ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 August 1, 2003 




Սա պետք է տեսնել. շարժական ակնաբուժական հիվանդանոցն իր առաջին ուղևորությունն է կատարում Հայաստանում



î³ëÝãáñë-Ù»ïñ³Ýáó ³íïáÏóáñ¹Ç Ý»ñëáõ٠ѻﳽáïÙ³Ý ë»ÝÛ³ÏÝ»ñÝ áõ íÇñ³Ñ³ï³ñ³ÝÝ»ñÝ »Ýª ݳ¢ ɳ½»ñ³ÛÇÝ µáõÅÙ³Ý Ñ³Ù³ñ ݳ˳ï»ëí³Í ë³ñù³íáñáõÙÝ»ñáí:

Մի հիվանդին ախտորոշում են դնում, մյուսին զննում են, երրորդին վիրահատում են, ևս երեքը սպասում են իրենց հերթին, իսկ բժիշկներն արագ սենյակից սենյակ են անցնում: Սա կարող էր սովորական տեսարան լինել շարքային հիվանդանոցում:

Բայց ոչ անիվների վրա: Եվ ոչ բնակելի շենքի բակում: Եվ ոչ էլ Աշտարակում:

Դեռ երեք շաբաթ առաջ նման բան հնարավոր չէր պատկերացնել նման վայրում: Սակայն Հայկական ակնաբուժական ծրագիրը (ՀԱԾ) տեսլականի մասին է: Իսկ սա այդ տեսլականի իրականացումն է:

Հուլիսի 7-ին ՀԱԾ-ի շարժական ակնաբուժական հիվանդանոցը, որն իրենից ներկայացնում է 14 մետր երկարություն ունեցող ավտոկցորդ-հիվանդանոց՝ ամբողջությամբ ստերիլ և ավտոնոմ սնուցմամբ վիրահատական և զննման սենյակներով, իր առաջին ուղևորությանը դուրս եկավ իր կենտրոնակայան Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնից և խարիսխ գցեց Աշտարակում: Երեք շաբաթվա ընթացքում շաբաթական յոթ օր աշխատելով՝ այս անվավոր հիվանդանոցում ամերիկացի ակնաբույժներն իրենց հայ գործընկերների հետ իրականացրին մոտ 200 վիրահատություն և լազերային միջամտություն, զննեցին մոտ 5000 հիվանդի, որոնցից 500-ին ընտրեցին շարժական հիվանդանոցում բուժելու համար: Վիրահատությունների մոտ 90 տոկոսն իրականացրել են տեղացի բժիշկները:

Մոտ 1 միլիոն դոլար արժողությամբ ակնաբուժական հիվանդանոց-մեքենան, որը, ինչպես ենթադրում են, միակն է աշխարհում, Հայաստան է բերվել անցյալ նոյեմբերին: Մի քանի ամիս տևած վերջնական նախապատրաստական աշխատանքներից և թեսթերից հետո, շարժական հիվանդանոցը պատրաստ էր, և ՀԱԾ-ի հիմնադիր Ռոջեր Օհանեսյանը Կալիֆոռնիայից ժամանեց Հայաստան, որպեսզի իրականացնի անդրանիկ ուղևորությունը: Ռիչարդ Հիլը Կալիֆոռնիայի Իրվայն համալսարանից և Օհանեսյանի Կալիֆոռնիայի կլինիկայի գործընկեր Ջոն Հովհաննիսյանը, յուրաքանչյուրը մեկական շաբաթ անհատույց տրամադրեցին վիրահատություններ և բժիշկների վերապատրաստում անցկացնելու համար:

Օհանեսյանը հիմնել է ՀԱԾ-ը 11 տարի առաջ և տարեկան երկու անգամ վերապատրաստում անցկացնելու և ժամանակակից սարքավորում բերելու նպատակով Հայաստան այցելելով՝ ստեղծել է շարժական հիվանդանոցը: Նա իրականացրել է իր երազանքը՝ մատչելի դարձնել 21-րդ դարի ակնաբուժությունը Հայաստանի բոլոր շրջանների համար:

Նախապես ՀԱԾ-ը Հայաստան էր եկել, որպեսզի օժանդակություն ցույց տար տեղի բժիշկներին այն վիրահատություններում, որոնց իրականացման փորձը նրանց պակասում էր: Տարիների ընթացքում նրանք անցկացրել են տեղացի բժիշկների վերապատրաստում՝ ոմանց այդ նպատակով տանելով ԱՄՆ: Եվ, որ շատ կարևոր է, կազմակերպության դոնորները տրամադրել են ավելի քան 5 միլիոն դոլար արժողությամբ սարքավորում, որը հատկացվել է Երևանի, ¶յումրիի և Ստեփանակերտի հիվանդանոցների արդիականացմանը:

«Շուտով մենք հասկացանք, որ Հայաստանի բոլոր ակնաբուժական հիվանդանոցները նույն ուշադրության կարիքն ունեն, որ մենք հատկացնում ենք Մալայանի անվան կենտրոնական ակնաբուժական հիվանդանոցին, - ասում է Օհանեսյանը: - Իհարկե, ոչ-պրակտիկ, եթե ոչ անհնար, կլիներ փորձել արդիականացնել բոլոր շրջանների հիվանդանոցները:
Þ³ñÅ³Ï³Ý ³ÏݳµáõÅ³Ï³Ý ÑÇí³Ý¹³ÝáóÝ Çñ ³é³çÇÝ áõÕ¢áñáõÃÛáõÝÁ ϳï³ñ»ó ²ßï³ñ³Ï, áñï»Õ ³Ýí׳ñ ѻﳽáïí»óÇÝ 5000 ÑÇí³Ý¹Ý»ñ, ÇëÏ 200 Ñá·Ç íÇñ³Ñ³ïí»óÇÝ ¢ ɳ½»ñ³ÛÇÝ µáõÅáõÙ ëï³ó³Ý:

«Եվ մենք որոշեցինք, որ կարելի է ստեղծել մեկ հիվանդանոց բոլոր շրջանների համար, դնել այն անիվների վրա և հասցնել նրանց, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում գալ մեզ մոտ Երևան»:

Որոշվեց ծրագիրը սկսել Աշտարակով, քանի որ այն մոտ է Երևանին, և բժիշկները կարող էին ամեն օր այնտեղ հասնել Մալայանի կենտրոնից: Սակայն հետագայում շարժական հիվանդանոցը տարին մի քանի շաբաթ է անցկացնելու Հայաստանի 11 մարզերում և Ղարաբաղում:

Նախնական փուլում հիվանդներին ենթարկում են մի շարք հետազոտությունների, որպեսզի որոշեն, թե նրանք ինչ բուժման կարիք կունենան, երբ ժամանի շարժական հիվանդանոցը:

Հետազոտությունները նաև նպատակ են հետապնդում պարզելու, արդյոք հիվանդը համապատասխանում է կառավարության սահմանած «սոցիալապես անապահով» կարգավիճակին: Ներկայացված պահանջները բավարարող հիվանդների բուժումը, ներառյալ՝ վիրահատությունները, անվճար են:

Շարժական ակնաբուժական հիվանդանոցի առաջին առաքելությունը պարզեց, որ հիվանդների մեծամասնությունը տարեց մարդիկ են, որոնց մի մասը երբեք բժիշկների չի դիմել, որովհետև կամ ի վիճակի չի եղել վճարել, կամ էլ վստահություն չի տածել Հայաստանի առողջապահական համակարգի նկատմամբ:

Սակայն նույնիսկ շարժական հիվանդանոցը չկարողցավ վերացնել ոմանց թերահավատությունը, քանի որ որոշ պոտենցիալ հիվանդներ շարունակում են չվստահել բժիշկներին՝ կասկածամտություն, որ մնացել է դեռ խորհրդային ժամանակներից: Ուրիշները վախենում են, թե ինչ կարող են բժիշկներն ասել իրենց առողջության մասին:

Սակայն ՀԱԾ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանի հավաստմամբ հիմնական խոչընդոտն այն է, որ մարդիկ չեն գիտակցում կանխարգելիչ զննումների և բուժման կարևորությունը:

75-ամյա Հերիքնազ Մկրտչյանը երբեք չի այցելել ակնաբույժի և միայն այժմ ՀԱԾ-ի բժիշկների զննումից հետո է պարզել, որ կատարակտ ունի: Քանի որ նրա թոշակն ընդամենը 7000 դրամ է (մոտ 12 դոլար) և, բացի այդ, նրա ընտանիքը ստալինյան վարչակարգի ժամանակ աքսորվել է Սիբիր, Հերիքնազը կարող է անվճար բուժում ստանալ:

Սակայն թեև նա գիտի, որ իր աչքը վիրահատելու են բարձրակարգ բժիշկներ, և այն էլ անվճար, նա ասում է, որ իր ճակատագիրը միայն Աստծո ձեռքերում է:

72-ամյա Սուրեն Արամյանը, որին նույնպես վիրահատություն է նշանակվել, իմացել է հիվանդանոցի մասին իր հարևաններից: Ի տրաբերություն Հերիքնազ Մկրտչյանի, Սուրենը հավատում է, որ բարձր որակավորում ունեցող բժիշկները կարող են փրկել իր տեսողությունը: Արդեն ավելի քան չորս տարի նա տեղյակ է, որ կատարակտ ունի, սակայն երբեք չի գնացել բժշկի, որովհետև ամսական 6000 դրամ (մոտ 10 դոլար) թոշակ ստանալով՝ ի վիճակի չի եղել վճարել զննման 20-30 կամ վիրահատության 100-200 դոլարը:

Օհանեսյանի հավաստմամբ ծրագրում աշխատող հայաստանյան բժիշկները չափազանց օժտված և պատրաստված բժիշկներ են: Նա ասում է, որ այն կարծիքը, թե միայն արևմտյան բժիշկները կարող են բարդ վիրահատություններ կատարել ոչ միայն թյուր է, այլև վնասակար ամբողջ առողջապահական համակարգի համար: Եթե առաջ նման վիրահատություններն անհնար էին, ապա պատճառը համապատասխան սարքավորման և պատրաստության բացակայությունն էր: Այժմ այդ երկուսն էլ առկա են:

ՀԱԾ-ի տեղացի բժիշկները շարժական հիվանդանոցում կարող են օրական 12 վիրահատություն կատարել: Նրանք ասում են, որ թեև աշխատանքը հոգնեցուցիչ է, այն օժտում է իրենց շատ ավելի ուժեղ եռանդով, քան ստացիոնար հիվանդանոցում կամ կլինիկայում աշխատելը:
вÌ-Ç ÑÇÙݳ¹Çñ èáç»ñ úѳݻëÛ³ÝÁª Ýëï³Í, ¢ Íñ³·ñÇ Ñ³Û³ëï³ÝÛ³Ý ·ñ³ë»ÝÛ³ÏÇ ïÝûñ»Ý ÜáõÝ» ºÕdz½³ñÛ³ÝÁ Ñ»ï¢áõÙ »Ý Ñ³Û ¢ ³Ù»ñÇϳóÇ ³ÏݳµáõÛÅÝ»ñÇ ³ß˳ï³ÝùÇÝ:.

«Շատ ենք հոգնում, սակայն աշխատանքը բարդ չէ, - ասում է շարժական հիվանդանոցի բժիշկներից մեկը՝ Հովիկ Սիմոնյանը: - Յուրաքանչյուր բժիշկ անհամեմատ ավելի շատ ծառայություններ է մատուցում, քան որևէ այլ հիվանդանոցում, այդ պատճառով էլ բարձրացնում ենք մեր որակավորումը»:

Մեծ ծավալի աշխատանքներ կատարելը շատ օգտակար փորձառություն է օրդինատուրա անցնող ուսանողների համար: Բժշկական համալսարանի 24-ամյա ուսանողուհի Քնար Սահակյանն ասում է, որ իր համար շատ կարևոր է կողք-կողքի աշխատել հմուտ բժիշկների հետ՝ հնարավորություն, որ նա կարող էր երբեք չստանալ սովորական հիվանդանոցում:

Հայաստանով և Ղարաբաղով շրջայցեր կատարելու ընթացքում բժիշկները հնարավորություն կունենան անցկացնել Հայաստանի բնակչության շրջանում աչքի հիվանդությունների տարածվածության Ù³ëÇÝ շատ բարդ հետազոտություն:

ՀԱԾ-ը մշակել է մի հարցաթերթիկ, որը պետք է լրացնեն զննման ենթարկվողները: Այն ընդգրկում է հարցեր յուրաքանչյուր հիվանդի առողջական խնդիրների մասին:

Օհանեսյանի հավաստմամբ առողջապահական իրավիճակը գյուղերում շատ վատ է, և շատ մարդիկ կուրանում են ժամանակին չբուժվելու պատճառով: Նա ասում է, որ հեշտ չէ պարզել, թե ինչու են աչքի հիվանդություններն այդքան տարածված Հայաստանում կամ ինչու են այդքան շատ երեխաներ տառապում աչքի հիվանդություններով:

Հույս կա, որ շարժական ակնաբուժական հիվանդանոցի աշխատանքը ներկայումս Հայաստանում բացակայող կարևոր տվյալների բազա կապահովի: Կառավարությունում ասում են, որ իրենք միջոցներ չունեն ամբողջ հանրապետությունում տվյալների հավաքելու համար, այնպես որ ՀԱԾ-ը իր հավաքած տեղեկություններն օգնության կարգով նաև կտրամադրի կառավարությանը:

Եթե անվճար վիրահատությունները միայն կարիքավորների համար են, ապա բոլոր դիմողները կարող են օգտվել այլ ծառայություններից, այդ թվում՝ զննումից և ախտորոշումից, ինչը պետք է օգնի հիմնավոր հետազոտություն անցկացնելու գործում:

Երեք շաբաթ Հայաստանում անցկացնելուց հետո Օհանեսյանն ասում է, որ եթե հետագա առաքելություններն էլ նույնքան հաջող լինեն, որքան Աշտարակինը, ապա շարժական ակնաբուժական հիվանդանոցը կկարողանա սպասարկել ամբողջ Հայաստանը մոտ երեք տարում:



According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 

  Inside
 

In Search of Answers: Trial begins in murder of Tigran Naghdalyan

Full story

 
 
 
 

Report: Number of infant deaths 12 times higher in Caucasus countries

Full story

 
 
 

Remembered for Smiles: Acting community and fans pay tribute to Khostikyan

Full story

 
 

 


The Week in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

About 10 to 15 students sat outside the Presidential Residence in Yerevan Thursday to protest the closing of student hostels. They held banners saying "Think about future students" and "Mr. President are you with us?" The government is dismantling the student hostels, forcing non-resident students to find other housing.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.