,
- ասում է Վաղարշակ Խաչատրյանը: - Նման հետաքրքրությունը
պայմանավորված է ինչպես այդ ինստիտուտներում նոր
բաժինների առկայությամբ, այնպես էլ այլ հանգամանքներով»:
Խաչատրյանի հավաստմամբ քաջալերող է այն փաստը,
որ այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների,
Գյուղակադեմիա դիմողների մեջ առավել մեծ թիվ
են կազմում ոչ թե մայրաքաղաքի, այլ գյուղական համայնքների
երիտասարդները:
«Մասնագիտություններ կան, որոնք գյուղերում այսօր
շատ արդիական են, սակայն մասնագետներ չկան, և այդ
բացը փորձում են լրացնել երիտասարդները, - ասում
է Խաչատրյանը: - Այս ամենը, ինչ խոսք, ապագայում
կունենա իր դրական հետևանքը»:
![](../003.jpg) |
²Ù³éÁ
ë»ñï»Éáõ
ųٳݳÏ
¿ µáõÑ»ñ
ÁݹáõÝíáÕÝ»ñÇ
ѳٳñ: |
Իսկ ինչ վերաբերում է մանկավարժի չարչրկված մասնագիտությանը,
որը հատկապես վերջին տարիներին՝ ցածր աշխատավարձի
և վատ աշխատանքային պայմանների պատճառով հետին պլան
էր մղված, այսօր իրավիճակը կարծես փոխվում է:
«Շատ են դիմորդները Մանկավարժական ինստիտուտ,
- ասում է Խաչատրյանը, - ինչը բացատրվում է այն
հանգամանքով, որ աճել է պետության հետաքրքրությունը
և հոգատարությունը ուսուցիչների հանդեպ: Ուսուցիչների
աշխատավարձը տարեցտարի բարձրանում է, կան նրանց
սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրեր,
և այդ պատճառով այսօր շատերն են ձգտում մանկավարժական
կրթության, ինչը գովելի է»:
Այս տարի ևս, այլ մոդայիկ մասնագիտությունների
համեմատությամբ, ավելի քիչ ժողովրդականություն են
վայելում քիմիայի, ֆիզիկայի և այլ բնագիտական ֆակուլտետները:
17180 դիմորդների գրեթե կեսը չեն հասնի իրենց
կրթական նպատակներին, քանի որ պետական բուհերում
ուսանելու հնարավորություն կստանան միայն 9790 ուսանողներ:
Միայն 4144 ուսանող կսովորի անվճար, 5646-ը ստիպված
կլինի վճարել:
Իսկ այն դիմորդները, որոնք դուրս կմնան մրցույթից,
կամ կընտրեն մասնավոր բուհերը, կամ էլ կսպասեն մյուս
տարվա ընդունելության քննություններին, երբ այս
գործընթացը կրկնվի:
|