|
î³ëÝãáñë-Ù»ïñ³Ýáó
³íïáÏóáñ¹Ç
Ý»ñëáõÙ
ѻﳽáïÙ³Ý
ë»ÝÛ³ÏÝ»ñÝ
áõ íÇñ³Ñ³ï³ñ³ÝÝ»ñÝ
»Ýª ݳ¢
ɳ½»ñ³ÛÇÝ
µáõÅÙ³Ý
ѳٳñ ݳ˳ï»ëí³Í
ë³ñù³íáñáõÙÝ»ñáí: |
Մի հիվանդին ախտորոշում են դնում, մյուսին զննում
են, երրորդին վիրահատում են, ևս երեքը սպասում են
իրենց հերթին, իսկ բժիշկներն արագ սենյակից սենյակ
են անցնում: Սա կարող էր սովորական տեսարան լինել
շարքային հիվանդանոցում:
Բայց ոչ անիվների վրա: Եվ ոչ բնակելի շենքի բակում:
Եվ ոչ էլ Աշտարակում:
Դեռ երեք շաբաթ առաջ նման բան հնարավոր չէր պատկերացնել
նման վայրում: Սակայն Հայկական ակնաբուժական ծրագիրը
(ՀԱԾ)
տեսլականի մասին է: Իսկ սա այդ տեսլականի իրականացումն
է:
Հուլիսի 7-ին ՀԱԾ-ի շարժական ակնաբուժական հիվանդանոցը,
որն իրենից ներկայացնում է 14 մետր երկարություն
ունեցող ավտոկցորդ-հիվանդանոց՝ ամբողջությամբ ստերիլ
և ավտոնոմ սնուցմամբ վիրահատական և զննման սենյակներով,
իր առաջին ուղևորությանը դուրս եկավ իր կենտրոնակայան
Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնից և խարիսխ
գցեց Աշտարակում: Երեք շաբաթվա ընթացքում շաբաթական
յոթ օր աշխատելով՝ այս անվավոր հիվանդանոցում ամերիկացի
ակնաբույժներն իրենց հայ գործընկերների հետ իրականացրին
մոտ 200 վիրահատություն և լազերային միջամտություն,
զննեցին մոտ 5000 հիվանդի, որոնցից 500-ին ընտրեցին
շարժական հիվանդանոցում բուժելու համար: Վիրահատությունների
մոտ 90 տոկոսն իրականացրել են տեղացի բժիշկները:
Մոտ 1 միլիոն դոլար արժողությամբ ակնաբուժական
հիվանդանոց-մեքենան, որը, ինչպես ենթադրում են,
միակն է աշխարհում, Հայաստան է բերվել անցյալ նոյեմբերին:
Մի քանի ամիս տևած վերջնական նախապատրաստական աշխատանքներից
և թեսթերից հետո, շարժական հիվանդանոցը պատրաստ
էր, և ՀԱԾ-ի հիմնադիր Ռոջեր Օհանեսյանը Կալիֆոռնիայից
ժամանեց Հայաստան, որպեսզի իրականացնի անդրանիկ
ուղևորությունը: Ռիչարդ Հիլը Կալիֆոռնիայի Իրվայն
համալսարանից և Օհանեսյանի Կալիֆոռնիայի կլինիկայի
գործընկեր Ջոն Հովհաննիսյանը, յուրաքանչյուրը մեկական
շաբաթ անհատույց տրամադրեցին վիրահատություններ
և բժիշկների վերապատրաստում անցկացնելու համար:
Օհանեսյանը հիմնել է ՀԱԾ-ը 11 տարի առաջ և տարեկան
երկու անգամ վերապատրաստում անցկացնելու և ժամանակակից
սարքավորում բերելու նպատակով Հայաստան այցելելով՝
ստեղծել է շարժական հիվանդանոցը: Նա իրականացրել
է իր երազանքը՝ մատչելի դարձնել 21-րդ դարի ակնաբուժությունը
Հայաստանի բոլոր շրջանների համար:
Նախապես ՀԱԾ-ը Հայաստան էր եկել, որպեսզի օժանդակություն
ցույց տար տեղի բժիշկներին այն վիրահատություններում,
որոնց իրականացման փորձը նրանց պակասում էր: Տարիների
ընթացքում նրանք անցկացրել են տեղացի բժիշկների
վերապատրաստում՝ ոմանց այդ նպատակով տանելով ԱՄՆ:
Եվ, որ շատ կարևոր է, կազմակերպության դոնորները
տրամադրել են ավելի քան 5 միլիոն դոլար արժողությամբ
սարքավորում, որը հատկացվել է Երևանի, ¶յումրիի
և Ստեփանակերտի հիվանդանոցների արդիականացմանը:
«Շուտով մենք հասկացանք, որ Հայաստանի բոլոր ակնաբուժական
հիվանդանոցները նույն ուշադրության կարիքն ունեն,
որ մենք հատկացնում ենք Մալայանի անվան կենտրոնական
ակնաբուժական հիվանդանոցին, - ասում է Օհանեսյանը:
- Իհարկե, ոչ-պրակտիկ, եթե ոչ անհնար, կլիներ փորձել
արդիականացնել բոլոր շրջանների հիվանդանոցները:
|
Þ³ñųϳÝ
³ÏݳµáõųϳÝ
ÑÇí³Ý¹³ÝáóÝ
Çñ ³é³çÇÝ
áõÕ¢áñáõÃÛáõÝÁ
ϳï³ñ»ó
²ßï³ñ³Ï,
áñï»Õ ³Ýí׳ñ
ѻﳽáïí»óÇÝ
5000 ÑÇí³Ý¹Ý»ñ,
ÇëÏ 200 Ñá·Ç
íÇñ³Ñ³ïí»óÇÝ
¢ ɳ½»ñ³ÛÇÝ
µáõÅáõÙ
ëï³ó³Ý: |
«Եվ մենք որոշեցինք, որ կարելի է ստեղծել մեկ հիվանդանոց
բոլոր շրջանների համար, դնել այն անիվների վրա և
հասցնել նրանց, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում
գալ մեզ մոտ Երևան»:
Որոշվեց ծրագիրը սկսել Աշտարակով, քանի որ այն
մոտ է Երևանին, և բժիշկները կարող էին ամեն օր այնտեղ
հասնել Մալայանի կենտրոնից: Սակայն հետագայում շարժական
հիվանդանոցը տարին մի քանի շաբաթ է անցկացնելու
Հայաստանի 11 մարզերում և Ղարաբաղում:
Նախնական փուլում հիվանդներին ենթարկում են մի
շարք հետազոտությունների, որպեսզի որոշեն, թե նրանք
ինչ բուժման կարիք կունենան, երբ ժամանի շարժական
հիվանդանոցը:
Հետազոտությունները նաև նպատակ են հետապնդում
պարզելու, արդյոք հիվանդը համապատասխանում է կառավարության
սահմանած «սոցիալապես անապահով» կարգավիճակին: Ներկայացված
պահանջները բավարարող հիվանդների բուժումը, ներառյալ՝
վիրահատությունները, անվճար են:
Շարժական ակնաբուժական հիվանդանոցի առաջին առաքելությունը
պարզեց, որ հիվանդների մեծամասնությունը տարեց մարդիկ
են, որոնց մի մասը երբեք բժիշկների չի դիմել, որովհետև
կամ ի վիճակի չի եղել վճարել, կամ էլ վստահություն
չի տածել Հայաստանի առողջապահական համակարգի նկատմամբ:
Սակայն նույնիսկ շարժական հիվանդանոցը չկարողցավ
վերացնել ոմանց թերահավատությունը, քանի որ որոշ
պոտենցիալ հիվանդներ շարունակում են չվստահել բժիշկներին՝
կասկածամտություն, որ մնացել է դեռ խորհրդային ժամանակներից:
Ուրիշները վախենում են, թե ինչ կարող են բժիշկներն
ասել իրենց առողջության մասին:
Սակայն ՀԱԾ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե
Եղիազարյանի հավաստմամբ հիմնական խոչընդոտն այն
է, որ մարդիկ չեն գիտակցում կանխարգելիչ զննումների
և բուժման կարևորությունը:
75-ամյա Հերիքնազ Մկրտչյանը երբեք չի այցելել
ակնաբույժի և միայն այժմ ՀԱԾ-ի բժիշկների զննումից
հետո է պարզել, որ կատարակտ ունի: Քանի որ նրա թոշակն
ընդամենը 7000 դրամ է (մոտ 12 դոլար) և, բացի այդ,
նրա ընտանիքը ստալինյան վարչակարգի ժամանակ աքսորվել
է Սիբիր, Հերիքնազը կարող է անվճար բուժում ստանալ:
Սակայն թեև նա գիտի, որ իր աչքը վիրահատելու են
բարձրակարգ բժիշկներ, և այն էլ անվճար, նա ասում
է, որ իր ճակատագիրը միայն Աստծո ձեռքերում է:
72-ամյա Սուրեն Արամյանը, որին նույնպես վիրահատություն
է նշանակվել, իմացել է հիվանդանոցի մասին իր հարևաններից:
Ի տրաբերություն Հերիքնազ Մկրտչյանի, Սուրենը հավատում
է, որ բարձր որակավորում ունեցող բժիշկները կարող
են փրկել իր տեսողությունը: Արդեն ավելի քան չորս
տարի նա տեղյակ է, որ կատարակտ ունի, սակայն երբեք
չի գնացել բժշկի, որովհետև ամսական 6000 դրամ (մոտ
10 դոլար) թոշակ ստանալով՝ ի վիճակի չի եղել վճարել
զննման 20-30 կամ վիրահատության 100-200 դոլարը:
Օհանեսյանի հավաստմամբ ծրագրում աշխատող հայաստանյան
բժիշկները չափազանց օժտված և պատրաստված բժիշկներ
են: Նա ասում է, որ այն կարծիքը, թե միայն արևմտյան
բժիշկները կարող են բարդ վիրահատություններ կատարել
ոչ միայն թյուր է, այլև վնասակար ամբողջ առողջապահական
համակարգի համար: Եթե առաջ նման վիրահատություններն
անհնար էին, ապա պատճառը համապատասխան սարքավորման
և պատրաստության բացակայությունն էր: Այժմ այդ երկուսն
էլ առկա են:
ՀԱԾ-ի տեղացի բժիշկները շարժական հիվանդանոցում
կարող են օրական 12 վիրահատություն կատարել: Նրանք
ասում են, որ թեև աշխատանքը հոգնեցուցիչ է, այն
օժտում է իրենց շատ ավելի ուժեղ եռանդով, քան ստացիոնար
հիվանդանոցում կամ կլինիկայում աշխատելը:
|
вÌ-Ç
ÑÇÙݳ¹Çñ
èáç»ñ úѳݻëÛ³ÝÁª
Ýëï³Í, ¢
Íñ³·ñÇ
ѳ۳ëï³ÝÛ³Ý
·ñ³ë»ÝÛ³ÏÇ
ïÝûñ»Ý
ÜáõÝ» ºÕdz½³ñÛ³ÝÁ
Ñ»ï¢áõÙ
»Ý Ñ³Û ¢
³Ù»ñÇϳóÇ
³ÏݳµáõÛÅÝ»ñÇ
³ß˳ï³ÝùÇÝ:. |
«Շատ ենք հոգնում, սակայն աշխատանքը բարդ չէ,
- ասում է շարժական հիվանդանոցի բժիշկներից մեկը՝
Հովիկ Սիմոնյանը: - Յուրաքանչյուր բժիշկ անհամեմատ
ավելի շատ ծառայություններ է մատուցում, քան որևէ
այլ հիվանդանոցում, այդ պատճառով էլ բարձրացնում
ենք մեր որակավորումը»:
Մեծ ծավալի աշխատանքներ կատարելը շատ օգտակար
փորձառություն է օրդինատուրա անցնող ուսանողների
համար: Բժշկական համալսարանի 24-ամյա ուսանողուհի
Քնար Սահակյանն ասում է, որ իր համար շատ կարևոր
է կողք-կողքի աշխատել հմուտ բժիշկների հետ՝ հնարավորություն,
որ նա կարող էր երբեք չստանալ սովորական հիվանդանոցում:
Հայաստանով և Ղարաբաղով շրջայցեր կատարելու ընթացքում
բժիշկները հնարավորություն կունենան անցկացնել Հայաստանի
բնակչության շրջանում աչքի հիվանդությունների տարածվածության
Ù³ëÇÝ շատ բարդ
հետազոտություն:
ՀԱԾ-ը մշակել է մի հարցաթերթիկ, որը պետք է լրացնեն
զննման ենթարկվողները: Այն ընդգրկում է հարցեր յուրաքանչյուր
հիվանդի առողջական խնդիրների մասին:
Օհանեսյանի հավաստմամբ առողջապահական իրավիճակը
գյուղերում շատ վատ է, և շատ մարդիկ կուրանում են
ժամանակին չբուժվելու պատճառով: Նա ասում է, որ
հեշտ չէ պարզել, թե ինչու են աչքի հիվանդություններն
այդքան տարածված Հայաստանում կամ ինչու են այդքան
շատ երեխաներ տառապում աչքի հիվանդություններով:
Հույս կա, որ շարժական ակնաբուժական հիվանդանոցի
աշխատանքը ներկայումս Հայաստանում բացակայող կարևոր
տվյալների բազա կապահովի: Կառավարությունում ասում
են, որ իրենք միջոցներ չունեն ամբողջ հանրապետությունում
տվյալների հավաքելու համար, այնպես որ ՀԱԾ-ը իր
հավաքած տեղեկություններն օգնության կարգով նաև
կտրամադրի կառավարությանը:
Եթե անվճար վիրահատությունները միայն կարիքավորների
համար են, ապա բոլոր դիմողները կարող են օգտվել
այլ ծառայություններից, այդ թվում՝ զննումից և ախտորոշումից,
ինչը պետք է օգնի հիմնավոր հետազոտություն անցկացնելու
գործում:
Երեք շաբաթ Հայաստանում անցկացնելուց հետո Օհանեսյանն
ասում է, որ եթե հետագա առաքելություններն էլ նույնքան
հաջող լինեն, որքան Աշտարակինը, ապա շարժական ակնաբուժական
հիվանդանոցը կկարողանա սպասարկել ամբողջ Հայաստանը
մոտ երեք տարում:
|