![](../001.jpg) |
Êáñáí³ÍÇ
»ñÏñáõÙ
ÙëÇ Ñ³Ù³ñ
»ñµ»ù ãÇ
ϳñáÕ ß³ï
ßáõï ÉÇÝ»É: |
«Սա մի քաղաք է, որը երբեք չի քնում». այս արտահայտությունն
ասվել է շատ քաղաքների մասին, որոնցից ամենահռչակավորը
Նյու Յորքն է:
Նման համբավ քաղաքը սովորաբար վաստակում է, երբ
մութն ընկնելուց հետո փողոցներում արթնանում է գիշերային
կյանքը, երբ ակումբները բաց են մնում մինչև արևածագ,
իսկ խանութների հոգնած աշխատողները վաճառասեղանների
հետևից անընդհատ նայում են ժամացույցին:
Կարելի է պնդել, որ Երևանը դանդաղ է արթնանում:
Ամենից վաղ վեր են կենում ոչ առույգ ու եռանդուն
երիտասարդ մասնագետները, նրանք 9-ից շուտ չեն հայտնվում
և, բացի այդ, նրանց ոտքով աշխատանքի գնալիս
չես տեսնի:
Անգամ ավտոտեսուչները չեն հայտնվում փողոցներում
7:30-ից շուտ. դե իհարկե, եթե փողոցներում մեքենա
չկա, ուրեմն վաստակելու փող էլ չկա: Ամենաուշը նրանց
կարելի է տեսնել փողոցներում երկուսին կամ երեքին,
երբ իրենց ձողիկների նրբագեղ շարժումով կանգնեցնում
են մեքենաները և զրկում հարբած վարորդներին վերջին
դրամներից, որ նրանք չեն հասցրել վատնել խմիչքի
կամ աղջիկների վրա:
Մինչ քաղաքը խորը քնած է, թեթև քնողները կարող
են ականատես լինել Երևանի արթնանալու առաջին նշաններին:
Դրանք փողոցներից ու մայթերից բարձրացող ձայներում
են, որոնք խոսում են հացի վերջին թանկացումների
կամ էլ իտալացիների տնօրինած ջրմուղի անգութ քաղաքականության
մասին: Խոսակցությունն ուղեկցվում է անդադար խշշոցով:
¶րեթե ժամը 5-ն է, և Երևանի փողոց մաքրողների
ջոկատները՝ իրենց հնաոճ ցախավելներով, պատրաստվում
են կարգի բերել քաղաքը բոլորովին նոր մի օրվա համար:
«Ինչ ասես, չես գտնի, - ասում է Նազիկը, - ամեն
տեսակի պլաստմասե իրեր, տիկնիկի ոտք ու ձեռք, անվանաքարտեր,
ռետինե անպարկեշտ å³ñ³·³ներ:
Այ, փող, շատ հազվադեպ է լինում»:
¶լխաշոր կապած 64-ամյա կինը սկսում է ուրախ
ծիծաղել: Նազիկը վերջին 30 տարում շատ փողոցներ
է ավլել: Վեր է կացել առավոտյան ժամը 4-ին, սպասել
է փողոց մաքրողներին հավաքող հատուկ ավտոբուսին,
ու մինչ մյուսները քնել են՝ աշխատել է երկու-երեք
ժամ: «Շուտ վեր կացողի բախտը բերում է» արտահայտությունը
միայն հոգնած ժպիտ է առաջ բերում նրա դեմքին: «Այդպես
ասողները հաստատ առավոտյան ժամը 4-ին վեր չեն կենում»,
- ասում է Նազիկը և նորից վերածվում է ստվերի՝ շարունակելով
իր խշշոցն Օպերայի ուղղությամբ:
Առավոտյան կյանքի որսը Երևանում հաջող է, եթե որսորդը
գիտի, թե որտեղ փնտրել...
Ուղղվում ենք շուկա, ճանապարհին ծագում է արևը,
և թռչունները սկսում են ակտիվորեն երգել: Ոչ շատ
հեռվից ողջունում է Արարատը՝ իր ձյունածածկ լանջերի
այսօր մի քիչ վարդագույն երանգով: Մի միայնակ փողոց
մաքրող Տիգրան Մեծի պողոտայով քարշ է տալիս իր անվավոր
լոգարանը:
6:45: Մենք կորցրեցինք շուկա շտապող վաղ թռչնակներին,
սակայն հայտնվեցինք Սիլաչու մսի շուկայում, որտեղ
իրար խառնված շների ոհմակները ցույց են տալիս, որ
այստեղ ինչ-որ բան է կատարվում: Տավարի մաշկած ամբողջական
մսեղիքները դրված են գետնին, օդում զգացվում է թարմ
մսի քաղցրավուն հոտը: Մսեղիքի կողքին տավարի գլուխներն
են, որոնց աչքերը կարծես մի քիչ ապշած են, որ իրենց
կողքին տեսնում են իրենց իսկ մարմինները:
Մսագործների զբաղված օգնականները մսի մեծ կտորները
քարշ են տալիս խանութ: Մսագործ Արթուրը՝ խոշորամարմին,
ճաղատ գլխով և ուժեղ ձեռքերով, որն անշուշտ համապատասխանում
է մսագործի ստերեոտիպին, իր առաջին սուրճն է խմում՝
ուշադիր զննելով այսօր Եղեգնաձորից բերված միսը:
«Օրական պատվիրում եմ 200-250 կգ միս, որը համեմատել
չի կարելի խորհրդային տարիների հետ: Այն ժամանակ
ամեն օր վաճառում էի մոտ 2,5 տոննա»: Իհարկե, հիմա
մրցակցությունն ավելի մեծ է. այստեղ նույն շարքում
կարելի է տեսնել մսավաճառի մոտ 20 փոքր խանութներ:
«Այն տարիներին ավելի շատ գործ կար, և մարդիկ ավելի
շուտ էին վեր կենում»: Սակայն մսագործները շարունակում
են պատկանել վաղ թռչնակների տեսակին՝ երբեմն ընդունելով
Երևանի հարակից գյուղերից միս բերող գյուղացիներին
առավոտյան ժամը 2-ին:
Ժամը 7-ն է: Մոտենում ենք Սասունցի Դավթի վեհաշուք
արձանին, որն իր թրով ցույց է տալիս ապագա տանող
ուղին: Նրա հետևի կայարանամերձ հրապարակն արդեն
վերածվել է մրջնանոցի: Մեքենաներն ու ավտոբուսները
գալիս ու գնում են, բեռնակիրները տանում են միրգ
ու բանաջարեղենով լցված կողովները:
![](../002.jpg) |
ØdzÛÝ
ù³ç³éáÕçÝ»ñÝ
»Ý í³Õ ³ñÃݳÝáõÙ
ºñ¢³ÝáõÙ: |
Երկաթուղային կայարանը փոխաբեռնման կետ է ծառայում
Երևանին հարակից գյուղացիական տնտեսություններում
արտադրված գործնակ³նում ամեն ինչի համար՝ լոլիկ,
վարունգ, կարտոֆիլ, խնձոր, կեռաս և այլն: Եվ այստեղ
ամեն ինչ էժան է: Այդ է պատճառը, որ ամբողջ Երևանում
միրգ ու բանջարեղեն վաճառող առևտրականները աշխատում
են հնարավորին չափ շուտ այստեղ լինել:
Սարգիսը՝ հոգնած տեսքով, մոտ 35 տարեկան, շրջում
է շուկայում՝ նայելով վաճառողներին, ինչպես թագավորն
իր հպատակներին: Իսկ նա ընդամենը շուկայի տիրոջ
ùñáçáñ¹ÇÝ
է, սակայն նա է վարձով տալիս շուկայի թանկարժեք
քառակուսի մետրերը:
«Չեկը (որը վաճառքի իրավունք է տալիս) արժե 300-500
դրամ օրական», - ասում է Սարգիսը՝ նստած իր փոքրիկ
տաղավարում դրված բազմոցի վրա, որտեղից կարող է
հետևել անցուդարձին: Սարգիսը մի կում է անում իր
սուրճից, հետո ինչ-որ բան է նկատում ու բղավոցով
հրահանգներ է տալիս օգնականին՝ ձեռքով ցույց տալով
ինչ-որ մեկին, որն ակնհայտորեն դեռ չեկ չի գնել:
Նրա քեռին հաստատ խելոք բան է արել 90-ականների
սկզբին գնելով այս շուկան: Սակայն թեև այժմ շուկայում
եռուզեռ է, Սարգիսը գոհ չէ:
«Ամեն տարի մարդիկ գնալով պակասում են: Իբր դա
քիչ էր, հիմար կառավարությունը հարկ է դրել Վրաստանից
բերվող ապրանքների վրա»: Թբիլիսի-Երևան գնացքով
Վրաստանից բերվող ապրանքների վրա երկու ամիս առաջ
բարձր հարկ է դրվել, ինչն այդ առևտուրը դարձրել
է անշահավետ:
Եվ մինչ Երևանի կենտրոնում մարդիկ փորձում են
գտնել ամենաէժան լոլիկը, քաղաքի բարձրադիր մասում՝
«Հաղթանակի զբոսայգում», իրենց ապրուստով áã
այÝքան մտահոգվ մարդիկ փորձում են ազատվել
իրենց ավելորդ կիլոգրամներից: Քաղաքացիական ծառայողները
կամ ոստիկանները, կամ գուցե նաև գործարարները՝ իրենց
մազածածկ կրծքերն ու փորերը բացած, փնչացնելով վազում
են լճակի շուրջը, հետո «Մարշալ Բաղրամյանի ծառուղով»
դեպի «Ռուս սահմանապահների ծառուղին» և հետ: Մինչ
հին խորհրդային տանկերը խաղաղ հանգրվանում են իրենց
պատվանդանÝ»ñին, Մայր Հայաստանը
վերևից նայում է, թե ինչպես են դեռահասները փորձում
տպավորություն գործել ընկերների իրենց ݳÝã³ÏáëÝ»ñáí
(³ñ¢»ÉÛ³Ý
Ù³ñï³ñí»ëïáõÙ
ÏÇñ³éíáÕ
½»Ýù): Անդորր է նաև
Ազատության պողոտայի վրա գտնվող բենզալցման կայանում,
որի կապույտ համազգեստը հագած աշխատակիցը խաղաղ
քնել է պոմպի կողքին:
Վերադառնալով քաղաքի կենտրոն այս դրախտից, 8:30-ին
ինչ-որ շարժում ենք նկատում: Տարադրամի փոխանակման
կետի հոգնած աշխատակիցը փոխում է եվրոյի կուրսի
վերջին թվերը. դրանք շարունակում են աճել: Աբովյանի
փողոցի խանութատերերը բացում են շերտավարագույրները:
Շինարարները գործի են գցում իրենց մեքենաները, իսկ
կենտրոնը մայթապատողների համար սկսվում է մետր առ
մետր առաջ սողալու հերթական օրը:
![](../003.jpg) |
ÞáõϳÛáõÙ
ÏÛ³ÝùÁ
í³Õ ¿ ëÏëíáõÙ,
¢ µáÉáñÁ
ѳçáÕ ûñí³
ÑáõÛë »Ý
÷³Û÷³ÛáõÙ: |
Հանրապետության հրապարակի մոտակայքում անցորդների
ուշադրությունն է գրավում գայթակղիչ մի բուրմունք,
որը տանում է նրանց դեպի մի փոքրիկ փուռ՝ ոչ ավելի,
քան 40 քմ: Սակայն ներսի շոգ ու կպչուն օդը բոլորովին
էլ գայթակղիչ չ»Ý: Այստեղ աշխատող
մարդիկ չափազանց ծանր գործ են կատարում:
«Ամռանն իսկապես սարսափելի շոգ է, սակայն ձմռանը
նույնիսկ մի տեսակ հաճելի է», - ասում է Արևը: Աշխատողների
մեծ մասը նրա երեխաներն են: Նրանք գալիս են կեսգիշերին
ու քնում են այստեղ, որովհետև առավոտյան երթուղային
տաքսի չի լինում:
Արևի 25-ամյա որդի Սերգեյը վեր է կենում 2-ին
ու սկսում է պատրաստել խմորը՝ աղ, թթխմոր, ջուր
ու ալյուր լցնելով հին խորհրդային մեքենայի մեջ,
որը խառնում է խմորը դանդաղ քնատ շարժումներով:
«Իհարկե, երբեմն քնով եմ ընկնում», - ասում է
Սերգեյը: Սակայն 5-ին նա պետք է արթնացնի մյուսներին՝
մորը, երկրորդ հացթուխ Նարինեին և Մհերին, որն անում
է ամենածանր գործը՝ հացերը դնում է վառարանի մեջ
և հանում է այնտեղից: Նա շատ հոգնած տեսք ունի:
«Աշխատում ենք առավոտյան ժամը 5-ից մինչև երեկոյան
6-ը, 3 օր աշխատում ենք, 1 օր հանգստանում: Բայց
նա, նա աշխատում է օրը 24 ժամ»: Կանայք ծիծաղում
են: Այստեղ ընդհանրապես շատ են կատակում ու ծիծաղում:
Միգուցե դա արթուն մնալու նրանց ձևն է, միայն é³¹ÇáÝ
բավական չէ:
Այն փոքրիկ սենյակում, որտեղ երևանցի հացթուղներն
իրենց կարճ ընդմիջումներին հանդիպում են մի գլանակ
ծխելու կամ մի գավաթ առույգացնող սուրճ խմելու համար,
պատից մի կեղտոտ հայելի է կախված: Տարիներ առաջ
ինչ-որ մեկը գերմանական մի ռադիոկայանի կպչուկ է
փակցրել դրա վրա՝ «Բարի լույս, Բեռլին»՝ ողջույն
Բեռլինի վաղ թռչնակներին, ովքեր հաստատ ավելի երկար
չեն քնում, քան նրանց հայ տառապակիցները: Հացթուխներն
արթնանում են առաջինը: Անկախ նրանից, ßրջապատող
քաղաքը քնած է, թե ոչ:
Ծանոթություն խմբագրից՝ Մորից ¶աթմանը
¶երմանիայի Բեռլին քաղաքից է և մասնակցում
է Երևանում գտնվող Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի
լրագրողների վերապատրաստման ծրագրին: «ԱրմենիաՆաուն»
համագործակցում է ԼԿԻ-ի հետ և պրակտիկայի հնարավորություն
է ընձեռում համապատասխան որակավորում ունեցող åñ³ÏïÇϳÝïÝ»ñÇÝ՝
հրապարակելով նրանց հոդվածները:
|