![](/2003/august01/features/drawnostay/001.jpg) |
Ò³ËÇó
³çª гÏáµ
ö³ÝáëÛ³Ý,
ê»Ù ê³Ùáõ»ÉÛ³Ý,
êï»÷³Ý
ö³ÝáëÛ³Ý: |
«Այստեղ մի տեսակ մագնիս կա: Կարծում եմ, 3000-ամյա
պատմությունն է, որ մեզ շարունակ ձգում է Հայաստան:
Անկախ նրանից, թե ինչն է բերել քեզ Հայաստան, ի
վերջո գտնում ես քո արմատները»:
Այդ պատմությունը հետևում է քեզ, երբ քայլում
ես փողոցով դեպի քո աշխատավայրը կամ ինստիտուտը
կամ էլ մեկնում ես հերթական ճամփորդության:
27-ամյա լիբանանահայ Աեմ Սամուելյանի Հայաստան
տեղափոխվելը բնական որոշում էր: Նա առանց երկմտելու
ամեն ինչ թողել է տանը և հանկարծակի տեղափոխվել
այստեղ:
Սեմը մեկն է այն մեծաթիվ սփյուռքահայ երիտասարդներից,
որոնք որոշել են գալ Հայաստան, որպեսզի գործ հիմնեն,
ուսումնական պրակտիկա անցնեն կամ նույնիսկ հայկական
միջավայրում իրենց սեփական ընտանիքը կազմեն:
Նրանք գալիս են վերագնտելու իրենց էթնիկական արմատները,
կամ միգուցե համոզվելու, որ այսօրվա Հայաստանը համապատասխանում
է այն պատկերացումներին, որ իրենք կազմել են ընտանեկան
ճաշկերույթներում և սփյուռքի ակումբներում:
Յուրաքանչյուրն ունի իր սեփական պատճառները՝ միավորված
մշտական թեմայով.
«Սա մի երկիր է, որը գտնում է սեփական ինքնությունը:
Նույնն էլ ժողովուրդը: Նրանք փորձում են իրենց համար
երկիր կառուցել, և որպես հայ ես ինձ ոգեշնչված եմ
զգում, որ կարող եմ օգնել և իմ ներդրումն անել այդ
գործընթացում»:
«Ոչ մի µ³ó³ïñáõթյան
չϳ, թե ինչու ամեն ինչ թողեցի և եկա
այստեղ: Պարզապես, ինձ այդպես ճիշտ թվաց», - ասում
է Սեմը:
Սեմին ոչ մի բան Լիբանանին չէր կապում: «Չէի ուզում
գործ սկսել Լիբանանում, տեղս չէի գտնում այնտեղ:
Հայաստանում ամեն ինչ հավանում ես և անում ես առավելագույնը,
քանի որ սիրում ես երկիրը: Միայն Հայաստանում ես
հայտնաբերում քո ներքին եռանդի աղբյուրը և, հետևաբար,
կարող ես աշխատել ամբողջ սրտով»:
Սեմը Հայաստանում գործնական հնարավորություններ
է տեսնում բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են
որոնել դրանք: Բազմակողմանի ուսումնասիրությունից
հետո նա ընտրեց ծառայությունների ոլորտը, քանի որ
գտնում է, որ դրսից եկածների համար այդ բնագավառում
մրցակցելը հեշտ է:
«Հիմնական արտադրությունները պատկանում են տեղացիներին,
իսկ ծառայությունների սեկտորը զարգացման և հաջողության
հեռանկար ունի», - ասում է նա:
Սեմը Հայաստան է եկել երկուսուկես տարի առաջ և
խորտկարան է բացում: Եվ եթե դա հիմնավորում է Սեմի
Հայաստանում գտնվելը, նրան նաև բավականություն է
պատճառում աշխատատեղեր ստեղծել տեղացիների համար:
Նա խոսում և աշխատում է վստահությամբ, որոհետև
հավատում է, որ «ամենալավ որոշումները կայացրել
եմ սրտիս ձայնին լսելով, և այդպես անելով ես երբեք
չեմ սխալվել: Հայաստան գալն ինձ համար այդ որոշումներից
մեկն էր»:
Աշխատավայրում է, որ ձեռք է բերվում անձնական
փորձը: Հայաստանում որևէ գործ անելիս հնարավորություն
ես ստանում մարդկանց հետ ավելի խորը հաղորդակցվելու:
«Նրանք տեսնում են, որ մենք աշխատում ենք իրենց
համար և լավ են զգում, որ մենք սփյուռքահայ ենք
և օգնում ենք տեղացիներին: Ի տարբերություն զբոսաշրջիկների,
մենք մեզնից հետո թողնում ենք մեր անունները՝ իբրև
մարդիկ, որ օգնել են կամ ինչ-որ բան են ավելացրել»,
- ասում է 18-ամյա Կարինե Փալանջյանը ԱՄՆ-ի Ռոդ
Այլենդ նահանգից, որն աշխատում է տեղի մանկատներից
մեկում:
ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգից ժամանած և կարիքավորներին
օգնող հաստատությունում աշխատող 19-ամյա Անժելա
Դիզը հավատում է, որ իր աշխատանքը նպաստում է իր
հայրենիքի ամրապնդմանը:
![](/2003/august01/features/drawnostay/003.jpg) |
س۹³
ø³¹»ñÛ³Ý |
«Նշանակություն չունի, թե դու ինչ ես անում սփյուռքում,
կարևոր է, որ տեղացիները զգան որ ամբողջ աշխարհի
հայերը հոգում են իրենց մասին: Ես կարծում եմ, որ
մի երեխայի երջանկացնելով, ես իմ ներդրումն եմ անում
դրանում»:
Հայկական միջազգային ամսագրում պրակտիկա անցնող
19-ամյա Անի Ջերիկյանը գտնում է, որ եթե ժամաներ
միայն զբոսաշրջիկի կարգավիճակով, ապա անձնական աճի
հնարավորություն չէր ունենա:
«Անցյալ տարի, երբ եկել էի որպես զբոսաշրջիկ,
ուզում էի տեղափոխվել այստեղ: Այս տարի որպես պրակտիկանտ
այստեղ գտնվելով չեմ կարծում, որ ուզում եմ տեղափոխվել,
ապրելակերպը շատ է տարբերվում: Սակայն Հայաստանում
ապրելով վստահություն ձեռք բերեցի և կարողացա ավելի
ինքնուրույն դառնալ»:
Թե արտասահմանում, թե տեղում հանուն ավելի բարգավաճ
Հայաստանի աշխատելու նրան դրդում է ոգևորությունը,
որ նա զգում է տեսնելով իր հայրենիքի զարգացումը
և առաջնթացը:
ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգից 19-ամյա ¶րիգոր
Երեմյանը երկրով շրջելիս նույն զգացմունքներÝ
ուներ, ինչ և Անին Հայաստան կատարած իր առաջին այցի
ժամանակ:
«Հաճույքով այցելում եմ եկեղեցիները, հուշարձանները
և այլ տեսարժան վայրերը: Բայց կցանկանայի մի օր
ապրել այստեղ: Երկիրն այցելելուց հետո ցանկանում
ես ավելի շատ օգնել»:
Ի տարբերություն այստեզ ապրողների և աշխատողների,
հանգստանալու և հայտնություններ անելու նպատակով
Հայաստան եկած զբոսաշրջիկները ապրելակերպի այլ կողմն
են տեսնում:
ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգից ժամանած 19-ամյա զբոսաշրջիկ
Շանթ Աղաջանյանը գտնում է, որ Հայաստանում կյանքը
շատ հետաքրքիր է:
«Այստեղի մթնոլորտը տարբերվում է արտասահմանի
մթնոլորտից: Օրվա ընթացքում անելու շատ բան կա,
օրինակ՝ եկեղեցիներ, հուշարձաններ, թանգարաններ
գնալ և քյաբաբ վայելել: Այստեղի գիշերային կյանքը
իմ բնակավայրի համեմատ ավելի աշխույժ է, և օրվա
ցանկացած պահին փողոցով քայլելիս ես ինձ ապահով
եմ զգում»:
![](/2003/august01/features/drawnostay/002.jpg) |
Ò³ËÇó
³çª γñÇÝ»
ö³É³ÝçÛ³Ý,
²Ýç»É³
¸Ç½, ²ÝÇ
æ»ñÇÏÛ³Ý: |
Շանթը և ¶րիգորը հայաստանցիների ամենահետաքրքիր
բնավորության գծերն են համարում հյուրընկալությունը,
ընկերասիրությունը և առատաձեռ-
Ýությունը: Նրանք հետաքրքիր են գտնում այն
փաստը, որ մարդիկ հրավիրում են նրանց իրենց տուն
և ÑÛáõñ³ëÇñáõÙ
áõÝ»ó³Íáí,
տաքսու վարորդները հայկական կերակուր են առաջարկում,
իսկ զբոսաշրջիկների ուղեկցորդներն իրենց հետ ճաշում
և հաղորդակցվում են:
ԱՄՆ-ի Մասաչուսեթս նագանգից 32-ամյա դիզայներ
Մայդա Քադերյանն ասում է, որ այս ճամփորդությունից
իր հետ շատ բան է տուն տանում:
«Նախ և առաջ ոգևորված եմ և ցանկանում եմ ավելի
ակտիվորեն աջակցել մեր ¶ործին: Կարծում եմ,
որ այս ոգևորությունը գալիս է երկրի հետ իմ կապի
հայտնագործումից, մարդկանց հետ շփումից և հաղորդակցումից»:
Մինչ Հայաստանն այցելելը Մայդան վերացական պատկերացում
ուներ իր հայրենիքի մասին, որը հիմնված էր իր լսած
պատմությունների վրա: Այժմ դրանք իրականություն
դարձան նրա համար անմիջական փորձի շնորհիվ: Այս
ամենը ոգեշնչել է նրան շարունակել իր հարաբերությունները
Հայաստանի հետ տնից, նույնիսկ իր աշխատանքի միջոցով:
Կիպրոսցի 30-ամյա ճարտարապետ Հակոբ Փանոսյանի
համար Հայաստան գալը մի բան էր, որ նա միշտ ցանկացել
է անել երկրի մասին իր սեփական պատկերացումը կազմելու
համար:
«Երբ սփյուռքում ես ապրում, մարդիկ փորձում են
Հայաստանից իրենց տպավորությունները քեզ փոխանցել,
սակայն ես ուզում էի իմ սեփական կարծիքը կազմել:
Դա է իմ այստեղ գտնվելու պատճառը:»
Բացի հայրենիքի մասին սեփական պատկերացում կազմելու
ցանկությունից Հակոբին Հայաստանի հետ է կապում նաև
ընկերներին նրանց բիզնեսում օգնելու ձգտումը: Այս
երկակի դերը նրան եզակի հնարավորություն է տալիս
համատեղելու Հայաստանում զբոսաշրջիկության և կյանքի
մասին իր գաղափարները:
Բոլոր այս ճամփորդներին Հայաստան բերած պատճառների
հիմքում ընկած են սփյուռքում հայ մնալու համար մղվող
պայքարը և կապը սեփական արմատների հետ: Այս խթաններն
այնքան զորեղ են, որ ոմանց ուժ են տալիս մշտապես
այստեղ տեղափոխվելու համար:
«Իմ այստեղ լինելու հիմնական պատճառն այն է, որ
ես միշտ ցանկացել եմ ընտանիք ունենալ: Ես չէի ուզում,
որ երեխաներս սփյուռքում մեծանան և պայքարեն, ինչպես
ես եմ պայքարել մինչ այժմ», - ասում է 27-ամյա գործարար
Ստեփան Փանոսյանը Կիպրոսից:
¶ալու պատճառները տարբեր են: Հոգու խորքում,
սակայն, միայն մեկն է՝ նախնիների մագնիսը չափազանց
ուժեղ է դիմադրելու համար:
|